«ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Այս հոդվածը տեղադրվել է Կարեն Սվասյանի և Հակոբ Մովսեսի համաձայնությամբ: ~~~~
(Տարբերություն չկա)

15:13, 3 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ

Կարեն Սվասյան

ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ

ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ (antropoz - մարդ և sofia - իմաստնություն) – գիտություն ոգու մասին, որ իրեն մտածում է իբրև ճանաչողության անհատական ճանապարհ, սակայն ըստ այդմ ճանաչողությունը նույնականացնելով ոչ թե սուբյեկտիվի` իբրև ադպիսինի հետ, այլ` համաշխարհայաին հղացման (свершения) նախահիմքի, այնպես որ աշխարհի ճանաչումը խիստ մի իմաստով նույնական է դուրս գալիս ինքնաճանաչողությանը։ Թեև անտրոպոսոֆիայի ծագումը համընկնում է 20-րդ դարի առաջին տասնամյակին, նրա արմատները պետք է փնտրել նրա ստեղծողի` Ռուդոլֆ Շտայների փիլիսոփայական աշխատություններում, որոնք գրված են 19-րդ դարի 80-90-ական թվականներին և նվիրված են մի աշխարհայացքի մշակմանը, որի նպատակը «ոգու ոլորտի ճանաչողության արդարացումն է հոգևոր փորձի մեջ մտնելուց առաջ» (R. Steiner, Die Philosophie der Freiheit, 1894, 1951, S. 8)։ Այդ պատճառով անտրոպոսոֆիան իբրև օկուլտիզմ ներկայացնելը թույլատրելի է միայն հետևյալ առանձնահատկությունը հաշվի առնելով. այն օկուլտիզմ է, որը կարելի է (իսկ ինչ-որ իմաստով անգամ պետք է) հասկանալ առանց Բլավատսկայայի, բայց որը ոչ մի կերպ չի կարելի հասկանալ առանց Էռնեստ Հեկկելի։ Սա նշանակում է. անտրոպոսոֆիայի հիմքում ընկած է ոչ թե ավանդույթը և հեղինակությունը, այլ բնագիտությունը, որը մտածելով իրեն հասցնում է մինչև իր սկիզբները և օրգանապես վերաճում է գաղտնագիտության (հմմտ. «Ոգին այլ բան չէ, եթե ոչ բնության ծաղկումն ու պտուղը։ Բնությունը որոշ իմաստով ոգու արմատն է» - R. Steiner, Anthroposophie und akademische Wissenschaften. Z., 1950, S. 98)։ Այստեղ է թաքնված անտրոպոսոֆիայի տարբերությունը օկուլտային ավանդության բոլոր նախկին և այժմյան ձևերից` տրանսի, էքս-տատիկայի և տիեզերականի մեջ ինքնատարալուծման նրանց պրակտիկաներով։ Թեև ոգու մա-սին անտրոպոսոֆիական գիտության էութենական միջուկը կազմում է մտածողության մեդիտա-տիվային ինքնախորասուզումը, նրան խորթ է ինքնաբավ-տեսական բնույթի մտահայե-ցողությունը։ Անտրոպոսոֆիան ոչ թե ուսմունքային է, այլ` իմպուլսիվ։ Ճանաչողության նրա բացարձակ կողմնորոշումը իր մեջ չի հանգչում, այլ նպատակ ունի մշակույթի անկենդան գոտիների գործնական վերականգնումը։ Մշակույթն ինքը այս ընկալմամբ մշտապես արդիական է։ Այն հանգեցնել ավանդույթին, ավանդույթի մեջ տեսնել նրա գոյության երաշխիքը անթույլատրելի է արդեն իսկ այն պատճառով, որ ոչ թե մշակույթն է ապրում ավանդույթի մեջ, այլ ավանդույթն է սահմանված մշակույթի շնորհով։ Անտրոպոսոֆիապես մտածելի (ասենք պատմության նյութի վրա) ոգու իրականությունը տրված է ոչ թե վերարտադրման ավտոմատիզմով, այլ բացառապես գործուն կերպով. ոգին միշտ միայն և միայն ոգու ներկայությունն է, ոգու ինչ-որ անդադար «էվրիկա»։ Դրա համար, խստիվ անտրոպոսոֆիական իմաստով, նաև ավանդույթին պետք է հետևել ոչ այլ կերպ, քան այն հայտնապես արարելով, ասել է թե` այն պետք է վերցնել ոչ թե եղածի հետմահու դիմակներով, այլ էներգիայով այն արդիականացնելով։ Դրան կարելի է հասնել, ըստ Շտայների, ընկալման գերզգայական օրգանների կոփմամբ և հոգևոր-գիտական հետազոտություններից քաղված ու կենսագործունեու-թյան մեջ փոխադրված ճանաչողության միջոցով։ Գոյություն ունի Շտայների կողմից ոգեկոչված գիտա-կիրառական դիսցիպլինների ողջ մի շարք` անտրոպոսոֆիական մանկավար-ժությունից, դեղաբանությունից և բժշկությունից մինչև բիոդինամիկ գյուղատնտեսություն և ար-վեստների նոր տեսակներ (էվռիթմիա)։ Տպավորիչ են նաև այն իմպուլսները, որը նա տվել է տարբեր ավանդական մասնագիտությունների ներկայացուցիչներին (ֆիզիկայից և ճարտարա-պետությունից մինչև քաղտնտեսություն և դերասանական վարպետություն)։ Ճանաչողության նման պրակտիկան, որ ամեն անգամ նորից է ծագում է դեպքի սույնվայրկենականությունից (և Շտայների կողմից մի անգամ նշվել է իբրև «արարում ոչնչից»), ծայրահեղ դժվարացնում է անտրոպոսոֆիայի ընկալումը ինչպես ավանդական օկուլտիզմի, այնպես էլ ավանդական գիտության կողմից։

Անտրոպոսոֆիական ճանաչողության առանձնահատկությունը նշանակված է երևույթների զգայական թաղանթից այն կողմ դուրս գալու փուլերով (ինչը, ըստ Շտայների, հավասարազոր է վերապրվող մտքին, որն էլ կազմում է հոգևոր աշխարհի օբյեկտիվ բովանդակությունը) և հետ դառնալով դարձյալ երևույթների մեջ ներս մտնելով` ձեռք բերված գերզգայական փորձի լույսով դրանց համաժամանակյա վերաիմաստավորման ճանապարհով։ Այս իմաստով անտրոպոսոֆիան սահմանում է ոչ միայն գիտականության հասկացությունը, այլ նաև էզոտերիկական ավանդույթի բուն «հավերժական ճշմարտությունները»` նոր իմաստ հաղորդելով կարմայի, ռեինկարնացիայի, հետմահու կյանքի, մարդու յոթնանդամյա կազմության և այլ օկուլտիստական պատկերացումներին։ Վերաիմաստավորման է ենթարկվում նախ և առաջ մարդկության պատմությունը, որի կենտրոնական իրադարձությունը Շտայները համարում է Քրիստոսի իրադարձությունը և Գողգոթայի միստերիան։ Անտրոպոսոֆիական քրիստոսաբանությունը դուրս է գալիս բոլոր եկեղեցա-դավանաբանական պատկերացումների շրջանակներից և Շտայների ինքնուրույն հոգևոր հետազոտությունների արդյունքն է։ Այն չի կարելի նաև միստիկա կոչել, քանի որ նրա հիմքում ընկած ապրումների բնույթը որոշարկվում է ոչ թե անգիտակցական հոգևոր էներգիաների հափշտակյալ աշխուժացմամբ, այլ տրամաբանական գիտակցության ընդլայնմամբ մինչև Լոգոսի գիտակցությունը, ինչը բարձրագույն ճանաչողական ընդունակություններ է ձևավորում։ Դրանք ներառում են. 1) իմագինացիան (գերզգայականի պատկերավոր ընկալման փուլը, գերզգայական պատկերացման ինչ-որ նմանություն, որը ի տարբերություն սովորականի` հենվում է ոչ թե զգայական ընկալմանը, այլ ինճ-որ ճշգրիտ ֆանտազիայի` բառի գյոթեական իմաստով. 2) ինսպիրացիան (գերզգայականի անպատկեր – նույնական – ընկալման փուլը, որի անգիտակցական համարժեքը կարելի է համարել «ներշնչումը»). 3) ինտուիցիան (գերզգայականի հետ միավորվելու փուլը։- Եթե բնագիտության նպատակը համաշխարհային հղացման բացատրությունն է գիտելիքի միջոցով, ապա ոգեգիտության կամ Ինտուիցիայի նպատակը ինքը համաշխարհային հղացումն է, որ իրեն գիտակցում է ճանաչվածոբ և իբրև ճանաչողի)։ Անտրոպոսոֆիայի նույնական ընկալումը չի սպառվում նրա զուտ տեսական ուսումնասիրությամբ, այլ իբրև նախադրյալ ունի սեփական «փիլիսոփայական ճակատագրի» ինքնաառնչակցումը նրա հեղինակի անձի մեջ նրա գոյավորմանը։ Այդ գոյավորումը կարելի է պայմանականորեն բաժանել երեք փուլի. փիլիսոփայական (1882-1900), թեոսոֆիական (1900-1909) և բուն անտրոպոսոֆիական (1909-ից հետո), բնականաբար, թվարկված փուլերը վերցրած ոչ միայն դրանց հաջորդականությամբ, այլ նաև սիմուլտանորեն։Անտրոպոսոֆիայի առաջին, փիլիսոփայական ինքնաձևավորումը ներ-կայանում է իբրև նրա նախաերևույթը, որը տոն է տալիս նրա բոլոր հաջորդող կերպարանափոխություններին։ Գոյավորման այս փուլում անտրոպոսոֆիան հանդես է գալիս «գյոթեական աշխարհայեցողության ճանաչողության տեսության» ձևով, որը բնագետ Գյոթեի հետ նույն հարաբերության մեջ է, ինչ Կանտի ճանաչողության տեսությունը` Նյուտոնի։ Զուգահեռը ամենևին պատահական չէ, առանձնապես գիտության հետագա ճակատագրերի լույսով. բնագիտության զարգացումը 19-րդ դարի 2-րդ կեսին ընթանում էր հակագյոթեական նշանով, ճանաչողության անգլիականորեն կողմնորոշված տիպով, ինչը ոչ քիչ աստիճանով սահմանված էր կանտականությանը այլընտրանքային ճանաչողության տեսության բացակայությամբ։ Ակն-հայտ է, որ ինչ-որ տրանսցենդենտալ արդարացման կարիք ունեցող էմպիրիկ բնագիտությունը չէր կարող հավասարվել ոչ գերմանական իդեալիզմի ոգեգիտությանը, որը ավելի շուտ Սվեդենբորգի հետ լեզու կգտներ, քան Նյուտոնի, ոչ էլ Գյոթեի էմպիրիկ գիտությանը, որը, իր ողջ արդյունավետությամբ և փորձարարական անվիճարկելիությամբ հանդերձ, ընդամենը գնահատվում էր իբրև նրա բանաստեղծության հանճարեղ քաշլից։ Գյոթեի ճանաչողության տե-սությունը` միակը, որ հակակշիռ կարող էր դառնալ կանտյան կրիտիցիզմին, մնում էր Գյոթեի մեջ իբրև չիրականացած հնարավորություն։ Շտայների կողմից այդ հնարավորությունը իրականացված է Գյոթեի բնագիտական երկերի հինգհատորյակին 1884-85 ներածված հոդվածներով և մեկնաբանություններով և «Ակնարկ գյոթեական ճանաչողության տեսության» (1886 թ.) գործով։ Անտրոպոսոֆիայի փիլիսոփայությունը, որ Գյոթեի ճանաչողական պրակսիսը պոտենցավորում է մինչ ի ճանաչողության ինչ-որ համապարփակ մի տեսության մակարդակի, իր ճանաչողական նախադրյալներով հետևողականորեն կարգավորվող բնագիտության հողի վրա արմատական էմպիրիզմի տեսակ է (այս թեման ավելի ուշ, անհամեմատ ավելի թույլ և ըստ է-ության փակուղային ձևով և շտայներական աշխատությունները լրիվ լռության մատնելով` կմշակի երևույթաբանական փիլիսոփայությունը, որը գյոթեական ձեռնարկումներից գերադասում է ավանդություններին կապված կարտեզիանական դիսկուրսը)։ Ճանաչողության այդ տեսության լույսով ավանդական էմպիրիզմը տառապում է նույն թերությամբ, ինչ և ավան-դական ռացիոնալիզմը, երբ այն սկզբունքորեն սահմանազատում է ընկալումները հասկացություններից և անկյունագլխին դնում է սուբյեկտ/օբյեկտ դուալիզմը։ Շտայների արմատական էմպիրիզմը սկսվում է զգայական ընկալումների և մտածողության` իբրև այդպիսինի հետ միաժամանակ նախապես փաստացիի ոլորտում գտնվելով… «Եթե մենք ուզում ենք մտածողության մեջ ունենալ աշխարհի մեջ ավելի խոր թափանցելու միջոցը` ապա մտածողությունը պետք է գտնենք փորձի առարկաների մեջ` իբրև նման փաստերից մեկը» («Ակնարկ գյոթեական աշխարհայացքի ճանաչողության տեսության»։ Մ. էջ 23)։ Միայն փիլիսոփայական դոգմատիզմն է ընդունակ բնության և մտածողության տարասեռությունը կանխադրել բնությանը, որպեսզի հետո բախվի մտածողության մեջ բնության ճանաչելիության անլուծելի ռեբուսին և գիտակցությունը վախեցնի «ինքնին իրի» ուրվականով։ Գյոթեական աշխարհայեցողության ճանաչողության մեջ էվոլուցիան մտածող միտքը իրեն մտածում է ոչ թե էվոլուցիայից դուրս, այլ հենց նրա մեջ, ըստ որում նրա բուն գագաթին, այսինքն` նա գիտակցում է իրեն ոչ թե իբրև պարզապես բնության ցանկացած առարկայի համագոյ, այլ իբրև «բնության ներսում բարձրագույն բնություն»։ «Մտածողությունը բնությունը կազմավորող գործընթացների հաջորդական շարքում վերջին օղակն է», իսկ մարդը «իբրև ոգի հասնում է գոյության բարձրագույն ձևին և ստեղծում է մտածողության մեջ ամենակատարյալ համաշխարհային գործընթացը»։ Եթե զարգացման դարվինյան-հեկկելյան տեսությունը կանգն է առնում կենսաբանորեն հասկացված մարդու վրա, ապա այստեղ զարգացումը մտածվում է իբրև բնու-թյան շարունակությունը մարդկային ոգեկանության մեջ, ասել է թե` ոչ թե իբրև ֆիզիկա-կենսաբանական տեսակի հետագա տրանսֆորմացիաների արտաքին շղթայի մի օղակ, այլ իբրև իրենից արարված ֆիզիսի ինքնաոգեշնչում ներկայացնող ինքնաճանաչողություն։ «Մարդը համաշխարհային գործընթացի հարաբերությամբ պարապ էներգիա չէ, որը իր ոգու սահմաններում պատկերավոր կերպով կրկնում է այն, ինչը տեղի է ունենում տիեզերքում առանց նրա օժանդակության. նա համաշխարհային գործընթացի գործուն համահեղինակն է. և ճանաչողությունը տիեզերքի օրգանիզմում ասմենակատարյալ անդամն է»։ (Ռ. Շտայներ, «Ճշմարտությունը և գիտությունը»)։

Դարերի սահմանագծում փիլիսոփայական այդ աշխարհայեցողությունը հանդես է եկել թեոսոֆիական հանդերձավորմամբ, ինչը անբացատրելի պարադոքս էր թվում ինչպես Շտայների համախոհների համար (ովքեր «Ազատության փիլիսոփայության» հեղինակից ոչ մի կերպ չէին սպասում, որ նա կխորասուզվի օկուլտիզմ մեջ), այնպես էլ թեոսոֆների համար, ովքեր նույն կերպ Էռնեստ Հեկկելի ընկերոջից և երկրպագուից «օկուլտային պայծառակերպում» չէին սպասում։ Անտրոպոսոֆիայի մետամորֆոզը փիլիսոփայությունից թեոսոֆիայի` ներքին տեսական անհրաժեշտություն չէր, ինչպես, ասենք, Շելլինգի մոտ նույնության փիլիսոփայության վերաճումը հայտնության փիլիսոփայության, այլ ձևավորվում էր մերձակադեմիական կարգի հանգամանքներով, եթե չասենք դիպվածով և ճակատագրով։ Գերմանիայի փիլիսոփայական ընկերակցության` Շտայների փիլիսոփայության հետ հաշվի նստելու ցանկության իսպառ բացակայությունը և նրա հանդեպ հետաքրքրությունը գերմանական թեոսոֆների կողմից (դրա համար փորձաքար ծառայեց Գյոթեի հայտնի «Հեքիաթ»-ի մեկնությունը) հանգեցրին նրան, որ 1900 թ.-ից սկսվում է Շտայների դասախոսական գործունեությունը Թեոսոֆիական ընկերությունում, ինչը շարունակական բնույթ է ձեռք բերում և ձգվում է մինչև նրա կյանքի վերջին ամիսները (դասախոսությունների հրապարակված տեքստերը կազմում են ավելի քան 335 հատոր)։ Իր` Շտայների բառերով, թեոսոֆիան, ինչպես նաև փիլիսոփայությունը սոսկ ինչ-որ բաձարձակապես հետերոդոքսային և ինքնաբավ փորձի արտահայտման ձև էին. «Ուրիշ մարդու մտքերը հարկավոր չէ դիտարկել ինքնըստինքյան, այլ պետք է նրանց մեջ տեսնել նրա անհատականության բանբերներին։ Փիլիսոփայությունը բնավ համանշանակալից ճշմարտություններ չի արտահայտում, այն նկարագրում է փիլիսոփայի ներքին փորձը, ինչի միջոցով վերջինս մեկնում է երևույթները» (Goethes Naturwissenschaftliche Schriften, hrsg. Von R. Steiner. Dornach, 1982, Bd. 5, S. 344)։ «Բոլորի համար պարզ էր, որ Թեոսոֆիական ընկերությունում ես շարադրելու եմ միայն իմ սեփական հետազոտական հայեցողության արդյունքները» (Mein Lebensgang, S. 280)։ Բանը ավելի շուտ ոչ թե թեոսոֆիա դարձն էր, այլ անձնական հոգևոր փորձի` անպահանջարկ մնացած փիլիսոփայական լեզվի` այդ փորձով հետաքրքրված թեոսոֆիական լսարանին հասանելի լեզվին թարգմանության զուտ մանկավարժական խնդիրը։ (Հմմտ. Շտայների բացատրությունը 1905 թ.-ի փետրվարի 9-ի դասախոսության ժամանակ. «Այն, ինչը ես շարադրելու եմ այստեղ, դուք կգտնեք այնտեղ («Ազատության փիլիսոփայության» մեջ,- Կ. Ս)` արտահայտված արևմտյան փիլիսոփայության տերմիններով։ Դուք այնտեղ Մանասի մեջ կգտնեք Կամայից մինչև կյանք զարգացումը, Ահամկարան այնտեղ ես նշել եմ իբրև Ես, Մանասը` իբրև «առավել բարձր մտածողություն», զուտ մտածողություն, իսկ Բուդդհին իբրև «բարոյական ֆանտազիա»։ Այս ամենը միևնույն բանի տարբեր անվանումներն են»։- Ursprung und Ziel des Menschen. Grundbegriffe der Geistwissenschaft. Dornach, 1985, S. 214f).

Եթե անտրոպոսոֆիայի փիլիսոփայական ձևավորումը մինչև իր տեսական-ճանաչողական հնարավորությունները պոտենցավորված Գյոթեի նշանի տակ էր, ապա թեոսոֆիական հան-դերձավորման տակ թաքնված էր գյոթեական տիպի ճանաչողության պոտենցավորումը մինչ ի ճշմարիտ, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան տիպի օկուլտային տոպիկան։ Հարկավոր է պատկերացնել Գյոթե-բնագետին Ուպանիշադների, Բյոմեի կամ Սեն Մարտենի թեմատիկ շրջանակում, այսինքն` ասենք թե հրեշտակաբանության կամ սոտերիոլոգիայի խնդիրները ուսումնասիրելով նույն սթափությամբ և ասդենականությամբ, ինչով նա հետամուտ էր տերևի կերպարանափոխությանը կամ դիտարկում էր մթնոլորտային ճառագայթումը,- որպեսզի պարզ դառնա, որ Գյոթեի թեոսոֆիան ոչ մի պարագայում չէր կարող հարմարվել բուդդայականորեն կողմնորոշված թեոսոֆիայի հետ։ Հենց սկզբից հասունացող բախումը 1909 թ.-ին մտավ հարաբերությունների խզման փուլ, ինչը հանգեցրեց Թեոսոֆիական ընկերությունից բաժան-վելուն և 1913 թ.-ին Անտրոպոսոֆիական ընկերության ստեղծմանը։ Այդ ժամանակներում շարժման կենտրոնը Գերմանիայից տեղափոխվեց Դոռնախ (Շվեյցարիա), որտեղ Շտայների ճարտարապետական նախագծով բարձրացավ Հովհաննու կառույցը, ինչը հետագայում անվան-վեց Գյոթեանում և հրդեհվեց (ենթադրվում է` ճիզվիտների կողմից) 1923 թ.-ի ամանորի գիշերը։ Ռ. Շտայների մահից հետո (1925) նոր մոդելով կառուցված Գյոթեանումը դարձավ Համաշխարհային Անտրոպոսոֆիական ընկերության կենտրոնը` ոգեգիտության բարձրագույն դպրոցով։ Տարբեր երկրներում գործում են բազմաթիվ անտրոպոսոֆիական կազմակերպություններ. հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դեղագործական ձեռ-նարկություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, էվռիթմիումներ, գյուղատնտեսական ֆերմաներ և այլն։Ակադեմիական փիլիսոփայությունը առարկայական խոսակցությունից գերադասեց թշնամական լռությունը, ինչը վկայում է ոչ միայն ակադեմիական բարքերը, այլև անուղղակիորեն ազդանշանում է լռության մատնվածի աննախադեպությունը։ Քանզի խոսքը ոչ թե (թող որ հարկ եղածի պես սրամիտ) փիլիսոփայության մասին է, այլ մտածողության` իր տեսակի մեջ եզակի սուբստանցի մասին, որը ներունակ է և էմպիրիկորեն գիտակցում է նախասկզբնապես արգելված փիլիսոփայական գոտիները։ Վերջինը, ինչին բարձրանում է փիլիսոփայությունը, հիշյալ սուբստանցի (կանտյան intellectus archetypes-ի ոճով) տեսական անհակասականության ընդունումն է։ Փիլիսոփայության այդ «վերջինը» անտրոպոսոֆիայի «առաջինն» է, որի պայմանը ոչ թե գերզգայականի ճանաչողության տեսական թույլատրելիությունն է, այլ նրա փաստացի, ասել է թե` անձնական տրվածությունը. argumentum ad veritatem-ը առաջին անգամ ողջ ծավալով այստեղ հավասարեցվում է argumentum ad hominem-ին, ինչը ուղիղ մատնացույց է անում մի հիմնարար ձևակերպում, «Ողջ աշխարհը, բացի մարդուց, առեղծված է, ինքը` մարդը` դրա լու-ծումն է» ( Steiner R. Mein Lebensgang, S. 225). Այս ձևակերպման մեջ, պայմանով, որ այն ընդունվի ոչ թե ապրիորի, այլ էմպիրիկորեն, ընկած է անտրոպոսոֆիայի հնարավորությունն ու իրականությունը։ Որ Գյոթեից և Ֆիխտեից հետո արևմտյան փիլիսոփայությունը ռիսկի բարձր գոտում էր` դրանից մի կերպ դեռ կարելի էր գլուխ հանել։ Թեև ճանաչողությունը նաև ընդունակ է եղել (գյոթեականորեն) իրեն գիտակցել իբրև «ամենակատարյալ անդամը տիեզերքի օրգանիզմում», թեև այն (ֆիխտեականորեն) աշխարհին ստիպել է իրեն դիմել Ես-ով, այդ վտանգավոր կոմբինացիան համենայն դեպս կարող էր չեզոքացված լինել «տրանսցենդենտալ Սուբյեկտի» (թեիզմի Աստծո այդ փիլիսոփայական ինկոգնիտոյի) հետ Ես-ի նույնացմամբ։ 1899 թ.-ի մի ծրագրային աշխատության շտայներյան ռեպլիկը (այն այնքան էր վախեցրել անգամ անտրոպոսոֆիական հրատարակիչներին, որ 1939 թ.-ի հրատարակության մեջ բաց էր թողնվել) հասկանալ է տալիս, թե ինչպես են անցնում փիլիսոփայական Ռուբիկոնները. «Ասվածից հետո գրեթե ավելորդ է հիշեցնել այն մասին, որ Ես-ի տակ կարող է ենթադրվել առանձին մարդու մարմնավորյալ, ռեալ Եսը, և ոչ թե ինչ-որ ընդհանուր և նրանից դուրս քաշված Ես» (Steiner R. Der Egoismus in der Philosophie. Gesamtausgabe, Bd. 30. Dornach, 1961, S. 151). Այս ռեպլիկը լույս է սփռում Պարմենիդեսից մինչև Սարտր արևմտյան փիլիսոփայության ողջ տարածքի մեջ ահագնացող հարցի վրա` էսսենցիայի և էկլիստենցիայի համատեղության հարցի։ Պարզվում է, որ այդ հարցը այն պատճառով էլ խրվել-մնացել է ապորետիկայի մեջ, որ միակողմանի էսսեն-ցիալորեն է դրվել` մտածողի մտքերը հաշվի առած և իբրև մարդ նրան հանած։ Երբ 19-րդ դարի կեսին Մաքս Շտիռները (ամենաազատ մարդը, որին ծնել է ժամանակակից մարդկությունը։- Steiner R. Friedrich Nietzsche. Ein Kampfer gegen seine Zeit. Dornach, 1926, S.122.) ձեռնարկեց ողջ հեթանոսա-քրիստոնեական տեզաուրուսին ոչ թե ֆիխտեական-տրանսցենդենտալ, այլ իր սեփական Ես-ի շուրջը պտտվելու սկանդալային փորձը` նա ատեստավորվեց իբրև խելագար, իսկ նրա գիրքը Արևմուտքի փիլիսոփայական պատմության դիսկուրսիվորեն հագեցած մթնոլորտում մնաց իբրև մի տեսակ սև խոռոչ։ Շտայները «Ազատության փիլիսոփայության» հրատարակմամբ Շտիռների դեպքն այլ կերպ է գնահատում. «Իմ գրքի առաջին մասը կազմում է շտիռներյան կենսահայեցողության փիլիսոփայական հիմքը» (Steiner R. Briefe, Bd.2 Dornach, 1953, S.143). Սա նշանակում է. Շտայների կենտրոնական փիլիսոփայական երկը չի սահմանափակվում Գյոթեի ճանաչողության տեսությամբ, այլ այն դնում է «Շտիռներ» մասնագիտության քննությանը դիմանալու անհրաժեշտության առջև։ (Առանձնապես այդ քննության վրա ոչ վաղուց տապալված Նիցշեից հետո, իսկ ավելի վաղ, ի դեպ, հենց իր` Շտիռներից)։ Փիլիսոփայության այդ սև խոռոչում (Շտիռների «Ոչինչը», Նիցշեի «նիհիլիզմը», Է. ֆոն Հարտմանի «անգիտակցականը») և ոչ թե ինչ-ոչ օկուլտային անցյալում է ձևավորվել վերոհիշյալ մտածողական սուբստանցիան «Ազատության փիլիսոփայության» հեղինակի, ով հաջորդող տասնամյակների իր կենսագրությամբ ընտրեց նրա գործնական իրականացումը` «Անտրոպոսոֆիա» անվան տակ։

Ռուս. թարգմ.` Հակոբ Մովսես

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Штайнер Р. Из области духовного знания, или антропософии. М., 1997;
  2. Унгер К. Что такое антропософия? М., 1991;
  3. А. Белый - Рудольф Штайнер и Гете в мировоззрении современности. М., 1917;
  4. Stein W.J Die moderne naturwissenschaftliche Vorstellungsart und die Weltanschauung Goethes, wie sie Rudolf Steiner vertritt, Stuttg.,1921;
  5. Unger С. Aus der Sprache der Bewustseinsseele. Dornach,1930;
  6. Idem. Die Grundlehren der Anthroposophie. Stuttg., 1964; Ballmer K. Briefwechsel iiber der motorischen Nerven. Besazio, 1953;
  7. Idem. Deutschtum und Christentum in der Theosophie des Goetheanismus. Besazio, 1995.