«ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
Դարերի սահմանագծում փիլիսոփայական այդ աշխարհայեցողությունը հանդես է եկել թեոսոֆիական հանդերձավորմամբ, ինչը անբացատրելի պարադոքս էր թվում ինչպես Շտայների համախոհների համար (ովքեր «Ազատության փիլիսոփայության» հեղինակից ոչ մի կերպ չէին սպասում, որ նա կխորասուզվի օկուլտիզմօկուլտիզմի մեջ), այնպես էլ թեոսոֆների համար, ովքեր նույն կերպ Էռնեստ Հեկկելի ընկերոջից և երկրպագուից «օկուլտային պայծառակերպում» չէին սպասում։ Անտրոպոսոֆիայի մետամորֆոզըկերպարանափոխությունը փիլիսոփայությունից թեոսոֆիայի` ներքին տեսական անհրաժեշտություն չէր, ինչպես, ասենք, Շելլինգի մոտ նույնության փիլիսոփայության վերաճումը հայտնության փիլիսոփայության, այլ ձևավորվում էր մերձակադեմիական կարգի հանգամանքներով, եթե չասենք դիպվածով և ճակատագրով։ Գերմանիայի փիլիսոփայական ընկերակցության` Շտայների փիլիսոփայության հետ հաշվի նստելու ցանկության իսպառ բացակայությունը և նրա հանդեպ հետաքրքրությունը գերմանական թեոսոֆների կողմից (դրա համար փորձաքար ծառայեց Գյոթեի հայտնի «Հեքիաթ»-ի մեկնությունը) հանգեցրին նրան, որ 1900 թ.-ից սկսվում է Շտայների դասախոսական գործունեությունը Թեոսոֆիական ընկերությունում, ինչը շարունակական բնույթ է ձեռք բերում և ձգվում է մինչև նրա կյանքի վերջին ամիսները (դասախոսությունների հրապարակված տեքստերը կազմում են ավելի քան 335 հատոր)։ Իր` Շտայների բառերով, թեոսոֆիան, ինչպես նաև փիլիսոփայությունը սոսկ ինչ-որ բաձարձակապես հետերոդոքսային և ինքնաբավ փորձի արտահայտման ձև էին. «Ուրիշ մարդու մտքերը հարկավոր չէ դիտարկել ինքնըստինքյան, այլ պետք է նրանց մեջ տեսնել նրա անհատականության բանբերներին։ Փիլիսոփայությունը բնավ համանշանակալից ճշմարտություններ չի արտահայտում, այն նկարագրում է փիլիսոփայի ներքին փորձը, ինչի միջոցով վերջինս մեկնում է երևույթները» (Goethes Naturwissenschaftliche Schriften, hrsg. Von R. Steiner. Dornach, 1982, Bd. 5, S. 344)։ «Բոլորի համար պարզ էր, որ Թեոսոֆիական ընկերությունում ես շարադրելու եմ միայն իմ սեփական հետազոտական հայեցողության արդյունքները» (Mein Lebensgang, S. 280)։ Բանը ավելի շուտ ոչ թե թեոսոֆիաթեոսոֆիային դարձն էր, այլ անձնական հոգևոր փորձի` անպահանջարկ մնացած փիլիսոփայական լեզվի` այդ փորձով հետաքրքրված թեոսոֆիական լսարանին հասանելի լեզվին թարգմանության զուտ մանկավարժական խնդիրը։ (Հմմտ. Շտայների բացատրությունը 1905 թ.-ի փետրվարի 9-ի դասախոսության ժամանակ. «Այն, ինչը ես շարադրելու եմ այստեղ, դուք կգտնեք այնտեղ («Ազատության փիլիսոփայության» մեջ,- Կ. Ս)` արտահայտված արևմտյան փիլիսոփայության տերմիններով։ Դուք այնտեղ Մանասի մեջ կգտնեք Կամայից մինչև կյանք զարգացումը, Ահամկարան այնտեղ ես նշել եմ իբրև Ես, Մանասը` իբրև «առավել բարձր մտածողություն», զուտ մտածողություն, իսկ Բուդդհին իբրև «բարոյական ֆանտազիա»։ Այս ամենը միևնույն բանի տարբեր անվանումներն են»։- Ursprung und Ziel des Menschen. Grundbegriffe der Geistwissenschaft. Dornach, 1985, S. 214f).
</div>