«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1998.
::''- Բայց սա մեր պատերազմն է։''
 
::::::'''''(Լրագրող Անդրեյ ԿԱՐԱՈՒԼՈՎԻ և ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ոոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ՔՈՉԱՐՅԱՆԻ հեռուստազրույցից)։'''''
 
 
Տող 2065.
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27. ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանի արձակած առաջին հրամանագրով ԼՂՀ վարչապետ է նշանակվել Լեոնարդ Պետրոսյանը։
 
Եվ այսպես, պատմության գիրկն է անցել ևս մեկ բանակայինպատերազմական տարի՝ դժվար ու խորդուբորդ, հակասական ու կայունության որոշակի երաշխիքներ խոստացող։ Շարունակվող հրադադարի պայմաններում կատարելագործվել են երկրի կառավարման մարմինները, ավելին՝ հանրապետությունն անցել է կառավարման նախագահական ձևին։ Ընդունվել են պետական զինանշանը, օրհներգը, դրոշը... Եվ աշխարհին պարզվել է մեր նորանկախ հանրապետության ինքնության առհավատչյան։
 
Տևական հրադադարի պայմաններում ավելի է հզորացել և կազմակերպական գործընթաց ապրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, նոր թափով է ընթացել բանակային շինարարությունը՝ ստեղծվել ու կատարելագործվել են ուսումնական կենտրոնները՝ զինվորական մասնագետների պատրաստման համար։ Երիտասարդ զինվորները, զորամասերում կարճ ժամանակահատվածում կարողանում են տիրապետել ռազմական գործին ու տեխնիկային, զինատեսակներին, ձեռք են բերում տոկունության, դիմացկունության, արիության հմտություններ։