«ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
Անտրոպոսոֆիական ճանաչողության առանձնահատկությունը նշանակված է երևույթների զգայական թաղանթից այն կողմ դուրս գալու փուլերով (ինչը, ըստ Շտայների, հավասարազոր է վերապրվող մտքին, որն էլ կազմում է հոգևոր աշխարհի օբյեկտիվ բովանդակությունը) և հետ դառնալով ու դարձյալ երևույթների մեջ ներս մտնելով` ձեռք բերված գերզգայական փորձի լույսով դրանց համաժամանակյա վերաիմաստավորման ճանապարհով։ Այս իմաստով անտրոպոսոֆիան սահմանում է ոչ միայն գիտականության հասկացությունը, այլ նաև էզոտերիկական ավանդույթի բուն «հավերժական ճշմարտությունները»` նոր իմաստ հաղորդելով կարմայի, ռեինկարնացիայի, հետմահու կյանքի, մարդու յոթնանդամյա կազմության և այլ օկուլտիստական պատկերացումներին։ Վերաիմաստավորման է ենթարկվում նախ և առաջ մարդկության պատմությունը, որի կենտրոնական իրադարձությունը Շտայները համարում է Քրիստոսի իրադարձությունը և Գողգոթայի միստերիան։ Անտրոպոսոֆիական քրիստոսաբանությունը դուրս է գալիս բոլոր եկեղեցա-դավանաբանական պատկերացումների շրջանակներից և Շտայների ինքնուրույն հոգևոր հետազոտությունների արդյունքն է։ Այն չի կարելի նաև միստիկա կոչել, քանի որ նրա հիմքում ընկած ապրումների բնույթը որոշարկվում է ոչ թե անգիտակցական հոգևոր էներգիաների հափշտակյալ աշխուժացմամբ, այլ տրամաբանական գիտակցության ընդլայնմամբ մինչև Լոգոսի գիտակցությունը, ինչը բարձրագույն ճանաչողական ընդունակություններ է ձևավորում։ Դրանք ներառում են. 1) իմագինացիան (գերզգայականի պատկերավոր ընկալման փուլը, գերզգայական պատկերացման ինչ-որ նմանություն, որը ի տարբերություն սովորականի` հենվում է ոչ թե զգայական ընկալմանը, այլ` ինճ-որ ճշգրիտ ֆանտազիայի`,- բառի գյոթեական իմաստով. 2) ինսպիրացիան (գերզգայականի անպատկեր – նույնական – ընկալման փուլը, որի անգիտակցական համարժեքը կարելի է համարել «ներշնչումը»). 3) ինտուիցիան (գերզգայականի հետ միավորվելու փուլը։- Եթե բնագիտության նպատակը համաշխարհային հղացման բացատրությունն է գիտելիքի միջոցով, ապա ոգեգիտության կամ Ինտուիցիայիինտուիցիայի նպատակը ինքը համաշխարհային հղացումն է, որ իրեն գիտակցում է ճանաչվածոբճանաչվածով և իբրև ճանաչողի)։ Անտրոպոսոֆիայի նույնական ընկալումը չի սպառվում նրա զուտ տեսական ուսումնասիրությամբ, այլ իբրև նախադրյալ ունի սեփական «փիլիսոփայական ճակատագրի» ինքնաառնչակցումը նրա հեղինակի անձի մեջ նրա գոյավորմանը։ Այդ գոյավորումը կարելի է պայմանականորեն բաժանել երեք փուլի. փիլիսոփայական (1882-1900), թեոսոֆիական (1900-1909) և բուն անտրոպոսոֆիական (1909-ից հետո),- բնականաբար, թվարկված փուլերը վերցրած ոչ միայն դրանց հաջորդականությամբ, այլ նաև սիմուլտանորեն։Անտրոպոսոֆիայիսիմուլտանորեն։ Անտրոպոսոֆիայի առաջին, փիլիսոփայական ինքնաձևավորումը ներ-կայանումներկայանում է իբրև նրա նախաերևույթը, որը տոն է տալիս նրա բոլոր հաջորդող կերպարանափոխություններին։ Գոյավորման այս փուլում անտրոպոսոֆիան հանդես է գալիս «գյոթեական աշխարհայեցողության ճանաչողության տեսության» ձևով, որը բնագետ Գյոթեի հետ նույն հարաբերության մեջ է, ինչ Կանտի ճանաչողության տեսությունը` Նյուտոնի։ Զուգահեռը ամենևին պատահական չէ, առանձնապես գիտության հետագա ճակատագրերի լույսով. բնագիտության զարգացումը 19-րդ դարի 2-րդ կեսին ընթանում էր հակագյոթեական նշանով, ճանաչողության անգլիականորեն կողմնորոշված տիպով, ինչը ոչ քիչ աստիճանով սահմանված էր կանտականությանը այլընտրանքային ճանաչողության տեսության բացակայությամբ։ Ակն-հայտԱկնհայտ է, որ ինչ-որ տրանսցենդենտալ արդարացման կարիք ունեցող էմպիրիկ բնագիտությունը չէր կարող հավասարվել ոչ գերմանական իդեալիզմի ոգեգիտությանը, որը ավելի շուտ Սվեդենբորգի հետ լեզու կգտներ, քան Նյուտոնի, ոչ էլ Գյոթեի էմպիրիկ գիտությանը, որը, իր ողջ արդյունավետությամբ և փորձարարական անվիճարկելիությամբ հանդերձ, ընդամենը գնահատվում էր իբրև նրա բանաստեղծության հանճարեղ քաշլից։ Գյոթեի ճանաչողության տե-սությունըտեսությունը` միակը, որ հակակշիռ կարող էր դառնալ կանտյան կրիտիցիզմին, մնում էր Գյոթեի մեջ իբրև չիրականացած հնարավորություն։ Շտայների կողմից այդ հնարավորությունը իրականացված է Գյոթեի բնագիտական երկերի հինգհատորյակին 1884-85 ներածված հոդվածներով և մեկնաբանություններով և «Ակնարկ գյոթեական ճանաչողության տեսության» (1886 թ.) գործով։ Անտրոպոսոֆիայի փիլիսոփայությունը, որ Գյոթեի ճանաչողական պրակսիսը պոտենցավորում է մինչ ի ճանաչողության ինչ-որ համապարփակ մի տեսության մակարդակի, իր ճանաչողական նախադրյալներով հետևողականորեն կարգավորվող բնագիտության հողի վրա արմատական էմպիրիզմի տեսակ է (այս թեման ավելի ուշ, անհամեմատ ավելի թույլ և ըստ է-ությանէության փակուղային ձևով և շտայներական աշխատությունները լրիվ լռության մատնելով` կմշակի երևույթաբանական փիլիսոփայությունը, որը գյոթեական ձեռնարկումներից գերադասում է ավանդություններին կապված կարտեզիանական դիսկուրսը)։ Ճանաչողության այդ տեսության լույսով ավանդական էմպիրիզմը տառապում է նույն թերությամբ, ինչ և ավան-դականավանդական ռացիոնալիզմը, երբ այն սկզբունքորեն սահմանազատում է ընկալումները հասկացություններից և անկյունագլխին դնում է սուբյեկտ/օբյեկտ դուալիզմը։ Շտայների արմատական էմպիրիզմը սկսվում է զգայական ընկալումների և մտածողության` իբրև այդպիսինի հետ միաժամանակ նախապես փաստացիի ոլորտում գտնվելով… «Եթե մենք ուզում ենք մտածողության մեջ ունենալ աշխարհի մեջ ավելի խոր թափանցելու միջոցը` ապա մտածողությունը պետք է գտնենք փորձի առարկաների մեջ` իբրև նման փաստերից մեկը» («Ակնարկ գյոթեական աշխարհայացքի ճանաչողության տեսության»։ Մ. էջ 23)։ Միայն փիլիսոփայական դոգմատիզմն է ընդունակ բնության և մտածողության տարասեռությունը կանխադրել բնությանը, որպեսզի հետո բախվի մտածողության մեջ բնության ճանաչելիության անլուծելի ռեբուսին և գիտակցությունը վախեցնի «ինքնին իրի» ուրվականով։ Գյոթեական աշխարհայեցողության ճանաչողության մեջ էվոլուցիան մտածող միտքը իրեն մտածում է ոչ թե էվոլուցիայից դուրս, այլ հենց նրա մեջ, ըստ որում նրա բուն գագաթին, այսինքն` նա գիտակցում է իրեն ոչ թե իբրև պարզապես բնության ցանկացած առարկայի համագոյ, այլ իբրև «բնության ներսում բարձրագույն բնություն»։ «Մտածողությունը բնությունը կազմավորող գործընթացների հաջորդական շարքում վերջին օղակն է», իսկ մարդը «իբրև ոգի հասնում է գոյության բարձրագույն ձևին և ստեղծում է մտածողության մեջ ամենակատարյալ համաշխարհային գործընթացը»։ Եթե զարգացման դարվինյան-հեկկելյան տեսությունը կանգնկանգ է առնում կենսաբանորեն հասկացված մարդու վրա, ապա այստեղ զարգացումը մտածվում է իբրև բնու-թյանբնության շարունակությունը մարդկային ոգեկանության մեջ, ասել է թե` ոչ թե իբրև ֆիզիկա-կենսաբանական տեսակի հետագա տրանսֆորմացիաների արտաքին շղթայի մի օղակ, այլ իբրև իրենից արարված ֆիզիսի ինքնաոգեշնչում ներկայացնող ինքնաճանաչողություն։ «Մարդը համաշխարհային գործընթացի հարաբերությամբ պարապ էներգիա չէ, որը իր ոգու սահմաններում պատկերավոր կերպով կրկնում է այն, ինչը տեղի է ունենում տիեզերքում առանց նրա օժանդակության. նա համաշխարհային գործընթացի գործուն համահեղինակն է. և ճանաչողությունը տիեզերքի օրգանիզմում ասմենակատարյալ անդամն է»։ (Ռ. Շտայներ, «Ճշմարտությունը և գիտությունը»)։
</div>