«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/125»–ի խմբագրումների տարբերություն

Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:01, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Ավետարանը (X դ․), Ծուղրութի Ավետարանը (974), Ադրիանուպոլսի Ավետարանը (1007), Երուսաղեմի մատենադարանում պահվող դ 2555 ձեռագիրը, 1038-ի Ա․, Կարսի Ավետարանը (1064), Մողնու Ավետարանը (XI դ․) ևն։ Հաղպատի Ավետարան-ի (1221), Խաչենի Ավետարան-ի (1224) և Թարգմանչաց Ավետարան-ի (1232) մանրանկարներում շեշտված են առավելապես ազգային հոգեբանության և տեղի գեղագիտ․ նախասիրություններից բխող առանձնահատկությունները։ Պատկերաշարի ընդգրկման և դրանց թեմատիկ մեկնաբանության տեսակետից Ա-ների նկարազարդումները հետագա զարգացում են ապրել XII–XIV դդ․, Բարձր Հայքի, Սյունիքի, Արցախի, Անի-Շիրակի, Գլաձորի, Ղրիմի, հատկապես Վասպուրականի և Կիլիկիայի մանրանկարչության դպրոցներում։ Լավագույն նմուշներից են Երևանի Մատենադարանի դ 7644 ձեռագիրը (XIII դ․), Ութ մանրանկարիչների Ավետարանը, 1260-ին ընդօրինակված Ա․, որը նկարազարդել է Թորոս Ռոսլինը (Երուսաղեմի մատենադարան, ձեռ․ դ 251), 1302-ին ընդօրինակված Ա․ (Մատենադարան, ձեռ․ դ 6792) ևն։ Ա-ների հարդարանքը ամբողջացնում են դրոշմազարդ և այլ կազմերը, խորանազարդերը, անվանաթերթերը և լուսանցազարդերը (բույսերի, կենդանիների պատկերներ, երկրաչափ․ զարդանախշեր)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․4, 4–5-րդ և 2․5, 1–4-րդ պատկերները։

Գրկ․ Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881։ Սարաֆյան Գ․, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950։ Եղիայան Բ․, Քննական պատմութիւն Սուրբ-գրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976։ Պետրոսյան Ե․, Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, Էջմիածին, 1982, դ 1։ Նույնի, Ներածություն Նոր կտակարանի, Ս․ Էջմիածին, 1996։ Մանուկյան Ս․, Ներածութիւն Աստուածաշունչի, Ս․ Էջմիածին, 1984։ Մանուկյան Ա․, Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995։ Կայայան Ա․, Նոր կտակարանի ընդհանուր ներածություն, Ե․, 1996։

ԱՎԵՏԱՐԱՆԱՑՈՒՅՑ, արարողության ընթացքում Ավետարանների ընթերցման կարգը սահմանող ուղեցույց ծիսամատյան, որը, Տոնացույցի մաս կազմելով, հաճախ ձեռագրերում հանդիպում է իբրև Ավետարաններին կից առանձին միավոր (Մատենադարան, ձեռ․ դ 7734, 7534, 3722)։ Ա․ Տոնացույցի զարգացման նախնական փուլն է, մատնանշում է օրվա համար սահմանված Ավետարանի ընթերցումների հերթագայությունն ու բուն ընթերցումը։

Հեղինակի անուն կրող միակ Ա․ հայտնի է Ներսես Շնորհալու անունով՝ Շաբաթականք աւետարանք, ըստ խորհրդոյ արարչութեան շարականաց, զոր տէր Ներսես է շինեալ, որն Ավետարանի ընթերցումներ է նշում համաձայն օրերի և զանազան առիթների՝ Վասն կանանց, Վասն ննջեցելոց, Վասն պատերազմի ևն։

Գրկ․ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976, էջ 959–962։

Հակոբ Քյոսեյան

ԱՎԵՏԻՍ, 1․ Քրիստոսի ծնունդն ավետող և օրհնաբանող հոգևոր երգերի տեսակ։ Պատկերավոր ներկայացնում է այն պահը, երբ հրեշտակներն ավետում են հովիվներին մանուկ Հիսուսի ծնունդը։ Յուրաքանչյուր տողի սկզբում կամ վերջում և կամ կրկնակում պարտադիր առկա է ավետիս բառը։ Շարականների և տաղերի մի որոշակի հատված գրված է Ա-ի ձևով, ինչպես, օր․, Մովսես Խորենացուն վերագրվող Ծննդյան և Աստվածահայտնության ութօրեքի շարականներից (Խորհուրդ մեծ և սքանչելի) կամ Ներսես Շնորհալու տաղերից (Նոր ծաղիկ) մի քանիսը։ 2․ Ժող․ համանուն երգեր, որոնք պահպանվել են տարբեր բարբառներում։ Հետաքըրքրական են նրանով, որ քրիստ․ բովանդակության և ծիս․ կիրառության պայմաններում պահպանել են հեթանոս․, մասնավորապես՝ հին հայկ․ ամանորյա երգերի մոտիվների և պատկերների մնացուկներ։

Գրկ․ Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941, էջ 108–109։

Աննա Արևշատյան

ԱՎԵՏԻՍ, Ավետիք (ծ․ և մ․ թթ․ անհտ), XIII դարի 2-րդ կեսի գրիչ, գեղագիր։ Ապրել է Կիլիկյան Հայաստանում, ստեղծագործել մայրաքաղաք Սիսում, բերդաքաղաք Հռոմկլայում, որտեղ գտնվում էր Հայոց կաթողիկոս․ աթոռը։ Եղել է իր ժամանակի կիլիկյան ամենահռչակավոր գրիչը։ Այդ են վկայում արքունական ընտանիքի անդամների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով նրա ընդօրինակած մատյանները։ Համագործակցել է Թորոս Ռոսլինի հետ։ Հայտնի է Ա-ի ընդօրինակած