«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
առաջուց սովորած լինելով յուր մորից, և ոչ այբ, բեն, գիմ ասելը դժվարացավ, որ իր սուր հիշողության շնորհիվ խաղի պես սովորել էր առանց նրանց պատկերը տեսնելու, բայց երբ որ Մանիշակը երկու մատի մեջ առավ այս և այն գիրը և ստիպեց Արությունին, որ ճանաչե, այս այնքան դժվար թվաց Արությունին և անհնարին մի բան, որ երբ գնաց տուն ճաշելու, էլ չուզեց վերադառնալ դեպի այբ-բենը։ Այդ նկատեց մայրը և իսկույն լուծիցը մի սամի հանեց, որ Արությունին մի լավ խրատե, բայց Արությունն աղաչեց մորը, որ չծեծե։— Կերթամ, կերթամ,— ասաց — Մանիշակը լավ է քեզանից, նա ինձ չի ծեծիլ։

Եվ ճշմարիտ՝ այնուհետև էլ փախչելու մասին չմտածեց Արությունը և հարկադրվեցավ սովորել ամբողջ հեգարանը, որ երբ ավարտեց, Մանիշակը կապոտեց Արությունի ոտները և ապսպրեց Հռիփսիմեին, որ գա իր որդու ոտները արձակե։ Հռիփսիմեին այդ սովորությունը ծանոթ լինելով՝ շտապեց իր որդու վարժուհու մոտ և խոստացավ նրան մի ճոխ սեղան։ Մյուս օրը պատրաստեց յուղալի թխվածք, հալվա, հավ, մրգեղեն ու գինի։ Այդ բոլորը մի մեծ խռնչում դարսած՝ դրավ ուսին, գավով գինին էլ տվավ Արությունի ձեռքը, տարավ Մանիշակին ու հայտնեց նրան իր անկեղծ շնորհակալությունը։
Եվ ճշմարիտ՝ այնուհետև էլ փախչելու մասին չմտածեց Արությունը և հարկադրվեցավ սովորել ամբողջ հեգարանը, որ երբ ավարտեց, Մանիշակը կապոտեց Արությունի ոտները և ապսպրեց Հռիփսիմեին, որ գա իր որդու ոտները արձակե։
Հռիփսիմեին այդ սովորությունը ծանոթ լինելով՝ շտապեց իր որդու վարժուհու մոտ և խոստացավ նրան մի ճոխ սեղան։ Մյուս օրը պատրաստեց յուղալի թխվածք, հալվա, հավ, մրգեղեն ու գինի։ Այդ բոլորը մի մեծ խռնչում դարսած՝ դրավ ուսին, գավով գինին էլ տվավ Արությունի ձեռքը, տարավ Մանիշակին ու հայտնեց նրան իր անկեղծ շնորհակալությունը։

Մանիշակը շատ գովեց Արությունի սրամտությունը, խոստացավ շուտով սովորեցնել ժամագիրքը և գիր գրելը։ Մանիշակն իր խոսքը կատարեց։ Արությունը բոլոր ժամագիրքն ավարտեց, էլ մի հատ ալելուա չթողեց, բոլորն էլ անգիր արավ, բայց Մանիշակը էլ չկապոտեց Արությունի ոտները, որովհետև էլ ուրիշ սովրեցնելու գիրք չուներ։ Ժամագիրքն էլ ով գիտե ո՞ր քունջ ու պուճախից էին գտել։ Դա մի պապական ժառանգություն էր Հռիփսիմեի հորանց տանը մնացած, մի քանի անգամ կազմած, մեջեմեջ պակասած տեղերը կազմարարների ձեռքով դրված։ Բայց Արությունի ձեռքումը բոլորովին քրքրվեցավ և նա էլ տարավ թաղեց մի տեղ, հավատալով շատերի կատակով ասածին, թե՝ «գիրքդ որ թաղես, նրանում ինչ որ կա, կթաղվի մտքումդ, էլ ետ չի դուրս գալ»...