«Սիրելի (Թումանյան)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
VANDALISM Հետ է շրջվում 37512 խմբագրումը, որի հեղինակն է՝ Armenian12 (քննարկում) |

Տող 1.
{{Վերնագիր
|title=Սիրելի
|section =
|previous = [[«Էլ չեմ կարող գրել «ձեռաց...»]]
|next = [[«Օ՜, սիրտ իմ, սիրտ իմ, տակավին մատաղ...»]]
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/381|371]],
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/513|503]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/666|656]]
|author =Հովհաննես Թումանյան}}
{{poem|ՍԻՐԵԼԻ|<poem>
Խորն է քո հոգին երկընքի նման,
Գաղտնիքներ ունի իր խորքում ահեղ...
Եվ ցույց ես տալիս այժըմ դու ճամփան,
Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ...
{{տող|5}}Ով դու անզգույշ, ստեղծման օրից
Հայտնի [ . . . . . . . . . . ]
Տերն ինքը լավին ողջ էակներից
Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.
Այնտեղ անպատում լիության միջին,
{{տող|10}}Անվերջ երջանիկ, լուսեղեն հարկում...
Եվ սակայն, հանկարծ, իրան Արարչին
Ուզեց կողոպտել երկընքի խորքում։
Մնացած<ն> արդեն դու գիտես անշուշտ.
Երկուսն էլ հիմա տանջվում են տրտում,
{{տող|15}}Մեկը երկընքում մըռայլ ու մենակ,
Իսկ մյուսը մերժված՝ խավար անդընդում։
Զգույշ կաց, ընկեր, թեկուզ «սիրելի»—
Մի բանար հոգիդ նորա առաջին.
Դու ներս կըթողնես, նա ներս կըմտնի,
{{տող|20}}Նա... որ դավ նյութեց նույնիսկ Արարչին։
</poem>|1899}}
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի սևագիր և անավարտ բանաստեղծություններ]]