«Քաջ կիվիվը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
VANDALISM Հետ է շրջվում 37503 խմբագրումը, որի հեղինակն է՝ Armenian12 (քննարկում) |

Տող 1.
{{Վերնագիր
|title=Քաջ կիվիվը
|section =
|previous = [[«Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...»]]
|next = [[Վերջին տագնապը (բանաստեղծություն)|Վերջին տագնապը]]
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/272|266]],
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/492|482]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/638|628]]
|author =Հովհաննես Թումանյան}}
{{poem|ՔԱՋ ԿԻՎԻՎԸ|<poem>
Ճախիններում, գետին մոտիկ,
Գեղափետուր ու խատուտիկ,
Բարձրասըրունք, ցըցունազարդ
Ո՞վ է ճեմում սեգ ու հպարտ,—
{{տող|5|6}}Կի՛-վի՜վ, Կի՛-վի՜վ...
Գեղափետուր ու խատուտիկ
Քաջ Կիվիվն է գետին մոտիկ,
Իր զինվորներն արթուն չորս դին—
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին։
{{տող|10}}Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Լագլագի դեմ արշավեցին։
Թևին արավ Լագլագն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
{{տող|15}}Ճահճի միջին, առվի եզրին
Մի հատ ոտիս կանգնած էսպես՝
Քաջ Կիվիվի ջըրվորն եմ ես»։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Ագռավի դեմ արշավեցին։
{{տող|20}}Թևին արավ Ագռավն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ծառի ծերին, սարին, քարին―
Սևեր հագած ծընած օրես
{{տող|25}}Քաջ Կիվիվի երեցն եմ ես»։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Սագի վըրա արշավեցին։
Թևին արավ Սագը ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
{{տող|30}}Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Տիղմի միջին ու մարգերին
Օրոր-շորոր, խոնարհ ու հեզ,
Քաջ Կիվիվի տընտեսն եմ ես»։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
{{տող|35}}Կըռունկի դեմ արշավեցին.
Թևին արավ Կըռունկն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ամեն աշխարհ, որ աշխարհին
{{տող|40}}Գարունը գա՝ բանա հանդես―
Քաջ Կիվիվի աշուղն եմ ես»։
</poem>|1914}}
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ]]