«Գիշեր 2 (Կուրղինյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Գիշեր |section = |previous = |next = |notes = |author =Շուշանիկ Կուրղինյան}} <div style="padding-left:2em"> <poem> Ահա սահե...
(Տարբերություն չկա)

21:01, 22 Հունիսի 2011-ի տարբերակ

Գիշեր

Շուշանիկ Կուրղինյան

Ահա սահեց լուսնկան
Երկնքում,
Մորմոքաբեր շշուկ անցավ անտառով․
Սիրտս հուզվեց մի հին ցավի պատճառով․
Չհանգած կայծեր լույս ընկան
Իմ կրծքում։

Հոգիս քեզ է երազում—
Իբր թե՝
Սաղարթներից ղողանջում է սիրո վեճ․․․
Տապ համբույրդ ես զգում եմ օդի մեջ,
Սիրտս ծնեց երազում
Վառ հրդեհ․․․

Լա՜վ է այսպես— չկա ցավ,
Խանդ, կսկիծ,
Որոնում եմ քո ստվերը ես լռին,
Սրտիս բոց լույս չի տալիս անտառին․․․
Լուսնկան էլ չքացավ
Երկնքից․․․



1911 թ. 8 հունվարի