«Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 298.
ՄԱՐՏԻ 25. Ժամը 13։30-ին Մարտակերտի շրջանի Թալիշ և Միր Բաշիրի շրջանի Բորսունլու բնակավայրերի միջև ընկած տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է թալիշցի Գ.Իսախանյանը։
 
ՄԱՐՏԻ 30. Լաչինի շրջանի Աղանուս և Ունանով գյուղերի կողմից ադրբեջանցի հրոսակները կրակի տակ են առել ՀինշենըՀին շենը, իսկ Զերթ գյուղի կողմից՝ Եղծահողը։ Ելուզակները վառել են կոլտնտեսության «Բելառուս» մակնիշի տրակտորը։ Ձեռքից վիրավորված տրակտորիստ Հրաչիկ Պետրոսյանը կարողացել է փրկել կյանքը։
 
Ուշ գիշերը ադրբեջանցիները մտել են Հադրութի շրջանի էդիլլուի «Բարեկամություն» խորհտնտեսության խոզաբուծական ֆերման, սպանել 18 գլուխ խոզ, գցել ավտոմեքենայի թափքի մեջ ու անհետացել։
 
ՄԱՐՏԻ 31. Ժամը 9։ 309։30-ին ադրբեջանցի գրոհայինները պաշարել են Եղծահողն ու ներկայացրել վերջնագիր՝ մինչև ժամը 16։00-ն թողնել գյուղը։ Անպաշտպան հայերին օգնության է շտապել գյուղում տեղակայված զինվորական կարգախումբը, որից հետո թշնամին ստիպված է եղել նահանջել, սակայն երեկոյան ժամը 20։30-ին կրկին ուժեղ գրոհ կազմակերպել՝ օգտագործելով գնդացիրներ, կարաբիններ, ավտոմատներ, նռնակներ։ Գնդակոծվել են նաև զինվորական պահակակետերը։ Պատասխան կրակից հետո ադրբեջանական կողմը լռել է։
 
Ապրիլ ամսում ավելի են «ծաղկել» կողոպուտն ու թալանը։ Գնդացրային ու հրետանային կրակի տակ են առնվել խաղաղ բնակավայրերը, թալանվել կաթնապրանքային և խոզաբուծական ֆերմաներ, գերեվարվել անասնապահներ, սպանվել խաղաղ բնակիչներ, և դրան ի պատասխան՝ ընդամենը, արտակարգ դրության շրջանում, պարետային ժամը ապրիլի 5-ից սահմանվել է ժ. 22։00-ից մինչև ժ. 6։00-ն, սակայն դա ևս չի օգնել։