«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
Իսկ դրան զուգահեռ սկսել են նաև ադրբեջանական կողմի «լայնածավալ գործողությունները», հատկապես՝ պատմագրության ասպարեզում։ Որոշ «ականավոր» գիտնականներ ու ակադեմիկոսներ գրել ու տպագրել են մի շարք «արժեքավոր» աշխատություններ, որոնցով «պարզվում» է, որ Արցախի բնակչությունը ոչ թե հայեր են, այլ՝ աղվաններ, և նրանց վանքերն ու եկեղեցիներն էլ, բնականաբար, աղվանական են, ոչ թե՝ հայկական։ Օրինակ, Մարտակերտի շրջանում «կան» 18, Մարտունիում՝ 14, Հադրութում՝ 9, Ասկերանում՝ 6 «ալբանական» վանքեր ու եկեղեցիներ։
 
Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմն էլ իր հերթին ստեղծված իրավիճակում անում էր հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի ձայնը լռեցնելու համար։ Կուսակցության ԼՂ մարզկոմի աոաջին քարտուղար Բ. Կևորկովը փետրվարի 11-ին հավաքել է մարզի պատասխանատու աշխատողներին ու տեղեկացրել նրանց Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի տեսակետին, այն է՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը ԽՄԿԿ Կենտկոմում չի քննարկվում և չի քննարկվելու, իսկ մարզի աշխատավորների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություններին Մոսկվայում չեն ընդունել ու չեն ընղունելու։ընդունելու։
 
Նույն օրը Ատեփանակերտ է ժամանել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը, որպեսզի կանխի ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու շարժումը։ Կուսմարզկոմի բյուրոյում Վ. Կոնովալովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին անհրաժեշտ է մարզի բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում անցկացնել կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, ուր պիտի դատապարտվի շարժումը։ Նրան ուղեկցում էին Ադր. ԿԿ Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադովը և Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ն. Իմրանովը։
Տող 56.
Ք. Բաղիրովի նախագահությամբ կայացել է կուսմարզկոմի բյուրոյի նիստ, ուր նա համառորեն ձգտել է հաստատել տալ Բաքվից իր հետ բերած որոշման նախագիծը, բայց մարզկոմի բյուրոյի անդամները չեն համաձայնվել ու նախագիծը չի ընդունվել։
 
Նախօրոք հայտարարված ժամը 16։00-ի փոխարեն, ծայր աստիճան դժվարին պայմաններում, ժողպատգամավորների ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը ժամը 20։00-ին սկսումսկսել է իր աշխատանքը. 149 ժողպատգամավորներից մասնակցել են 110-ը։ Նստաշրջանը որոշել է. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու հարցի դրական լուծման մասին»։
 
ՓԵՏՐՎԱՐԻ 21. Հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» որոշումը, որով արցախահայերն անվանարկվել են «ազգայնամոլներ», «ծայրահեղականներ» և նման այլ պիտակներով։
Տող 80.
ՓԵՏՐՎԱՐԻ 29. Պ. Դեմիչևը կրկին ժամանել է Ստեփանակերտ և...
 
...Այստեղ ընդհատենք ժամանակագրությունը, որովհետև ինչքան հավաստիացումները շատանումշատացել են, այնքան ավելի լկտիորեն են գործումգործել մեր հակառակորդները։ Սումգայիթում կատարված հրեշավոր գործողությունների մասին ստացված առաջին տեղեկություններն ահավոր էին։ Բայց... մեծահոգի արցախցին ցուցաբերումցուցաբերել է հերթական... մեծահոգությունը՝ մարտի 2-ին շնորհավորական հեռագիր է ուղարկումուղարկել Մ. Գորբաչովին՝ ծննդյան օրվա առթիվ, դադարեցնումդադարեցրել գործադուլն ու կրկին սպասումսպասել իր պահանջի արդարացի լուծմանը, իսկ ժողովրդի հետագա պայքարն աո֊աջնորդելու համար ընտրվումընտրվել է «Կռունկ» կոմիտեն։
 
Ստեփանակերտում սուգ է հայտարարվումհայտարարվել Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի առթիվ։ Եղբայրական գերեզմանոցում կանգնեցվումկանգնեցվել է հուշաքար, բայց և այնպես, շարունակվումշարունակվել են հանրապետության ղեկավար մարմինների ներկայացուցիչների այցելությունները, որոնց ընթացքում կրկին փորձ է արվումարվել պարտագրելպարտադրել իրենց կամքը և ձգտումը՝ ղարաբաղյան հարցը քաղաքական ասպարեզից տեղախոխել սոցիալ-տնտեսական ոլորտ։
Սակայն բոլոր հանձնաժողովներն էլ՝ թե՛ հանրապետական և թե՛ միութենական, ձեռնունայն են մեկնել Ստեփանակերտից. ամեն անգամ նրանց դեմ-հանդիման հառնել են արցախցու անկոտրում ոգին ու մշտնջենական պահանջը՝ «Միացում»։ Արցախյան իրադարձությունները շարունակվել են խեղաթյուրվել մամուլում, հատկապես՝ կենտրոնական, ուր տպագրվում էին կազիմիրովյան «նրբանկատությամբ» լեցուն ադրբեջանահաճո հոդվածներ, որոնք ավելի էին շիկացնում առանց այն էլ լարված մթնոլորտը, տեղի տալիս բողոքի նոր ցույցերի ու գործադուլների, արգելվում է «Կռունկ» կոմիտեն, չարտոնված հանրահավաքների ու ցուցերի անցկացումը։ Սակայն այդքանը՝ հանրապետության ղեկավարության կողմից։ Արցախցին շարունակում է կրել իր խաչը, մինչև...
 
Սակայն բոլոր հանձնաժողովներն էլ՝ թե՛ հանրապետական և թե՛ միութենական, ձեռնունայն են մեկնել Ստեփանակերտից. ամեն անգամ նրանց դեմ-հանդիման հառնել են արցախցու անկոտրում ոգին ու մշտնջենական պահանջը՝ «Միացում»։ Արցախյան իրադարձությունները շարունակվել են խեղաթյուրվել մամուլում, հատկապես՝ կենտրոնական, ուր տպագրվում էին կազիմիրովյան «նրբանկատությամբ» լեցուն ադրբեջանահաճո հոդվածներ, որոնք ավելի էին շիկացնում առանց այն էլ լարված մթնոլորտը, տեղի տալիս բողոքի նոր ցույցերի ու գործադուլների, արգելվումարգելվել է «Կռունկ» կոմիտեն, չարտոնված հանրահավաքների ու ցուցերի անցկացումը։ Սակայն այդքանը՝ հանրապետության ղեկավարության կողմից։ Արցախցին շարունակումշարունակել է կրել իր խաչը, մինչև...
 
ԱՊՐԻԼԻ 2. Ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի բնակիչները ջարդել են քաղաքացի Սարգսյանի ավտոմեքենան ու հասցրել նրան մարմնական վնասվածքներ։