Content deleted Content added
Տող 14.
:Ողջույն, Teak, փորձել եմ անունը հայերենի վերածել։ Կաղապարի գործունեության վրա դա չի ազդում։ Մի քիչ ավելի երկար է քան poem բառը, բայց կարող ենք կարճացնել/հապավում ստեղծել։ Ուրիշ խնդիրներ կա՞ն դրա հետ։ [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] 14:53, 5 Փետրվարի 2011 (UTC)
::Խնդիրներ չկան, իմաստն է կասկածելի։ Մանավանդ երբ բացատրության էջում էլ է խրախուսվում այդ երկար ձևը։ Կարծում եմ {{tl|poem}} ձևը շատ ավելի հեշտ է օգտագործել և կարճության (ու ակնհայտության) պատճառով տառասխալի հետևանքով ժամանակի վատնումը շատ ավելի անհավանական է քան «բանաստեղծություն» եզրի դեպքում։ Կարճ ասած՝ չեմ կարծում թե լեզվային խստակրոնությունը տեղին է այս դեպքում։ [[Մասնակից:Teak|— Teak]] 15:10, 5 Փետրվարի 2011 (UTC)
:::Մերսի բացատրությունից։ Ընդհանուր առմամբ կաղապարների անվան հայերեն լինելու իմաստը դրա մեջ եմ տեսնում, որ ցանկացած հայախոս, ով այցելում է կայքը, կարող է անվան նայելով շատ ավելի ներըմբռնելի գտնել կաղապարի աշխատանքը և ավելի շուտ ընտելանալ Վիքիների միջավայրին։ Նաև որպեսզի հայալեզու կայք, բավարարվում է օգտագործողի հայերեն տառերին ծանոթ լինելով, և լատինատառին տիրապետելը չի ենթադրում։ Այդպիսով, ցանկացած հայախոս, անկախ դրանից, որ ինչ ուրիշ լեզուների է տիրապետում կկարողանա ներդրում ունենալ կայքում։ Սակայն, քանի որ այն վերանվանվել է, և դեռ template:poem-ից վերահղում կա, նույնիսկ լատինատառ օգտագործման պարագայում այն աշխատելու է։ Իսկ կարճանալու հետ համաձայն եմ, կարելի է վերահղվող հապավումներ ստեղծել, օր.՝ «բանաստեղծ», «բնստղծ», նույնիսկ «պոեմ» (թեկուզ poem-ի իմաստից տարբեր է), կամ որևէ ուրիշ տարբերակ։ Ի՞նչ ես կարծում։ [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] 15:24, 5 Փետրվարի 2011 (UTC)