«Էջ:Metsapativ murackanner.djvu/82»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
չ բացատների հեռացում
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.

— Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։
— Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։

— Լռե՛։
— Լռե՛։

— Չպիտի լռեմ։
— Չպիտի լռեմ։

— Թո՛ղ տվեք թևերս։
— Թո՛ղ տվեք թևերս։

— Թող՛ չեմ տար,— կը պաաասխանե տիկին Շուշան,— իմ իրավունքս է։

— Ոչ, իմ իրավունքս է։
— Ոչ, իմ իրավունքս է։

— Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես․ դուն աղջիկ չես ճանչնար։

— Մի՛ պոռար․ պիտի թողում, որ կողոպտեք այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։

— Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞․․․ ես չեմ ուզեր աղջիկ։

— Չըլլար,— կը պատասխանե տիկին Շուշան,— մենք քեզի աղջիկ մը պիտի գտնենք․ բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստակի<ref>Դրամ։</ref> կըլլա։

— Ընդհակառակն, քահանայի ձեռամբը աղջիկ փնտրողն է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա։

— Թող չեմ տար։
— Թող չեմ տար։

— Երթանք, Աբիսողոմ աղա։
— Երթանք, Աբիսողոմ աղա։

— Թող չեմ տար, որ երթա․ ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աոջիկտեսի պիտի երթանք։

Այս տեսարանը տեղի կունենար պ․ Դերենիկի գործատան<ref>Արհեստանոց։</ref> առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու՝ եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, որուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանա­յին և տիկին Շուշանին և հեռացուց զանոնք։

— Ա՜հ,— ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղայի դառնալով,— հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք․ ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։

— Իրա՞վ կըսեք։
— Իրա՞վ կըսեք։

— Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կուզես, լավ․ ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե և ուզածդ առ։

— Աղեկ ըսիր։
— Աղեկ ըսիր։

— Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի։

— Ցուցո՛ւր:
— Ցուցո՛ւր:

— Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է հիմա։

— Այդպե՞ս է։
— Այդպե՞ս է։