«Նամուս/Երկրորդ/XIII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title = Նամուս |author = Ալեքսանդր Շիրվանզադե |previous = XII |next = XIV}} <div style="margin-left:5em"> {{Էջ|Shir...
(Տարբերություն չկա)

13:48, 6 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

XII Նամուս

Ալեքսանդր Շիրվանզադե

XIV

[385]

[386]
ինչպես մի մարդ, որ մտաբերում է մի քստմնելի և զզվելի տեսարան։

Բահ, նա դողում է, նրա մազերը ցցվում են, երբ միտն է ընկնում այն գիշերվա յուր վարմունքը։ Այդ ինչ մի չար ուժ էր, որ ստիպեց նրան դիմել այդ սարսափելի միջոցին։ Տեր աստված, տեր աստված, ի՞նչ հետևանք կունենան Սեյրանի խոսքերը, ի՞նչպես կտանի Ռուստամը այդ խայտառակությունը։ Օօ՛օ, Սեյրանը գիտե, գիտե, նա լսել է Ռուստամն ինչ բնավորության տեր մարդ է։ Ասում են, թե նա հենց այս գիշեր ճանապարհ է ընկել դեպի Շամախի։ Ինչո՞ւ։ Հըմ, ինչո՛ւ։ Ով լիներ Ռուստամի տեղը, որ մի րոպե մնար։ Նա կատաղի, ինքնասեր, կիսավայրենի լեզգիների մեջ ապրած մարդ է, նա համբերել չէր կարող մանավանդ ուրիշների մոտ, մանավանդ յուր ընկերների մոտ, որոնց հարգանքը նա միշտ վայելել է իբրև մի պատվասեր, մի նամուսով մարդ։

Սեյրանը ծխախոտը ձգեց մի կողմ, յափունջին քաշեց ուսերին, բարձրացավ տեղից և սկսեց օթևանում շրջել հետ ու առաջ։

— Հապա, այ ինչ ասել է նամուս, — շարունակեց ինքն իրան խոսել Սեյրանը, — Ռուստամն անպատճառ գնաց տեղեկանալու, ստուգելու իմ հայտնած գաղտնիքը։

Գաղտնիքը ստուգելու է, նա տեսնելու է Սուսանի կրծքի խալը։ Օհ, եթե հնար լիներ այդ խալը հենց այս րոպեին ջնջելու։ Այն ժամանակ ինչո՞վ կվերջանար բանը։ Այն ժամանակ Սեյրանն ինքը կկորչեր։ Բայց, արդյոք, ավելի լավ չէ՞, որ Սեյրանն ինքը կորչի, քան թե, քան թե, այո՛, մի անմեղ, մի անարատ արյուն թափվի։ Չէ, արդեն ուշ է, բանը բանից անցել է։ Ռուստամը տեսնելու է խալը, իսկ տեսնելուց հետո ինչ կանի նա — այդ Սեյրանի համար շատ պարզ է։

«Ու՜ֆ», — խորը հառաչեց Սեյրանը, աջ ձեռքով մի ուժգին հարված տվավ ճակատին և մնաց օթևանի մեջտեղում անշարժ։ Սուսան, այդ ի՞նչ չարություն էր, որ նա արավ քեզ, չէ՞ որ դու արդար ես ինչպես մի անմեղ երեխա, մաքուր ես, ինչպես այսօրվա արեգակի լույսը։ Ի՞նչ տեղ հասցրեց քեզ քո հավատարմությունը։

Չէ՞ որ նա Սուսանին սիրում էր, չէ՞ որ հենց այս սերն էր7

որ տանջում էր նրան։ Բայց ինչպես պատահեց, որ մի ամսվա
[387]
ընթացքում այդ սուր սերը սուր ատելության փոխվեց։ Ո՞վ էր

մեղավոր, ո՞վ էր Սեյրանին փոխողը։ Մի՞թե այն ներքին փտած, զզվելի որդը, այն թունավոր օձը, որ «ինքնասիրություն» է կոչվում։ Տեր աստված, տեր աստված, մի՞թե կարելի է այդպես ցույց տալ ինքնասիրություն։ Ոչ, ոչ, այդպես շներն էլ չեն անում։ Այդ վրեժխնդրություն չէր, այդ վախկոտություն էր, կեղտոտ վախկոտություն։ Սեյրանը լսել էր և ինքը դեռ մի շաբաթ առաջ աչքով տեսել էր, թե լեզգին ինչպես է վրեժխնդիր լինում յուր հակառակորդից։ Լեզգին յուր թշնամուն սպանում է երես առ երես կանգնելով նրա առաջ, և սպանում է յուր վրեժը հանելու համար, ճշմարիտ վրեժը։ Լեզգին տղամարդ է, տղամարդու հետ է կռվում և ինչպես է կռվում յափունջու վրա։[1] Լեզգին երբեք կնոջից վրեժ չի հանում, թեկուզ այդ կինն իրան մինչև հոգու խորքը վիրավորած լիներ։ Իսկ Սեյրանը, նա ումի՞ց է հանում յուր վրեժը։ — Մի թույլ արարածից, Սուսանից։ Ինչո՞ւ, ինչո՞վ է մեղավոր Սուսանը, ի՞նչ է արել Սեյրանին։ — Ոչինչ, ոչինչ, տեր աստված, նա մի խեղճ աղջիկ էր, ծնողները տվին իրանց ցանկացած մարդուն, և ինքն էլ գնաց։ Ի՞նչ կարող էր անել։ «Չէ, Սեյրանը վատ բան արավ, շատ վատ բան, այնքան վատ, որ ոչ ոք, ոչ ոք չէր անի։ Ախ աստված, մի՞թե այնքան ատելի էր քո աչքում, այնքան դու նրան մոռացել էիր, որ գոնե մի վայրկյան այդ երեկո նրան չմտաբերեցիր։ Ի՞նչ անե հիմա, ի՞նչպես արածը հետ դարձնի, թքածն ի՞նչպես լիզե։ Կլիզե, կլիզե, եթե միայն այդ կարելի լինի։ Ծանր մեղք է, շատ ծանր, Կայենի սպանությունից էլ ծանր, Հուդայի մատնությունից էլ աններելի և զզվելի։ Ոչնչացրու նրան, տեր աստված, վեր առ այս աշխարհի երեսից, հոգին ուղարկիր դժոխք, բաժանիր սատանաներին։ Հա, բաժանիր և հրամայիր, որ ասեղների ծայրերին ցցած խորովեն գեհենի կրակի մեջ։ Սեյրանը գարշելի արարած է, արժանի է այդ պատժին։ Բայց ոչ, սպասի՛ր, մի՞թե արժանի է,

մի՞թե միակ մեղավորը նա է...
[388]
Սեյրանը մոտեցավ օթևանի պատուհանին և սկսեց նայել

դեպի քարվանսարայի բակը։ Նրա անորոշ հայացքն անցնում էր բակում գտնվող մի առարկայից դեպի մյուսը։ Նա մերթ մտիկ էր անում դատարկ, փեյինաթաթախ սայլերին, որոնց մոտ կապած ձիերը, գլուխները մի մսուրի մեջ մտցրած, դարման էին ուտում, երբեմն խրխնջալով, մերթ մտիկ էր անում տախտակյա ծածկոցի կտուրին, որի տակ մի խումբ սայլապաններ, խարույկի շուրջը տաքանալով, խոսում էին ու ծիծաղում։ Մոտ քառորդ Ժամ նա մնաց այդ դրության մեջ։ Հանկարծ երեսը շուռ տվավ, ձեռները խաչաձև դարսեց կրծքին, գլուխը թեքեց դեպի աջ ուսը և սկսեց ինքն իրան խոսել։ — Ծնվեցի թե չէ, — այս աշխարհում մի բախտավոր, մի հանգիստ օր չտեսա և սպասում եմ, այսուհետև տեսնեմ։ Այսուհետև, երբ բանը բանից անցել է, երբ հույսերս մեռել են։ Չէ, որքան որ մտածում եմ, ուրիշ ելք չկա, բացի մեկից։

Արտասուքի կաթիլները դուրս գլորվելով նրա աչքերից և սահելով նիհար երեսով, թրջեցին նորաբույս միրուքը։ Նա հանեց արխալուղի գրպանից մի մեծ թաշկինակ և նրանով ցամաքեցրեց աչքերը։

— Մնացեք բարով, ծնողներ, մնաս բարով, մայր։ Նա ձեզ այնքան չարչարել է, որ լեզուն անգամ չի պատում ներողություն խնդրելու։ Քսան տարով դուք շուտ ծերացաք նրա պատճառով։ Ներեցեք և դուք, Բարխուդար, Գյուլնազ և Սմբատ, հա, նա ձեզ էլ շատ տանջեց։ Հա, Բարխուդար, նա քեզանից ներողություն է խնդրում, նա քո անունը իզուր տեղը Շամախում կոտրեց։ Ով որ լիներ քո տեղը, ուրիշ կերպ չէր կարող անել։ Հիմա Սեյրանը գիտե, որ այդ բոլորի մեղավորը ինքն է։ Սուսան, Սուսան, քեզ ի՞նչ ասի, քեզանից ի՞նչ երեսով ներողություն խնդրե։ Մեղքն այնքան ծանր է, որ ներողություն խնդրելն անգամ մի ուրիշ հանցանք կլիներ։ Բայց ի՞նչ անե։ Դու անպատճառ զոհվելու ես նրա չար ստախոսությանը, հըմ, ի՞նչ անե։

Հանկարծ գլուխը բարձրացրեց։ — է՛հ, վճռված է, էլ երկար մտածել հարկավոր չէ, փշրված ամանը չի կարելի սաղացնել, իսկ կոծկել նա չի ուզում։ Մնում է միայն մի միջոց, և այդ միջոցը

նրա ձեռին է։ Ահա։
[389]
Նա յափունջին ուսերից ցած գցեց, կանգնեց օթևանի մեջտեղում

և դաշույնը մերկացրեց։

Այդ ժամանակ նրա աչքերը փայլեցին կատաղի հրով, շրթունքները սեղմվեցին, քնթի պնչերը փքվեցին։ Նա մտիկ արավ դաշույնի այս երեսին, այն երեսին և կոթը ավելի ու ավելի աջ ձեռում սեղմելով, փոքր առ փոքր բարձրացրեց։ Նա դաշույնի ծայրը պահեց կրծքից մի փոքր ներքև, ձախ ձեռը հենեց կողքին և յուր հայացքը դարձնելով աջ ձեռին, որով սեղմած ուներ դաշույնի կոթը, ասաց.

— Առանց հաղորդվելու, տեր աստված, տալիս եմ իմ հոգին սաթայելի ձեռը։ Խանչա՛լ, անցյալ օրը քո ծախողը գովում էր քեզ, ես քեզ մինչև այժմ չեմ փորձել, տեսնենք ինչպես ցույց կտաս հունարդ։

Սեյրանի ձախ ձեռը թուլացավ, ընկավ կողքին, աջ ձեռը դողաց, և հանկարծ դաշույնն ընկավ օթևանի հատակի վրա սուր ծայրով և խրվեց գետնի մեջ։

— Չէ, չեմ կարող, աստված չի թողնում։

Նա վերցրեց դաշույնը և շպրտեց օթևանի մի անկյունը։

— Դու չես կարող Սուսանին մահից ազատել, — ասաց նա, նայելով դաշույնին։

Դեռ ժամանակ կա, ժամանակ կա սխալը ուղղելու։ Այս րոպեին, հենց այս րոպեին վարձել մի ձի և շտապել Ռուստամի հետևից։ Նա կարող է հասնել նրան։ Կհասնի, ճշմարտությունը կպատմե, կասե, որ սուտ է ասել, որ հարբած էր։ Այդ լավ պատճառ է — հարբած լինելը։ Տեր աստված, գոնե այս անգամ նրան միտդ բեր, այս անգամ օգնիր, իսկ հետո ինչ ուզում ես — կանես։ Արարիչ աստված, քո ձեռին է ամեն բան, կարող ես Ռուստամի ձիու մի ոտը ճանապարհի կիսում կոտրել կամ Սեյրանի ձիուն թևեր տալ։

Նա յափունջին կրկին ձգեց ուսերի վրա, վեր առավ դաշույնը, դրեց պատյանի մեջ, երեսը երեք անգամ խաչակնքեց և դուրս գնաց։

Դրսում քամի չկար, արեգակ էր, բայց եղանակը սաստիկ

սառն։ Սեյրանն ուշադրություն չդարձնելով յուր հագուստին, դիմեց

[390]

  1. Դաղստանում կատաղի թշնամիներն երբեմն յափնջին սփռում են գետնին և նրա վրա մենամարտում են սրերով: Հակառակորդն եթե ոտն յափնջուց դուրս դրավ, համարվում է հաղթված, երկչոտ, անազնիվ: Այդ սովորությունը այժմ հետզհետե թուլանում է: