«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «Իսկ որ իրոք,Աղայանը,<<ձմեռվա>> այլաբնական պատկերով նկատի ունի ցարական բռնակալությունն ընդան...»:
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
բնավորության կազմավորման և աշխարհաճանաչողության հիմնական միջոցն է: Այդ ելակետն ունենալով՝ Աղայանը՝ բանաստեղծությունը և ընդհանրապես գեղարվեստական խոսքն էլ, մասնավորապես նախադպրոցական և դպրոցական փոքր հասակի մանուկներին՝ տալիս է իբրև «մանկական խաղ», որպեսզի նրանք սովորեն և ըստ այնմ «խաղան»: Ահա թե ինչու նախադպրոցականների համար գրված նրա մի շարք ոտանավորներ կրում են «մանկական խաղ» ենթավերնագիրը, ինչպես օրինակ՝ «Ծիտը և բազեն» (1882), «Աքաղաղ» (1882), «Հնձվորներ» (1882 թ.), «Տիկնիկի» (1889), «Ծիծեռնակի գալուստը» (1910) և այլն:
Իսկ որ իրոք,Աղայանը,<<ձմեռվա>> այլաբնական պատկերով նկատի ունի ցարական բռնակալությունն ընդանռապես և Ալեքսանդր 3-րդի գահակալությունը մասնավորապես, այդ երևում է հետևյալ որոշակիորեն ակնարկող տողերից։Բանաստեղծն ասում է․


Չափածո խոսքով կազմված այդ «խաղերը» փոքրիկները լսում ու զվարճանում են, բայց նրանք միաժամանակ բնության և իրենց անմիջական հասարակական միջավայրի երևույթներն են սկսում ճանաչել, և ուրեմն որոշ նպատակադիր ուղղությամբ ու ոգով՝ ձևավորվում, զարգանում է երեխաների զգացմունքային աշխարհը: Այդպիսով նախապատրաստվում է նաև նրանց բարոյական կերպարի ու կամքի ձևավորումը: Սակայն բանաստեղծի հետապնդած այդ նպատակը, «տենդենցը» չի երևում մերկ ձևով, այլ բխում է ոտանավորի գեղարվեստական հյուսվածքից, նրա, իբրև իրականության (ըստ որում և բնության) ռեալիստական պատկերման բուն էությունից:


Բացի «մանկական խաղերից» Աղայանն ունի նաև քնարական ու նկարագրական բանաստեղծություններ՝ բնության (մասնավորապես ծաղիկների ու արևի), գյուղական կյանքի և աշխատանքային առօրյայի մասին՝ գրված ցայտուն, ռեալիստական հմայիչ պատկերավորությամբ («Մանուշակ», «Առավոտը գյուղում», «Ամիսներ և չորս եղանակ», «Հովվի անկողինը», «Ջաղացպանի ննջարանը», «Պարտիզպան» և այլն):


Իր ձևով ու պատկերավորությամբ մանուկների համար է գրված նաև «Ձմեռ» բանաստեղծությունը (սկզբում՝ «Սառնամանիք» վերնագրով՝ տպված՝ 1884 թ. «Աղբյուր» մանկական ամսագրում):


Այդ երկու վերնագրերն էլ նույն այլաբանական իմաստն ունեն և ճիշտ են արտահայտում բանաստեղծության գաղափարական բովանդակությունը: Հեղինակի խոսքը միայն առերևույթ վերաբերում է բնությանը, տարվա դաժան եղանակին: Եվ միայն իր ձևով է այն հասցեագրված մանուկներին: Իրականում «Ձմեռ»-ը մանուկների անունով, ըստ էության ուղղված է հասակավոր սերունդներին՝ ամբողջ ժողովրդին, որովհետև հեղինակն այլաբանորեն պատկերում է ցարական ռեժիմի դաժանությունն ու ծանրությունը ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի նկատմամբ: Բանաստեղծության այլաբանական բնույթն ավելի հասկանալի է դառնում, երբ նկատի ենք ունենում 80-ական թվականների սկզբին ցարական Ռուսաստանում տեղի ունեցած դեպքերը, որոնք կապված են Ալեքսանդր 3-րդի տիրապետության և նրա կիրառած քաղաքականության հետ:


Իսկ որ իրոք, Աղայանը «ձմեռվա» այլաբանական պատկերով նկատի ունի ցարական բռնակալությունն ընդհանրապես և Ալեքսանդր 3-րդի գահակալությունը մասնավորապես, այդ երևում է հետևյալ որոշակիորեն ակնարկող տողերից: Բանաստեղծն ասում է.














































<!-- թույն բնավորության կազմավորման և աշխարհաճանաչողության հիմնական
միջոցն է: Այդ ելակետն ունենալով' Աղայանը' բանաստեղծությունը և ընդ¬
հանրապես գեղարվեստական խոսքն էլ, մասնավորապես նախադպրոցական և
դպրոցական փոքր հասակի մանուկներին' տալիս է իբրև «մանկական խաղ»,
որպեսզի նրանք սովորեն և ըստ այնմ «խաղան»: Ահա թե ինչու նախա¬
դպրոցականների համար գրված նրա մի շարք ոտանավորներ կրում են
«մանկական խաղ» ենթավերնազիրը, ինչպես օրինակ' «Ծիտը և բազեն»
(1882), «Աքաղաղ» (1882), «Հնձվորներ» (1882 թ.), «Տիկնիկի» (1889),
«Ծիծեռնակի գալուստը» (1910) և այլն:
Չափածո խոսքով կազմված այդ «խաղերը» փոքրիկները լսում ու զվար¬
ճանում են, բայց նրանք միաժամանակ բնության և իրենց անմիջական հա¬
սարակական միջավայրի երևույթներն են սկսում ճանաչել, և ուրեմն որոշ
նպատակադիր ուղղությամբ ու ոգով' ձևավորվում, զարգանում է երեխաների
զգացմունքային աշխարհը: Այդպիսով նախապատրաստվում է նաև նրանց
բարոյական կերպարի ու կամքի ձևավորումը: Սակայն բանաստեղծի հետա-
պընդած այդ նպատակը, «տենդենցը» չի երևում մերկ ձևով, այլ բխում է
ոտանավորի գեղարվեստական հյուսվածքից, նրա, իբրև իրականության (ըստ
որում և բնության) ռեալիստական պատկերման բուն էությունից:
Բացի «մանկական խաղերից» Ադայանն ունի նաև քնարական ու նկա¬
րագրական բանաստեղծություններ' բնության (մասնավորապես ծաղիկների ու
արևի), գյուղական կյանքի և աշխատանքային առօրյայի մասին' գրված ցայ¬
տուն, ռեալիստական հմայիչ պատկերավորությամբ («Մանուշակ», «Առավո-
տը գյուղում», «Ամիսներ և չորս եղանակ», «Հովվի անկողինը», «Ջաղաց¬
պանի ննջարանը», «Պարտիզպան» և այլն) :
Իր ձևով ու պատկերավորությամբ մանուկների համար է գրված նաև
«Ձմեռ» բանաստեղծությունը (սկզբում' «Սառնամանիք» վերնագրով' տպված'
1884 թ. «Աղբյուր» մանկական ամսագրում):
Այդ երկու վերնագրերն էլ նույն այլաբանական իմաստն ունեն և ճիշտ
են արտահայտում բանաստեղծության գաղափարական բովանդակությունը:
Հեղինակի խոսքը միայն առերևույթ վերաբերում է բնությանը, տարվա դա¬
ժան եղանակին: Եվ միայն իր ձևով է այն հասցեագրված մանուկներին:
Իրականում «Զմեռ»-ը մանուկների անունով, ըստ էության ուղղված է հա¬
սակավոր սերունդներին' ամբողջ ժողովրդին, որովհետև հեղինակն այլաբա¬
նորեն պատկերում է ցարական ռեժիմի դաժանությունն ու ծանրությունը
ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի նկատմամբ: Բանաստեղծության
այլաբանական բնույթն ավելի հասկանալի է դառնում, երբ նկատի ենք ունե¬
նում 80-ական թվականների սկզբին ցարական Ռուսաստանում տեղի ունե¬
ցած դեպքերը, որոնք կապված են Ալեքսանդր 3-րդի տիրապետության և նրա
կիրառած քաղաքականության հետ:
Իսկ որ իրոք, Աղայանը «ձմեռվա» այլաբանական պատկերով նկատի
ունի ցարական բռնակալությունն ընդհանրապես և Ալեքսանդր 3-րդի գահա¬
կալությունը մասնավորապես, այդ երևում է հետևյալ որոշակիորեն ակնար-
կող տողերից: Բանաստեղծն ասում է.
XXII

-->