Content deleted Content added
Տող 15.
::Խնդիրներ չկան, իմաստն է կասկածելի։ Մանավանդ երբ բացատրության էջում էլ է խրախուսվում այդ երկար ձևը։ Կարծում եմ {{tl|poem}} ձևը շատ ավելի հեշտ է օգտագործել և կարճության (ու ակնհայտության) պատճառով տառասխալի հետևանքով ժամանակի վատնումը շատ ավելի անհավանական է քան «բանաստեղծություն» եզրի դեպքում։ Կարճ ասած՝ չեմ կարծում թե լեզվային խստակրոնությունը տեղին է այս դեպքում։ [[Մասնակից:Teak|— Teak]] 15:10, 5 Փետրվարի 2011 (UTC)
:::Մերսի բացատրությունից։ Ընդհանուր առմամբ կաղապարների անվան հայերեն լինելու իմաստը դրա մեջ եմ տեսնում, որ ցանկացած հայախոս, ով այցելում է կայքը, կարող է անվան նայելով շատ ավելի ներըմբռնելի գտնել կաղապարի աշխատանքը և ավելի շուտ ընտելանալ Վիքիների միջավայրին։ Նաև որպեսզի հայալեզու կայք, բավարարվում է օգտագործողի հայերեն տառերին ծանոթ լինելով, և լատինատառին տիրապետելը չի ենթադրում։ Այդպիսով, ցանկացած հայախոս, անկախ դրանից, որ ինչ ուրիշ լեզուների է տիրապետում կկարողանա ներդրում ունենալ կայքում։ Սակայն, քանի որ այն վերանվանվել է, և դեռ template:poem-ից վերահղում կա, նույնիսկ լատինատառ օգտագործման պարագայում այն աշխատելու է։ Իսկ կարճանալու հետ համաձայն եմ, կարելի է վերահղվող հապավումներ ստեղծել, օր.՝ «բանաստեղծ», «բնստղծ», նույնիսկ «պոեմ» (թեկուզ poem-ի իմաստից տարբեր է), կամ որևէ ուրիշ տարբերակ։ Ի՞նչ ես կարծում։ [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] 15:24, 5 Փետրվարի 2011 (UTC)
::::Հասկանում եմ ամբողջ կայքը հայերեն դարձնելու նպատակառումը, սակայն ամեն դեպքում լատիներեն այբուբենին չտիրապետող անձնավորությունը ամեն դեպքում շատ դժվար կգտնի վիքինախագծերում մասնակցությունը։ Եվ կաղապարները հանդիսանում են «wiki mark-up»-ի մաս ու եթե կա ընդունված լատինատառ տարբերակ, ապա կարծում եմ արժի հենց դա էլ օգտագործել։ Տվյալ դեպքում {{tl|poem}} անվանումը <nowiki><poem></nowiki> թեգի առկայությունն է փոխանցում, և չեմ կարծում թե թեգերը պետք է թարգմանվեն։ Իսկ ինչ վերաբերվում է հայերեն կրճատումների, ապա սրանք էլ ավելի խառնաշփոթ կավելացնեն։ Իհարկե երբ ընդունված կաղապարի լատինատառ տաբերակը շատ բարդ է անգլերենին չտիրապետողի համար, ապա հայերենացումը կարող է նպաստել օգտագործման հեշտացմանը (օրինակ «գործընթացի վերնագիր» «process header»-ի փոխարեն)։ Այս դեպքում, սակայն, կաղապարի անվանումը կարճ ու հասկանալի է։ Բացի սրանից էլ կան {{tl|poemx}} և {{tl|inpoem}} կաղապարներ (և հնարավոր է հայտվեն այլ կաղապարներ էլ), որոնք {{tl|poem}} կաղապարին զուգահեռ կաղապարներ են։ Սրա՞նք էլ ենք թարգմանելու։ Կարծում եմ սկզբնական ձևը ամենալավն է թե՛ օգտագործման հեշտություն, և թե՛ թեգին համապատասխանության պատճառով, և կարծում եմ հենց այդ ձևն էլ պետք է խրախուսվի բացատրության էջում։ [[Մասնակից:Teak|— Teak]] 14:58, 8 Փետրվարի 2011 (UTC)