«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1845.
ՀՈՒՆՎԱՐԻ 14. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրել են Գևորգավանը։
 
... Ու այդպես շարունակվել են ազատագրական մարտերը հունվար-փետրվար ամիսներին։ Հիմնականում մարտական գործողություններ են ծավալվել Մարտակերտի շրջանի
բռնագրավված գյուղերի ազատագրման և հակառակորդի՝ Լաչին-Քելբաջարի զորախմբավորման ջախջախման ուղղությամբ։ Չնայած զինապաշարի, վառելիքի և նյութատեխնիկական այլ միջոցների պակասին, արցախյան զորամիավորումները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է հետևակի երեք վաշտ, 23 տանկ, 12 ՀՄՄ, 11 հրանոթ, 1 ուղղաթիռ, մեծ քանակությամբ զինամթերք։
 
Տող 1872.
ՄԱՐՏԻ 20. Ազատագրվել են Մաղավուզ, Մինգրելսկ և Հակոբ Կամարի (նախկինում՝ Լյուլասազ, ներկայում՝ Վարընկաթաղ) գյուղերը։
 
... Մարտակերտում մարտնչող զորամասերը թիկունքից հարվածվելու մշտական սպառնալիքի տակ էին, ուստի որոշվել է վնասազերծել Քելբաջարի շրջանում տեղակայված հակառակորդի ոազմական հենակետերը։
 
ՄԱՐՏԻ 27. Ազատագրվել է Նարեշտար գյուղը։
Տող 1888.
ԱՊՐԻԼԻ 3. Մեր մարտիկները ազատագրել են Քելբաջար (Քարվաճառ) շրջկենտրոնը։
 
... Մարտական գործողություններն ընթանում են մյուս ուղղություններում ևս։ Հակառակորդը շարունակում է հրետակոծության ենթարկել Հադրութի Տող, Ազոխ և Էդիլլու գյուղերը։ Ղուբաթլուի շրջանի կողմից հրետակոծվում է Լաչինի միջանցքի հարավային հատվածը։ Ձեռնարկված համարժեք գործողությունների շնորհիվ մեր զորամասերն ազատագրեն են Ղովշաթլի բնակավայրը, Մենգելենաթա բարձունքը, Ղաջար, Դիվանլար գյուղերը, Խազազ և Յահրուվան յալ բարձունքները։
 
Մարտերի ընթացքում հակառակորդը հրետանու հետ զուգընթաց կիրառել է նաև օդուժ և փորձել է ճեղքում կատարել մեր քաջազունների հսկողության տակ գտնվող Օմարի լեռնանցքով, որը ևս չի հաջողվել։ Թշնամին նահանջել է՝ մարտի դաշտում թողնելով 50 դիակ։
Տող 1898.
Ապրիլ ամսվա ընթացքում հանրապետության քաղաքացիական կյանքում նկատվել են դրական տեղաշարժեր, իսկ ճակատային գծում առանց դադարի շարունակվել են մարտական գործողությունները, խաղաղ բնակավայրերի հրթիոահրետակոծությունն ու ռմբակոծությունը։ ԵԱՀԽ դիտորդների առաջին խումբն Արցախ ժամանելու կապակցությամբ ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանով ապրիլի 19-ից 21-ը կրակի միակողմանի դադարեցում է հայտարարվել, սակայն հակառակորդը շարունակել է մեր դիրքերի հրետակոծությունը. 20-ին՝ Կարաչուկ սարում ու Օմարի լեռնանցքում, 21-ին՝ Ուրյանասարում, էդիլլու գյուղի մերձակայքում։ Մեր մարտիկները, կատարելով կրակի դադարեցման մասին հրամանը, պատասխան հարվածներ չեն հասցրել։
 
ՄԱՅԻՍԻ 9-ին. նշվելՆշվել է Շուշիի ազատագրման առաջին տարեդարձը, 10-ին բացվել է Արցախի պետական համալսարանը, 28-ին նշվել Հայոց պետականության վերականգնման օրը։տարեդարձը։
 
ՄԱՅԻՍԻ 10. Բացվել է Արցախի պետական համալսարանը։
 
ՄԱՅԻՍԻ 28. Տոնվել Հայոց պետականության վերականգնման օրը:
 
ԼՂՀ ՊԲ ուսումնական կենտրնում տեղի է ունեցել հրետանավորների հերթական թողարկումը։
Տող 1986 ⟶ 1990՝
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. Ազատագրվել են Խանլըղ և Մամեդբեյլի գյուղերը։
 
... Հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով, փորձելով ի վերջո բեկում մտցնել պատերազմի մեջ։ Ամեն օր, ռազմաճակատային տարբեր ուղղություններում, մարտեր՝ համառ ու անզիջում։ Կենաց ու մահու մարտեր...
 
==1994. «ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ է...»==