«Վերջին օրը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
VANDALISM Հետ է շրջվում 37525 խմբագրումը, որի հեղինակն է՝ Armenian12 (քննարկում) |
||
Տող 1.
{{Վերնագիր
|title=Վերջին օրը
|section =
|previous = [[«Ձեռաց»]]
|next = [[«Շուռ է գալիս ծանըր քարը...»]]
|notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ1</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/278|272]],<br /><span title="ծանոթագրություն">ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/640|630]]
|author =Հովհաննես Թումանյան}}
{{poem|ՎԵՐՋԻՆ ՕՐԸ|<poem>
Եփրատի ափին դեմուդեմ եկած՝
Զարկվում էին խիստ, զարկվում ու զարկում
Աննահանջ ու քաջ խըմբերը հայի
Եվ քուրդն ու թուրքը կիտված արենխում։
{{տող|5}}Երբ որ հոգնեցին երկար զարկվելուց,
Երբ որ հոգնեցին բազուկները կուռ,
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձըր լեռների
{{տող|10}}Ամենից բարձըր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թըշնամու...»
Բարձրացավ ջըլուտ հայդուկը հայի,
Բարձրացավ բարձըր գագաթը լեռան
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին.
{{տող|15}}— «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ հեռու հորիզոնները մութ
Եփրատի դալար հովիտներն ի վար՝
Մինչև Տավրոսի լեռները կապուտ,
Մինչև մըշուշոտ պարը Պոնտոսի,
{{տող|20}}Մինչև բարձրաբերձ ժայռերը Մոկաց․․․
Ծուխ է բարձրանում Մուշի հովիտից,
Ծուխ է բարձրանում Սասմա սարերից,
Ծուխ է բարձրանում Վանա կողմերից,
Ծուխ է բարձրանում Աբաղա դաշտից,
{{տող|25}}Կըրակ է կանգնած Զեյթունի վըրա...
Ամեն կողմերից թըշնամին գունդ-գունդ
Շարժվում է մեր դեմ, ու չի երևում,
Չեմ տեսնում վերջը նըրա շարքերի...»
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն այնժամ,
{{տող|30}}Հե՜յ, ընկե՜ր, ասավ, ետ նայիր հապա,
Ետ նայի՛ր, մի տե՛ս, հայերը հեռվից
Չե՞ն գալիս արդյոք մեզի օգնության...»
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին,
Կըտրիճ հայդուկը նայեց դեպի ետ.
{{տող|35}}― «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ ահա, ինչպես ափիս մեջ,
Սև ծովից մինչև ծովը Վըրկանա,
Մինչև Կովկասի պատնեշը ձյունոտ.
Գալիս են խումբ֊խումբ հայերը ճեպով,
{{տող|40}}Գալիս են ճեպով մեզի օգնության։
Իջնում են Սյունյաց մութ-մութ սարերից,
Ելնում Գուգարքի խոր-խոր ձորերից,
Շիրակի դաշտից մինչև Այրարատ,
Ու ողջ ափերը Անուշ Արաքսի
{{տող|45}}Անվերջ տագնապով իրար են անցնում...
Գալիս են ամեն կողմից Կովկասի,
Գալիս են հեռո՜ւ, հեռու կողմերից,
Գալիս են կարոտ պանդուխտներն ամեն,
Գալիս են ցըրված տըղերքը նորից,
{{տող|50}}Գալիս են՝ պարզած դըրոշն հայրենի...»
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետը փորձ,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, սուր աչք ունիս դու,
Նայի՛ր դեպ հյուսիս, ավելի հեռու,
Չի՞ շարժվում արդյոք հյուսիսը հըզոր...»
{{տող|55}}Ու նայեց հայդուկն ավելի հեռու,
Նայեց սըրատես աչքով արծվենի։
— «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Աչքըս չի կըտրում՝ որտեղից մինչ ուր՝
Շարժվում է, ահա, հյուսիսն ընդհանուր.
{{տող|60}}Հորձանք է տալիս ծովն ըռուսական,
Հորձանք է տալիս ծանր ու ահավոր,
Դեպի ամեն կողմ— ափերն հեռավոր.
Եվ, հուր ու շոգի շընչելով ուժգին,
Գընացքը կըտրած գընացքի ետև,
{{տող|65}}Ու, գալարվելով հովիտից հովիտ,
Գալիս են, ինչպես վիշապներ սև-սև...»
— «Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, դե՛ ցած եկ արագ,
Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,
{{տող|70}}Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի.
Հին պատերազմի վերջին զարկն է սա,
Հին ոճրագործի հոգեվարքն է սա...»
— «Խըմբապե՛տ, կանչեց, ընկեր խըմբապետ,
Խըմբապե՛տ, կանչեց հայդուկը ջահել,
{{տող|75}}Հայոց երկնահաս լեռների վըրա
Խո՜ր, խորհրդավոր ձայներ են լսվում.
Դըղըրդում է խուլ երկինքը վերից
Էն անհուն, անքուն, անթիվ ձայներից...»
— «Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետը հին,
{{տող|80}}Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, խաչ հա՛ն երեսիդ.
Էդ կյանքում տանջված, տանջանքով մեռած
Անթիվ, անհամար, անբախտ հայերի
Հոգիներն են հեգ, որ լաց ու կոծով,
Արյան մըրրիկով երկինք վերացան։
{{տող|85}}Փոթորկում են դեռ աստծու առաջին,
Բողոքում անհուն երկրնքովը մին.
Նըրանց բողոքի աղմուկն է անլուռ,
Հասնում է ներքև՝ հայի ականջին...
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, խաչ հա՛ն երեսիդ,
{{տող|90}}Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի,—
Մեծ տառապանքի վերջին օրն է սա...»
</poem>|1915}}
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ]]
|