«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/155»–ի խմբագրումների տարբերություն

Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:07, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

տվել վանքի Ս․ Թադե եկեղեցու արմ․ ճակատը և նրան կցել քառամույթ գմբեթավոր՝ Էջմիածնի Մայր տաճարի հորինվածքով (առանց Ավագ խորանի, որին փոխարինում է հին եկեղեցին իր խորանով), սպիտակավուն սրբատաշ քարով կառույց և զանգակատուն (անավարտ է)։ Ճակատները հարդարված են զարդագոտիներով ու պատկերաքանդակներով․ որմնասյուների միջև քանդակված են սրբապատկերներ, հայ նշանավոր հոգևորականներ, կենաց ծառեր, խաչեր, իսկ զարդագոտիներն ունեն ոճավորված բուսական քանդակներ, աշխարհիկ կյանքի տեսարաններով պատկերաքանդակներ։ Ս․ Թադե եկեղեցու կցակառույցի հարդարանքում ակնհայտ է Աղթամարի Ս․ Խաչ եկեղեցու (X դ․) քանդակների ու Սեֆյան Իրանի արվեստի ազդեցությունը։ 1855-ին Ա․ Ս․ Թ․ վ-ի և Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկա վանքի առաջնորդարանները, միատեղվելով, հիմնել են Ատրպատականի թեմը՝ Թավրիզ կենտրոնով։

1903–08-ին Ա․ Ս․ Թ․ վ․ եղել է հայ ազատագր․ շարժման՝ Վասպուրական փոխադրվող զինյալ ջոկատների հենակետ։ 1918-ի հուլիսի 2-ին օսմանյան բանակը ներխուժել է Ա․ Ս․ Թ․ վ․, կոտորել այնտեղ ապաստանածներին, կողոպտել վանքը և հափշտակել Թադեոս առաքյալի Աջը։

1946-ին վանքի շրջակա հայկ․ գյուղերի բնակչությունը ներգաղթել է Հայաստան, և Ա․ Ս․ Թ․ վ․ դադարել է գործել։ 1954-ից Ատրպատականի առաջնորդարանը կազմակերպում է ամենամյա ուխտագնացություն դեպի Ա․ Ս․ Թ․ վ․։ 1969-ից վանքը վերանորոգվում է․ աշխատանքներն իրականացնում են Իրանի Միրասե ֆարհանգի (Մշակութային ժառանգություն) հաստատությունը և իրանահայ համայնքը՝ Փարիզի Երկիր և մշակույթ կազմակերպության մասնակցությամբ։

Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3․1, 1-ին պատկերը։

Գրկ․ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 2, Վնն․, 1942։ Աճեմյան Հ․, Ս․ Թադեի վանքը, մաս 1, 2, Թեհրան, 1959–60։ Haghnazarian A․, Das armenische Thaddaus Kloster in der Provinz Westazerbaidjan in Iran, Aachen, 1973; Thierry J․ M․, Monuments armŽniens du Vaspurakan, P․,1989; Kleiss W․, Seihoun H․, S․ Thadei vank, Milano, 1971 (Documenti di architettura armena, 4)․

Արմեն Հախնազարյան

ԱՐՑԱԽԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցի։ Ընդգրկում է ԼՂՀ տարածքը և հարակից հայկ․ շրջանները։

Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց (301) հետո Արցախում առաջին վանքը IV դ․ սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ Ամարաս ավանում (տես Ամարասի վանք)։ Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը (թաղված է նույն վանքում)։

Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից, երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը՝ Կապաղակ, Պարտավ, ապա՝ Ամարաս, Գանձասար կենտրոններով։ XVIII դ․ վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ․ սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։ Վանքերին (Հոռեկա, Երիցմանկանց, Մեծառանից Ս․ Հակոբա ևն) կից գործել են դպրանոցներ։ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ․)։ 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց։

Գյուլիստանի պայմանագրով (1813) Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով 1815-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության՝ Շամախու և Ղարաբաղի թեմերով։ 1838–1920-ին Շուշիում գործել է թեմական դպրոց։ 1830-ական թթ․ վերջին Ղարաբաղի