«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 138.
Հունվարի 26-ին Արկադի Վոլսկին մեկնել է Երևան և հանդիպել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հետ։ Նա Ղարաբաղի ժողովրդի անունից կրկին անգամ վշտակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին՝ տեղի ունեցած ահավոր երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։ Այնուհետև Ա. Վոլսկին ներկայացրել է Հատուկ կառավարման կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրները, հույս հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ սերտ կապեր կստեղծվեն երկու հանրապետությունների և Հատուկ կառավարման կոմիտեի միջև։
 
Կառավարման հատուկ ձև մտցնելն Արցախում, իրոք, ժամանակի առաջադիմական քայլերից մեկն էր։ «Միացումը»,Հայաստանի հետ փաստացի միավորվելը քանի դեռ հնարավոր չէր,չէր՝ ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում կոմիտեի գործունեությանը, նշմարվում էր հույսի որոշակի նշույլ, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
 
Իսկ մինչ այդ, զգալի էին համագործակցության առաջին քայլերը. ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեի թիվ 30 հրամանով հունվարի 27-ից Ատեփանակերտում արդեն գործում էր ԼՂՀ տարածքային խմբագրահրատարակչական միավորումը, հունվարի կեսերին Ստեփանակերտ է ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Վ. Բակատինը և որոշվել է ներքին գործերի ԼՂ մարզային վարչությունը օպերատիվ կերպով ենթարկեցնել ԽՍՀՄ ՆԳ նախարարությանը։
Տող 182.
ՀՈՒՆԻՍԻ 20. Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում 22 հոգի դիմել են նստացույցի՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին, պարետային ժամի վերացումը և Արկադի Աանուչարովի ազատ արձակումը։
 
ՀՈՒՆԻՍԻ 30. Արցախում հիմնադրվել է «Միացում» ժողովրդական շարժում-կազմակերպությունը, որը փաստորեն մտնում է Հայոց համազգային շարժման կաոուցվածքիկառուցվածքի մեջ։
Հուլիսի առաջին օրերին Հայաստանից Արցախ մեկնող ավտոմեքենաները անընդհատ հարձակման են ենթարկվել, իսկ Արցախում շարունակվել է համընդհանուր գործադուլը։
 
ԽՍՀՍԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովը, որը պիտի Արցախ ժամաներ իրադրությունը տեղում ուսումնասիրելու համար, շարունակում էր ուշանալ։ Արցախում ադրբեջանական զինված խմբերը կրկին իրենց գործողություններով ձգտել են ազգամիջյան բախումների, որոնցից մեկը հուլիսի 5-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում զինվորականների կողմից կանխվել է։
 
Բայց, այնուամենայնիվ, հուլիսի 6-ի գիշերը նրանք հասել են իրենց նպատակին՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասում հրդեհելով հայերին պատկանող մի քանի առանձնատներ։ Իսկ ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն, իբր Կրկժանում ադրբեջանցիներն են ենթարկվել հարձակման, որն ավելի է բորբոքել կրքերը։
Տող 197.
ՀՈՒԼԻՍԻ 18. ԼՂԻՄ և հարակից շրջանների հատուկ դրության շրջանի զինվորական պարետ, գնդապետ Մուսաթովին փոխարինելու համար Ստեփանակերտ է ժամանել գեներալ-մայոր Սաֆոնովը։
 
ԴրությունըԴրության նորմալանալու միտում, սակայն, մինչև հուլիսի վերջը չի նկատվել։
 
Օգոստոսը ևս լարված էր ու անհանգիստ։ Ադրբեջանցիների կողմից շարունակվել է ԼՂԻՄ-ի շրջափակումը, Բաքվում ադրբեջանցի խաժաճուժները հարձակվել են Խուտորի հայ ազգաբնակչության վրա։
 
Երևանում 30 հազար հայեր են մասնակցել «ՂարաբադՂարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքին, ուր քննարկվել է Արցախի կացությունը և «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման փակման հարցը։
 
Ստեփանակերտում լույս է ընծայվել «Միացում» ժողովրդական շարժման «Միացում» տեղեկագրի անդրանիկ համարը։
Տող 207.
Ամիսն ավելի հատկանշական էր նրանով, որ ընտրվել է Արցախի ազգային խորհուրդը (նախագահ՝ Վ. Գրիգորյան, տեղակալներ՝ Վ. Աթաջանյան և Վլ. Թովմասյան)։
 
Իսկ օգոստոսիՕԳՈՍՏՈՍԻ 23-ին,. ընդառաջելովԸնդառաջելով Ազգային խորհրդի կոչին՝ Արցախի հայությունը դադարեցրել է մայիսի 3-ից սկսած գործադուլը։
 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Զինված ադրբեջանցիները, մոտ 1000 հոգի, Աղդամից շարժվել են դեպի Ասկերան։ Խառնամբոխը ետ է շպրտվել։
Տող 215.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10. Հայերի կողմից շրջափակման են ենթարկվել Շուշին ու Քելբաջարը։
 
... Իսկ Հայաստանի ու Արցախի շրջափակումը շարունակվել է, Բաքվում և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում անընդհատ արձանագրվել են հայ ազգաբնակչության վրա հարձակումների բազմաթիվ դեպքեր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովն էլ իբր իր պարտականություններն է «կատարել» Արցախի հարցի քննարկման ուղղությամբ, ընդունվել են որոշումներ, որոնք, սակայն, անգործունակ են գտնվել։ Նոյեմբերի 23-ին վերացվել է Հատուկ կառավարման կոմիտեն, Արցախում վերականգնվել է ադրբեջանական իշխանությունը, բայց դրան ժողովուրդը ոչ մի ձևով չէր կարող համակերպվել։ Եվ տեղի է ունեցել անխուսափելին. Հայաստանի ԳԽ-ի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստում հայտարարվել է Միացյալ Հայկական Հանրապետություն։
 
==1990. «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»==