«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «Հազիվ թե կարելի հիշել մի որևէ էական լեզվաբանական հարց․ որ ալն <!-- U 20-prj դ. սկզբ...»:
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
և 20-րդ դ. սկզբի) հայ լեզվաբանների համեմատությասբ։ Եվ եթե հայ լեզվաբանության պատմաբաններն Աղայանին չեն դասում բանասեր-լեզվաբանների շարքը, դա վկայում է միայն հայ լեզվաբանական մտքի պատմության թերիմացության մասին: Մինչդեռ Աղայանի լեզվաբանական ժառանգությունը բավականաչափ հարուստ է, հարուստ ոչ միայն ծավալով, հոդվածների ուսումնասիրությունների քանակով, այլև, մանավանդ բովանդակությամբ՝ առաջադրված ու քննարկված հարցերի լայն ընդգրկումով:
Հազիվ թե կարելի հիշել մի որևէ էական լեզվաբանական հարց․ որ ալն


Հազիվ թե կարելի լինի հիշել մի որևէ էական լեզվաբանական հարց, որ այս կամ այն չափով շոշափած չլինի Աղայանն իր աշխատություններում: Աղայանի միտքն զբաղվել է շատ ու շատ հարցերով՝ հայոց գրի ու գրականության սկզբնավորման հարցերից սկսած ու վերջացրած հայոց լեզվի քերականության և ուղղագրության՝ մեր օրերում իսկ դեռ վիճելի հարցերով: Ըստ որում այդ ամենով նա զբաղվել է ոչ հարևանցիորեն, այլ մասնագիտական եռանդով, բախվելով ու կրքոտ բանակռվելով գրեթե բոլոր իր ժամանակակից հայ և օտար հայագետների հետ, վիճարկելով նրանց առանձին ըմբռնումները և տալով իր ինքնուրույն լուծումն այս կամ այն խնդրին: Աղայանը կանգնած է եղել իր ժամանակի (19-րդ դարի վերջին քառորդի ու 20-րդ դարի սկզբի) հայ լեզվաբանական մտքի մակարդակին և շատ եզրակացություններով նաև միանում է մեր օրերին՝ հենց Մեսրոպ-Մաշտոցյան հոբելյանի ընթացքում արտահայտված հանրաճանաչ կարծիքներին:


Անգնահատելի համարելով Մեսրոպ Մաշտոցի մեծագործությունը՝ Աղաայանը նրան համարում է ամենամեծ ու ամենահանճարեղ հայը: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ մեծամեծ ու հանճարավոր գործիչներ շատ են եղել, բայց նրանցից ամենամեծը Մեսրոպն է. «հանճարով նմանը չի սնված մեր աշխարհում մեծ, քան զՄեսրոպ», որն իր հանճարի լույսը պարգևել է ոչ միայն իր մայր ժողովրդին, այլև հարևան երկու ազգերին՝ վրացիներին ու աղվաններին՝ նրանց համար ևս գիր հնարելով (հ. II, էջ 289)։


Իր հոդվածներից մեկում այն ճիշտ միտքը հայտնելով, թե նշանավոր մարդկանց մեջ պատվում և պաշտում ենք նրանց կատարած օգտակար և սուրբ գործը, այլ ոչ նրանց ներքին համոզմունքը, նրանց ազգությունը կամ կրոնը» (հ. III, էջ 333),— Աղայանը հայ նշանավոր մարդկանցից առաջինը նշում է Մեսրոպին, որպես բարձրագույն պատվի ու պաշտամունքի արժանի մարդու, ասելով, որ մենք «Մեսրոպին պաշտում ենք ոչ իբրև հայի կամ եկեղեցականի, այլ նրա համար, որ գիր տվավ մեզ» (հ. III, էջ 333):


Աղայանը հայոց գրերի գյուտը համարում է անհամեմատելի մեծագործություն. որի շնորհիվ միաժամանակ երեք հարևան ժողովուրդների հոգևոր մշակույթի սկիզբն է դրվում (հ. III, էջ 289): «Անահիտ» զրույցում Մեսրոպը պատկերացվում է, որպես «Աղվանից աշխարհի» մեծ լուսավորիչ, որն այնտեղ դպրոցներ է հիմնում և իր աշակերտների միջոցով գրագիտություն տարածում երկրի բնակչության մեջ: Զրույց-հեքիաթի հերոսուհին՝ Անահիտը Մեսրոպի անունով նշանավորված Հացիկ գյուղումն է ծնվել ու լուսավորվել: «Աղվանից թագավորի միակ ժառանգը» Վաչագանը՝ Մեսրոպի աշակերտներից է» գրագիտություն սովորում նույն Հացիկ գյուղում (հ. I, էջ 144—143),

































<!-- U 20-prj դ. սկզբի) հայ լեզվաբանների 1ւամեմատությասբ; Եվ եթե հայ լեզվա¬
բանության պատմաբաններն ՍԼղայանին չեն դասում բանասեր-լեզվաբանների
շարքը, դա վկայում է միայն հայ լեզվաբանական մտքի պատմության թերիմա¬
ցության մասին: Մինչդեռ Աղայանի լեզվաբանական ժառանգությունը բա¬
վականաչափ հարուստ է, հարուստ ոչ միայն ծավալով, հոդվածների ուսում¬
նասիրությունների քանակով, այլև, մանավանդ բովանդակությամբ' առաջա֊
դրբված ու քննարկված հարցերի լայն ընդգրկումով:
Հազիվ թե կարելի լինի հիշել մի որևէ էական ւեզվաբանական հարց,
որ այս կամ այն չափով շոշափած չլինի Աղայանն իր աշխատություններում:
Աղ սպանի միտքն զբաղվել է շատ ու շատ հարցերով' հայոց գրի ու գրականու¬
թյան սկզբնավորման հարցերից սկսած ու վերջացրած հայոց լեզվի քերտ
1յս.նության և ուղղագրության' մեր օրերում իսկ դեռ վիճեք ի հարցերով: Ըստ
որում այդ ամենով նա զբաղվել է ոչ հարևանցիորեն, այլ մասնագիտական
եռանդով, բախվելով ու կրքոտ բանակռվելով գրեթե բոլոր իր ժամանակակից
Muj և օտար հայագետների հետ, վիճարկելով նրանց աոանձին ըմբռնումները
և տալով իր ինքնուրույն լուծումն այս կամ այն խնդրին: Աղայանը կանգնած
է եղել իր ժամանակի (19-րդ դարի վերջին քառորդի ու 20-րդ դարի սկզբի)
հայ լեզվաբանական մտքի մակարդակին և շատ եզրակացություններով նաև
միանում է մեր օրերին' հենց Մեսրոպ-Մաշտոցյան հոբելյանի ընթացքում
արտահայտված հանրաճանաչ կարծիքներին:
Անգնահատելի համարելով Մեսրոպ Մաշտոցի մեծագործությունը' Աղա-
ա.եը նրան հասարում է ամենամեծ ու ամենահանճարեղ հայը: Հայ ժողովրդի
բազմադարյան պատմության մեջ մեծամեծ ու հանճարավոր գործիչներ շատ
Mi եդել, բայց նրանցից ամենամեծը Մեսրոպն է. «հանճարով նմանը չի
սնված մեր աշխարհում մեծ, քան զՄեսրոպ», որն իր հանճարի լույսը պար-
զսեյ է ոչ միայն իր մայր ժողովրդին, այլև հարևան երկու ազգերին' վրա¬
ցիներին ու աղվաններին' նրանց համար ևս գիր հնարելով (fi. II, էջ 289) •
Իր հոդվածներից մեկում այն ճիշտ միտքը հայտնելով, թե նշանավոր
' մարդկանց մեջ պատվում և պաշտում ենք նրանց կատարած օգտակար և
1 արբ գործը, այլ ոչ նրանց ներքին համոզմունքը, նրանց ազգությունը կամ
կրոնը» (fi. III, էջ 333),— Աղայանը հայ նշանավոր մարդկանցից առաջինը
նշում է Մեսրոպին, որպես բարձրագույն պատվի ու պաշտամունքի արժանի
•ւարդու, ասելով, որ մենք «Մեսրոպին պաշտում ենք ոչ իբրև հայի կամ
եկեղեցականի, այլ նրա համար, որ գիր տվավ մեզ» (fi. III, էջ 333) :
Աղայանը հայոց գրերի գյուտը համարում է անհամեմատելի մեծագոր¬
ծություն. որի շնորհիվ միաժամանակ երեք հարևան ժողովուրդների հոգևոր
մշակույթի սկիզբն է դրվում (fi. Ill, էջ 289): «Անյահիտ» զրույցում Մես-
րոպը պատկերացվում է, որպես «Աղվանից աշխարհի» մեծ լուսավորիչ, որն
այնտեղ դպրոցներ է հիմնում և իր աշակերտների միջոցով գրագիտություն
տարածում երկրի բնակչության մեջ: Զրույց-հեքիաթի հերոսուհին' Անահիտը
Մեսրոպի անունով նշանավորված Հացիկ գյուղումն է ծնվել ու լուսավորվեք:
«Աղվանից թագավորի միակ ժառանգը» Վաչագանը' Մեսրոպի աշակերտնե¬
րից 1» գրագիտություն սովորում նույն Հացիկ գյուղում (հ. I, էջ 144—143),
XXIX

-->