«Վայր ընկնող աստղեր (Հովհաննես Թումանյան)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
VANDALISM Հետ է շրջվում 37527 խմբագրումը, որի հեղինակն է՝ Armenian12 (քննարկում) |

Տող 1.
{{Վերնագիր
|title=Վայր ընկնող աստղեր
|section =
|previous = [[«Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր...»]]
|next = [[Մեր ազգային վիպասան Պերճ Պռոշյանցին՝ իր քառասնամյակին]]
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/179|175]],
ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/606|596]]
|author =Հովհաննես Թումանյան}}
{{poem|ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ

(Նմանություն)|<poem>
— Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից։
{{տող|5}}— Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզանից փող ստանա։
Փարիսական իր գործերով
{{տող|10}}Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
Այդ պատճառավ աստված նրա
Աստղի լույսը խավարցուց։
Նա ամեն բան ծախեց փողով,
Ոտքեց ամեն սըրբություն...
{{տող|15}}Այժմ այնտեղ ահ ու դողով
Հաշիվ կըտա աստըծուն։
— Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Եվ չըթողեց ոչ մի գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ
{{տող|20}}Ու պակասեց մեր կյանքից։
— Ո՜հ, իմ դստրիկ, խաղաղ մնա
Կեղծավորի մի աստղ էր,
Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր։
{{տող|25}}Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին։
Բայց խեղճերը նրա ձեռքից
{{տող|30}}Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ոչ ազգ գիտեր, ոչ աստված։
— Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,
{{տող|35}}Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց։
— Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից
{{տող|40}}Չուներ անկեղծ գործի սեր։
Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին...
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին։
{{տող|45}}— Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից։
{{տող|50}}— Ո՜հ, իմ դստրիկ, մի՛ վրդովվիր,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իր թերթը տըպագրում էր
Անձի համար միմիայն։
</poem>|1899}}
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ]]