«Մենք հաղթում ենք առանց զենքի․․․»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Մենք հաղթում ենք առանց զենքի․․․ |section = |previous = |next = |notes = |author =Հակոբ Հակոբյան}} <div style="p...
(Տարբերություն չկա)

01:11, 27 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Մենք հաղթում ենք առանց զենքի․․․

Հակոբ Հակոբյան

***
Մենք հաղթում ենք առանց զենքի,
Խոսքի զենքով, գրքի ուժով,
Եվրոպան թող այլ երգ երգի՝
Պատերազմի, մահու գուժով։

Մենք հաղթում ենք առանց զենքի
Քաղաքներում և գյուղերում,
Մենք՝ վառ լույսեր խավար շենքի,
Լույս հեղեղող մութ հյուղերում։

Մեր հաղթանքի լուսարձակներ
Հեռո՜ւ․ հեռո՜ւ ահա տեսան,
Մեր լույսերի հորդ հոջձանքներ
Լոնդոն ― Բեռլին, ահա՛, հասան։

Մենք կռվում ենք առանց զենքի,
Կայծակ խոսքով, գրչի ուժով,
Վաղը Անտանտն այլ երգ կերգի՝
Զինաթափված մահու գուժով։

1931