«Երբ էս հին աշխարհը մտա...»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Reverted Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 185.177.104.150 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Rollback
 
Տող 10.
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։
 
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։
 
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
 
Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։
 
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
 
Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն<ref>աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:</ref>, համառ է, ասին։
 
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—