«Համերգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary

No edit summary
Տող 1.

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,

Թափ առած ընկնում քարերի գըլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճըչում,

Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջըրի աղմուկին.

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մըտախոհ՝ իր մըռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լըսում է նըրան։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մըտախոհ՝ իր մըռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լըսում է նըրան։

''1890''
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Համերգ» էջից