«Արուսյակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
VANDALISM Հետ է շրջվում 37524 խմբագրումը, որի հեղինակն է՝ Armenian12 (քննարկում) |

Տող 1.
{{Վերնագիր
|title= Արուսյակ
|section =
|previous = [[«Օդն են ցընդել երազները մշուշոտ...»]]
|next =
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/435|425]],
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/522|512]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/684|674]]
|author =Հովհաննես Թումանյան}}
{{poem|ԱՐՈՒՍՅԱԿ|<poem>
I
Պայծառ
Ու վառ
Շողեր հագած
Անապակ,
II
{{տող|5}}Ո՛վ, թարմ, ուրախ,
Շաղաղ-շարմաղ
Պայծառ ու պաղ
Լո՜ւյս։
Բարձըր սարի,
{{տող|10}}Ծաղկի, ջըրի,
Սիրո գերի
Կո՜ւյս։
Անտառ— բույսի,
Անտեր որսի,
{{տող|15}}Անսեր կույսի
Հո՜ւյս։
Կանանչ— ճերմակ
Աչերդ համակ
Կիրք, ահ ու զարկ,
{{տող|20}}Հո՜ւյզ...
III
Ծագի՛ր, ծագի՛ր,
Զարկի՛ր, զարկի՛ր,
Չարի, չարքի
Մութն հալածի՛ր
{{տող|25}}Արուսյա՛կ,
Լույս ցերեկի
Դուռը բացիր,
Արուսյա՛կ։
Հիվանդն անքուն,
{{տող|30}}Տըխուր մահճին,
Ճամփորդն անտուն,
Ճամփի միջին
Մընում են քեզ,
Երբ տի ծագես։
{{տող|35}}Հավքը [թառած]
Ծառի ճյուղից,
Ծառը [սառած]
Մըթընշաղից
Մընում են քեզ,
{{տող|40}}Երբ տի ծագես։
Հանդվորն հեռու,
Խուլ հանդերում,
Եղնիկն...
Խոր անտառում,
{{տող|45}}Մընում են քեզ,
Երբ տի ծագես։
Ծագի՛ր, ծագի՛ր,
Զարկի՛ր, զարկի՛ր,
Չարի, չարքի
{{տող|50}}Մութն հալածի՛ր.
Արուսյա՛կ,
Լույս ցերեկի,
Դուռը բացիր,
Արուսյա՛կ։
IV
{{տող|55}}Ահա ծագեց,
Ահա զարկեց
Արուսյակը
Աչագեղ,
Լուս...
{{տող|60}}Ու ոսկեհեր
Նաժիշտներով իր շըքեղ։
Ջահը ձեռին,
Ցոլաց վերին
Դարպասներից
{{տող|65}}Վաղորդյան,
Վարդ մատներով
Ետ քաշեց ծով
Վարագույրը
Սև մըթան։
{{տող|70}}[Կանգնեց] հըզոր
Ու լուսավոր
Անափ ծովում
Լազուրի,
Ցոլաց, ցայտեց,
{{տող|75}}Հեռու նետեց
Խուրձերն [առատ]
Լույսերի։
Ու [լուսածին]
Մոր առաջին,
{{տող|80}}Ավետավոր
Համասփյուռ,
Թըռավ թեթև,
Արագաթև
Քընքուշ մանուկն
{{տող|85}}Էն Զեփյուռ։
Ցողոտ, շաղոտ,
Անուշահոտ,
Թևին արավ
Ու գընաց,
{{տող|90}}Զով հով տալով
Ու խայտալով
Դեպ աշխարհը
Քընեած։
Ծիլ ու ծաղիկ
{{տող|95}}Մեղմիկ-մեղմիկ
Օրորվեցին
Նազանքով.
Հազար ձեն ձուն
Օրհնեց աստծուն
{{տող|100}}Լիքը անճառ
Բերկրանքով։
Գիշերն հատած
Ու գունատված
Քաշվեց անդունդն
{{տող|105}}Իր մըթին,
Չարքերն էլ ետ
Փախան անհետ
Փապարները
Խավարչտին:
{{տող|110}}Ամեն մի տուն,
Ամեն մի բուն
Լըցվեց լուսով նորածին,
Ամեն անբան
Ու բանական
{{տող|115}}Ելավ աշխույժ իր գործին։
V
Ու փայլում էր սեգ դիցուհին
Հաղթանակով աստվածային
Մութի դիմաց ջահը ձեռին—
Արևելքի երկընքում,
{{տող|120}}Լույս ու զվարթ երկընքում,
Լազուր ու վարդ երկընքում։
Մարդ, անասուն, թըռչուն, մրջյուն,
Ամեն մի ձեն, ամեն հընչյուն
Ուղարկում էր նըրան ողջույն
{{տող|125}}Արևելքի երկընքում էն։
— Փառք լուսաբեր աստղին էն պերճ,
Որ փայլում է խաղաղ, անշեջ
Քընատ, գունատ աստղերի մեջ,
Արևելքի երկնքում էն։
VI
{{տող|130}}Ծեգը բացվեց։
Հըպարտ ու մեծ,
Հագած ամբողջ կըրակ ու հուր,
Նըստած կառքը իր ոսկեհուռ,
Ճոխ ամպերը, կուտակ-կուտակ,
{{տող|135}}Առած իր շուրջն ու ոտի տակ,
Վեր բարձրացավ Արևը պերճ
Ու ճառագեց անհունի մեջ։
Փառքից հարբած
Ագահ աստված,
{{տող|140}}Փըռեց հայացքն ամենատես,
Չափեց անչափն [ագահ ու վես]
Ու նկատեց... կապույտ հեռվում
Շողշողում էր ու վառվըռում
Հմայքներով հըրաշագեղ
{{տող|145}}Արուսյակը— շարմաղ, շըքեղ։
Կըրքից հարբած,
Հուր գիրկը բաց
Ողջ երկընքով, տիեզերքով,
[Առաջ] վարեց արագ ձեռքով
{{տող|150}}Նըժույգները իր ոսկեպայտ,
Շող շող տալով ու հըրացայտ,
Հասավ, առավ իր գըրկի մեջ,
Հալեց, ձուլեց իր փառքի մեջ...
</poem>|1922}}
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի սևագիր և անավարտ բանաստեղծություններ]]