«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 229.
:::::'''''Ռուբէն'''''
ժողովուրդը երբեք մտադիր չէր ետ կանգնել իր նախնընտրած ճանապարհից։ Նահանջել՝ երբեք, և քայլ առ քայլ առաջանալով այդ տառապալից ճանապարհով, գնում էր առաջ՝ այնտեղյակ սպասվող որոգայթներին ու դավերին։ Գնում էր իր արդար պահանջով, «մահ կամ ազատությունն» աչքերի մեջ
Նոր տարին կրկին արյունով է սկսվել:
ՀՈՒՆՎԱՐԻ 2. ԽՍՀՄ ՆԳՆ կուրսանտի գնդակի զոհն է դարձել Արցախյան շարժման ակտիվ մասնակից, քանդակագործ Արմեն Հակոբյանը:
Հայաստան ու Հյուսիսային Կովկաս էին տեղափոխվում անմարդկային խոշտանգումների ենթարկված գաղթականների քարավանները։ Հունվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով Բաքվում արտակարգ դրություն է հայտարարվել և մտցվել սահմանափակ քանակությամբ զինված ուժ, որով էլ կանխվել է հետագա արյունահեղությունը, թեև ադրփեջանցիներն արդեն արել էին իրենց սև գործը բաքվաբնակ հայության նկատմամբ (Ակամա մտաբերում ես ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի՝ դեռևս Արցախյան համաժողովրդական շարժման սկզբնական շրջանում արտահայտած միտքը, որ ասես հրահանգի պես էր հնչում՝ «իսկ դուք չե՞ք մտածում Բաքվում ապրող 200 հազար հայերի մասին»)։ ▼
ՀՈՒՆՎԱՐԻ 13-19. Բաքվում, մեկ շաբաթ շարունակ, հայ ժողովրդի այդ հատվածի` բաքվաբնակ հայության նկատմամբ սպանդ է իրականացվել: Բաքվից, Կասպից ծովով, Հայաստան ու Հյուսիսային Կովկաս են տեղափոխվել անմարդկային խոշտանգումների ենթարկված գաղթականների քարավանները:
Հունվարի 27-ին Ստեփանակերտ է ժամանել, այսպես կոչված, հանրապետական կազմկոմիտեն, որը պիտի ստանձներ մարզի ամբողջ իշխանությունը։ Ի նշան բողոքի՝ քաղաքում կրկին գործադուլ է հայտարարվել։▼
▲
Իսկ Փետրվարի 1-ին կազմկոմիտեն արդեն կոնկրետ ձեռնարկումների է դիմել, մարզը Ադրբեջանին վերաենթարկեցնելու նպատակով փորձվել են բոլոր հնարավոր միջոցները. սկսվել են Շարժման ակտիվիստների ու հիմնարկների որոշ ղեկավարների ձերբակալումները, մամուլի և լրատվության միջոցների ենթարկեցումը կազմկոմիտեին։▼
▲
▲
Փետրվար ամսվա ընթացքում մարզի մի խումբ ղեկավար աշխատողներ բազմիցս մեկնել են Մոսկվա, հանդիպել ԳԽ նախագահի տեղակալ Անատոլի Լուկյանովի, Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի, պաշտոնատար այլ անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում վերլուծվել է Ղարաբաղի քաղաքական կացությունը, տնտեսական վիճակը, դժվարությունները հաղթահարելու համար օգնություն է խոստացվել, բայց ամենուր չէ, որ հանդիպումները ծառայել են իրենց նպատակին, օրինակ, ԽՍՀՄ ԳԽ Միության խորհրդի նախագահ Ե. Պրիմակովը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 1989-ի նոյեմբերի 28-ի որոշումը մնում է ուժի մեջ և այն պետք է իրագործվի։
Տող 243 ⟶ 247՝
Իսկ արտակարգ դրության շրջանի պարետ Վ. Սաֆոնովը շարունակել է իր սադրանքները՝ մեկը մյուսի հետևից։ Այս անգամ հերթական զոհը արտաքին աշխարհից կտրված Բերդաձորի ենթաշրջանն էր, ուր «անձնագրային ռեժիմի ստուգումներ» է նախաձեռնվել։ «Ստուգումների» անվան տակ խուզարկվել են հայկական գյուղերը, շարունակվել անօրինական ձերբակալությունները, որոնց ընթացքում վիրավորվել է բնակչության ո՛չ միայն ազգային արժանապատվությունը։
Օրինակ՝
ՄԱՐՏԻ 14. Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում գեներալ Սաֆոնովի զինվորները «անձնագրային ռեժիմի ստուգումներ» անցկացնելու ժամանակ գնդակահարել են 12-ամյա դպրոցական Արմեն Ռուբենի Մկրտչյանին։
|