«Գետակը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը 'Գետակը'-ով
Պիտակներ՝ Replaced Reverted Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 335355 խմբագրումը, որի հեղինակն է Էմմա Մարգարյան (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 1.
{{Վերնագիր
|title=Գետակը
|section =
|previous = [[Գարնան առավոտ]]
|next = [[«Նորից եկան էն հավքերը...»]]
|notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ1</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/250|244]],<br /><span title="ծանոթագրություն">ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/632|622]]
|author =Հովհաննես Թումանյան}}
 
{{poem|ԳԵՏԱԿԸ|<poem>
— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.
Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։
 
«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը
Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։
 
Ցածն էլ հովտում
Անուշահոտ
Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։
 
Սառն աղբյուրը
Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։
 
Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ
Քանի լույս կա։
 
Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.
Դադար չունեմ
Ես մինչև ծով»։
 
 
 
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ]]
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Գետակը» էջից