Content deleted Content added
Տող 69.
::Շատ շնորհակալություն, Teak ջան։ Շնորհակալ կլինեմ եթե վաղն էլ քո սկրիպտները վերբեռնես։ Ես տեսածրած էջերը ՖայնՌիդերով եմ ճանաչում (առ այժմ փորձնական տարբերակով, որը թույլ չի տալիս էջը բացի որպես ՖայնՌիդերի դոկումենտ հիշել), որը ինչքան գիտեմ առ այժմ հայերենի համար միա՞կ տառաճանաչման ծրագիրն է։ Ճիշտն ասած որոշ ժամանակ է ուզում եմ խորհրդարանում կիսվել քիթս ուրիշ Վիքիդարաններում խոթելու տպավորություններով։ Թվում է թե բոլոր «գերզարգացած» Վիքիդարանների էջերի գերակա մասը բոտերի միջոցով է տեղադրվել, և այդպես են մեծ աճ ցուցաբերել, որը ձեռքով հնարավոր չէ։ Օրինակ՝ պարսկերեն Վիքիդարանում այժմ կա ավելի քան 20,000 էջ, որոնցից ավելի քան 16,000-ը պարսկերեն բանաստեղծություններ են, որոնց էջերը ստեղծել է ընդամենը մեկ բոտ՝ [[:fa:کاربر:PedramBot|ՓեդրամԲոտը]]։ Անգլերեն Վիքիդարանում օգտագործվում են [[:en:User:BenchBot|ԲենչԲոտը]] (ԱՄՆ-ի դատական գործերը ներմուծելու համար), [[:en:User:Polbot|ՓոլԲոտը]] (Գութենբերգից, Բարթլբիից և այլ տեղերից տեքստեր ներմուծելու համար - սա փերլով է գրված), և բազմաթիվ այլ նման բոտեր։ Ռուսերեն Վիքիդարանում կա օրինակ [[:ru:Участник:BotLegger|ԲոտԼեգերը]], որը մի ամբողջ հանրագիտարան է տեղադրում. եթե ՀՍՀ-ն էլ վերջապես Քրիեյթիվ Քոմմոնսի ներքո դրվի, ձեռքով շա՜տ դժվար և ոչ արդյունավետ կլինի այդ բոլոր, նույնիսկ թվային տաբերակը Վիքիդարանում տեղադրելը։ Անձամբ ոչ փիթոնին և ոչ փերլին ծանոթ չեմ, հուսով եմ, որ ապագայում կլինեմ, բայց կարծում եմ դա որոշ ժամանակ հետո կլինի (շուտով քանի ամիս Վիքիարձակուրդում եմ լինելու)։ Որոշ Վիքիփեդիայում էլ են բոտերով էջեր ստեղծում (օրինակ քաղաքների մասին կաղապար և վիճակագրական տվյալներ և այլ հասարակ բաներ տեղադրելով), բայց այժմ գոնե Վիքիդարանում կրկնաբար գործերով զբաղվելու համար շատ օգտակար կարող են լինել։ Ինչևէ, միքիչ ուզում էի կիսվել (երևի սա հետո Խորհրդարանում էլ դնեմ), որ եթե փիթոնին տիրապետող անցորդներ հայտնվեն, որ հնարավորություն և ցանկություն ունենան նման բոտեր ստեղծելու, օրինակներ լինեն։ [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] 08:00, 19 Սեպտեմբերի 2011 (UTC)
:::Բարև, Chaojoker։ Ցավոք սրտի այն կրիչը որի վրա սկրիպտերս էին հիմա մոտս չի, բայց մինչև շաբաթվա վերջ կավելացնեմ սրանք [[Մասնակից:Teak/ձեռնարկ|այս ձեռնարկին]]։ Ներիր, խնդրում եմ, ուշացնելու համար։ Եթե ավելացումներ ունես ձեռնարկին, խնդրում եմ խմբագրի այն։ Կարող ենք ձեռնարկը այնուհետև մի տեսանելի տեղ տեղադրել այլ մասնակիցների համար։ [[Մասնակից:Teak|— Teak]] 03:31, 21 Սեպտեմբերի 2011 (UTC)
::::Teak, դու ուղղակի հիանալի ես։ Առ այժմ, [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] 21:54, 21 Սեպտեմբերի 2011 (UTC)