«Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում |section = |previous = |next = |notes = |author =Լևոն Տե...
 
No edit summary
Տող 7.
|author =Լևոն Տեր-Պետրոսյան}}
<div style="width: 35em; text-align:left; text-indent:1.5em">
Սիրելի համախոհներ եւև բարեկամներ,
 
Հայ Ազգային Կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգրեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւայլև պետության առջեւառջև ծառացած հրատապ խնդիրներին, որոնց լուծումը համարժեք քայլեր է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից։
Իշխանությունների վարքագծի ընտրությունը թողնելով իրենց, մենք, որպես ժողովրդի առջեւառջև որոշակի պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ, պարտավոր ենք, առաջին հերթին, ճշտել մեր գործողությունների համարժեքությունը ստեղծված իրավիճակին։ Իսկ դրա համար նախեւառաջնախևառաջ անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ այն մարտահրավերների մասին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջեւ։առջև։ Ինքնըստինքյան ակնհայտ է, որ դրանք երեքն են. ա. Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը. բ. Միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա. գ. Սահմանադրական կարգի եւև ժողովրդավարական ազատությունների վերականգնման անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, հարկ եմ համարում ստորեւստորև առանձին-առանձին անդրադառնալ այդ մարտահրավերներին՝ շեշտը դնելով հատկապես նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Շարժման դրսեւորելիքդրսևորելիք վերաբերմունքի վրա։
====Ա. Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլը====
Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթում ես տվել եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հանգամանալից գնահատականը, որը, ելույթին հաջորդած զարգացումների լույսի ներքո, ոչ միայն չի փոխվել, այլեւայլև ավելի է ամրապնդվել։ Դրա վկայությունն են՝ նոյեմբերի 2 ի Մոսկովյան հռչակագիրը, դեկտեմբերի 4 ի Հելսինկյան հայտարարությունը, Մինսկի խմբի համանախագահների գործունեության ակտիվացումը, Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւև ՆԱՏՕ ի ղեկավարության հետ, ԱՄՆ ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւև Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, ԱՄՆ ի փոխպետքարտուղար Դանիել Ֆրիդի այցելությունն Ադրբեջան, թուրքական դիվանագիտության էլ ավելի աշխուժացումն առկա գործընթացում, բազմաթիվ օտարերկրացի պաշտոնատար անձանց լավատեսական հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված հապշտապ փոփոխությունները, Հայաստանի իշխանությունների ակնհայտ քարոզչական ջանքերը հասարակությանը Ղարաբաղի հարցի լուծման գաղափարին նախապատրաստելու համար եւև այլն։ Այս ամենը՝ մի կողմից հաստատում է միջազգային հանրության վճռականությունը Ղարաբաղի խնդիրը շուտափույթ կերպով լուծելու հարցում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ակնհայտ պատրաստակամությունը՝ գնալու այդ լուծմանը։ Թե որոնք են վերջինիս՝ տվյալ քայլին դիմելու դրդապատճառները, դրանց մասին ես մանրամասն խոսել եմ հիշյալ ելույթում, ուստի հարկ չեմ համարում կրկին անդրադառնալ այդ թեմային։
 
Վերը նշված զարգացումներից, անշուշտ, պետք է առանձնացնել Մոսկովյան հռչակագիրը, որը, Ադրբեջանի եւև Հայաստանի նախագահների համաձայնությամբ, վերջնականապես ամրագրեց երկու կարեւորագույնկարևորագույն սկզբունք. ա. Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մադրիդյան առաջարկը. բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցելու կարգավորման գործընթացին։ Մի երրորդ կարեւորկարևոր սկզբունք էլ հաստատվել է թուրքական դիվանագիտության կողմից, որի համաձայն՝ Ղարաբաղյան հակամարտությունը եւև հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են փաթեթով, ինչի մասին վերջերս պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը։ Սրանք շրջադարձային, կարելի է ասել, կարգավորման գործընթացին նոր որակ հաղորդող սկզբունքներ են, ուստի արժե մեկառմեկ անդրադառնալ դրանց։
 
ա. Մադրիդյան առաջարկը, որը Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես հակամարտող կողմերին է ներկայացվել 2007թ. նոյեմբերի 29 ին, այսպես կոչված, Պրագյան գործընթացի արգասիքն է։ ԹեեւԹեև Հայաստանի ներկա վարչակազմը, նախորդի նման, ինչ որ խորհրդավորություն է ուզում ստեղծել կարգավորման այդ ծրագրի շուրջ, սակայն Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, այլ բան չեն, քան այն, ինչ ես տասը կետով ներկայացրել եմ հոկտեմբերի 17 ի ելույթում։ Պատահական չէ, որ թեեւթեև այդ ելույթից հետո արդեն անցել է երկու ամիս, բայց իշխանության ոչ մի ներկայացուցիչ դեռեւսդեռևս չի հերքել նշված կետերը։ Սակայն սա չէ էականը, այլ այն առանձնահատուկ հանգամանքը, որ ստորագրելով Մոսկովյան հռչակագիրը, Սերժ Սարգսյանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել Մադրիդյան առաջարկին՝ հրաժարվելով նախորդ վարչակազմի «սկզբունքորեն համաձայն ենք» հերթապահ խուսափողական պատասխանից եւև որոշակիություն մտցնելով Հայաստանի դիրքորոշման մեջ։ Նկատի ունենալով, որ Մադրիդյան առաջարկը պաշտոնապես ընդունել է նաեւնաև Ադրբեջանը, նշանակում է՝ Հայաստանն այլեւսայլևս նահանջի տեղ չունի, եւև Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսուհետեւայսուհետև զարգանալու է Մոսկովյան հռչակագրի գծած հունով։
 
բ. Կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մնալու հանգամանքը կարեւորվումկարևորվում է, առաջին հերթին, հենց այս տեսակետից։ ՈրովհետեւՈրովհետև եթե Ղարաբաղը պահպանած լիներ ԵԱՀԿ ի 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռք բերած հակամարտության լիիրավ կողմի իր կարգավիճակը, ապա, անկախ Հայաստանի եւև Ադրբեջանի կամքից, այսօր հնարավորություն կունենար մերժել Մադրիդյան առաջարկը, ինչպես ժամանակին մերժել է կարգավորման, այսպես կոչված, «Փաթեթային» եւև «Փուլային» տարբերակները։ Այսինքն, հայկական կողմը, փաստորեն, կորցրել է կարգավորման գործընթացում երկու սուբյեկտով հանդես գալու եւև մանեւրելումանևրելու հնարավորություն ունենալու առավելությունը, չխոսած այլեւսայլևս այն մասին, որ կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղի դուրս մղումը ծաղրի է վերածել նրա ինքնորոշման իրավունքը։ Այս ամենը տեղի է ունեցել, առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւև Արկադի Ղուկասյանի մեղքով։ Մոսկովյան հռչակագիրը սոսկ ամրագրել եւև իրավականորեն վավերացրել է նրանց «պատմական ձեռքբերումը», եւև Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս իշխանությունները ստիպված են հաշտվել այդ տխրահռչակ անձնավորությունների թողած խայտառակ ժառանգության հետ։ Անշրջելի է, արդյո՞ք, այս իրականությունը։ Դժբախտաբար՝ այո՛, քանի որ, ինչպես ասում են, բանը բանից անցել կամ գնացքը մեկնել է։ Իզուր չէ, որ այս ամենը նկատի ունենալով, դեռեւսդեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 26 ի ելույթում ես ահազանգել էի. «Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափինձևաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ։ Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույնպես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւնաև Ղարաբաղյան կողմը»։
 
Իրավիճակը, թերեւսթերևս այլ կլիներ, եթե թեկուզ այդ ահազանգից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանի իշխանություններին զրկում է իր անունից խոսելու իրավունքից։ Նման բան չարվեց, եւև այսուհետեւայսուհետև էլ չի արվելու, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունը, բազմաթիվ պարտավորություններով կապված լինելով Հայաստանի ավազակապետական վարչախմբի պարագլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին։ Մի՞թե ձեզ չի զարմացնում այն, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, տեղի անտեղի տրտնջալով կարգավորման գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու առթիվ, այդպես էլ չի կատարում այդ տարրական հայտարարությունը։ ԹեեւԹեև արդեն դժվար է ասել, թե այդ ուշացած քայլը որքանով կնպաստի վիճակի շտկմանը։
 
գ. Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությունը եւև հայ–թուրքական հարաբերությունները փաթեթով կարգավորելու ուրվագծվող սկզբունքին, ապա գործնական քաղաքականության եւև մեթոդաբանության առումով, դա, թերեւսթերևս, իրատեսական մոտեցում է։ ՈրովհետեւՈրովհետև միանգամայն ակնհայտ է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հայ–թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու եւև հայ–թուրքական սահմանը չի բացվելու։ Սակայն մեթոդաբանական այդ սկզբունքի իրականացումը կախված է նրանից, թե որքան անկողմնակալ եւև կառուցողական կլինի Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ մասնավորապես Ադրբեջանի վրա ազդեցություն գործելու եւև նրան փոխզիջման տրամադրելու առումով։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքական կողմն, ակնհայտորեն, նկատի ունի նաեւնաև Ցեղասպանության հարցով հայ եւև թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Մոռացված այս գաղափարը, որն անզգուշաբար քաղաքական օրակարգ մտավ Սերժ Սարգսյանի թեթեւթեթև ձեռքով, կարող է լուրջ եւև անհարկի խոչընդոտներ հարուցել ինչպես Ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ ակնհայտ է, որ մի կողմից՝ Թուրքիան չի հրաժարվելու այդպիսի հանձնաժողով ստեղծելու սեւեռունսևեռուն մտադրությունից, մյուս կողմից՝ Սարգսյանը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, հասարակական կարծիքի ճնշման տակ, չի կարողանալու դրականորեն արձագանքել այդ մտադրությանը։
 
***
Պաշտոնական քարոզչությունը փորձում է Մադրիդյան առաջարկը եւև Մոսկովյան հռչակագիրը ներկայացնել որպես հայկական դիվանագիտության մեծագույն հաղթանակ, ինչը մի կողմից՝ իշխանությունների դեմքը փրկելու միջոց, իսկ մյուս կողմից՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրանց պատրաստակամության արտահայտությունը պետք է համարել։ Այդ պատրաստակամությունը հաստատվում է այն հանգամանքով, որ պաշտոնականից բացի, իշխանությունների կողմից տենդորեն տարվում է նաեւնաև ծածուկ քարոզչական աշխատանք, որի նպատակն է՝ թիմակիցներին, այսինքն Հայաստանի եւև Ղարաբաղի քաղաքական տնտեսական վերնախավին, ապացուցել հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, եւև համոզել, որ այլ ճանապարհ չկա։ Դրա համար մասնավորապես կիրառվում է հետեւյալհետևյալ փաստարկը. «Եթե չգնանք այս լուծմանը, ապա Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա, եւև դուք բոլորդ կկորցնեք թե՛ ձեր զբաղեցրած պաշտոնները, թե՛ ձեր տնտեսական կարողությունները, եւև թե՛ ձեր կուտակած հարստությունները»։ Նկատի ունենալով Հայաստանի իշխանական համակարգի քրեական ավազակապետական բնույթը, համաձայնենք, որ սա ծանրակշիռ փաստարկ է, որը չի կարող ազդեցություն չունենալ։ Ծածուկ քարոզչական աշխատանքի մի այլ ուղղություն էլ միտված է փարատելու հասարակության անհանգստությունը՝ շշուկներ տարածելով, թե այս պահին մտահոգվելու կարիք չկա, քանի որ Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման շուրջ ստեղծված աղմուկը լուրջ չէ, եւև կարգավորման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
***
Վերոշարադրյալը կարեւորելովկարևորելով հանդերձ, ինքնըստինքյան հասկանալի է, որ մեզ համար ավելի կարեւորկարևոր է ճշտել Համաժողովրդական Շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղի հարցի լուծման ներկա զարգացումների համատեքստում։ Հոկտեմբերի 17 ից մենք ժամանակավորապես դադարեցրինք զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւև բազմամարդ երթերի անցկացումը, դա պատճառաբանելով՝ Հայաստանի իշխանություններին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ճնշումներից ու անհարկի զիջումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ։ Ես այստեղ չեմ ուզում կրկնել տվյալ պատասխանատու քայլին դիմելու այն բոլոր հիմնավորումները, որ տվել եմ այդ օրն ունեցած իմ ելույթում։ Ընդհակառակը, հարկ եմ համարում կանգ առնել Շարժման ընտրած մարտավարության նպատակահարմարությունը կասկածի տակ դնողների մոտեցման վրա, նկատի ունենալով մանավանդ այն, որ կասկածողները քիչ չեն նաեւնաև մեր շարքերում։ Բուն խնդրին անդրադառնալուց առաջ, ուզում եմ ընդգծել, որ ես անկեղծորեն հարգում եմ մեր զինակիցների ու համախոհների՝ սեփական կարծիք ունենալու իրավունքը՝ բազմակարծությունը դիտելով Համաժողովրդական Շարժման ամենամեծ հարստություններից ու արժանիքներից մեկը։
 
Ընդդիմախոսների միակ առարկությունն, ըստ էության, հետեւյալնհետևյալն է. եթե Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում, իսկապես, գնում է մի լուծման, որը ձեռնտու չէ հայկական կողմին, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Շարժումը խափաներ այդ լուծումը՝ այսինքն զանգվածային միջոցառումները դադարեցնելու փոխարեն, ընդհակառակը, բողոքի ավելի մեծ ու տեւականտևական ալիք բարձրացներ, ընտրությունների միջոցով տապալեր Հայաստանի ներկա վարչախումբը, եւև լեգիտիմ իշխանություններ ձեւավորելուցձևավորելուց հետո Ղարաբաղյան կարգավորման գործընթացին ձեռնարկեր ուժեղի դիրքերից։ Դժվար է, իհարկե, չհամաձայնել, որ տվյալ պարագայում գործ ունենք կուռ տրամաբանության հետ։ Սակայն լինելով քաղաքական կազմակերպություն, մենք պարտավոր ենք առաջնորդվել այն սկզբունքով, թե որքանով է իրականանալի առաջարկված ճանապարհը։ Այս տեսակետից հարցին մոտենալիս, անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալհետևյալ հանգամանքները.
ա. Հայաստանի ողջ իշխանական համակարգը եւև տնտեսական վերնախավը միահամուռ կերպով պաշտպանելու են Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի առաջարկած ցանկացած լուծում, որովհետեւորովհետև նրանց հետաքրքրում է ոչ թե արցախահայության ճակատագիրը, այլ բացառապես սեփական ճղճիմ շահերը։ Սարգսյանն այս հարցում խնդիրներ չի ունենալու նաեւնաև կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների, Ազգային Ժողովի պատգամավորների, արտախորհրդարանական գրպանային քաղաքական ուժերի եւև նոմենկլատուրային մտավորականության հետ։ Դա նշանակում է, որ Համաժողովրդական Շարժումը, Ղարաբաղի խնդրի կապակցությամբ հասարակական բողոքի ալիք բարձրացնելու պարագայում, բախվելու է միաձույլ մի հակառակորդի, որը որեւէորևէ բանի առջեւառջև չի կանգնելու այդ ալիքը դիմագրավելու համար։ Սրանով այսօրվա վիճակը տարբերվում է 1988 թվականի վիճակից, երբ Հայաստանի պետական պաշտոնեության եւև տնտեսական բնագավառի ղեկավարության մեծ մասը բացահայտորեն կամ գաղտնաբար համակրում եւև աջակցում էր Ղարաբաղյան շարժմանը։
 
բ. 1988 թվականին Ղարաբաղյան շարժումը վայելում էր նաեւնաև միջազգային հանրության լիակատար համակրանքն ու աջակցությունը։ Բավական է հիշեցնել այն տպավորիչ համերաշխությունը, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին, ԱրեւմուտքըԱրևմուտքը, դրսեւորեցդրսևորեց Ղարաբաղ կոմիտեի ձերբակալված անդամների նկատմամբ։ Ներկա իրավիճակը բոլորովին այլ է։ ԱրեւմուտքնԱրևմուտքն այսօր ոչ միայն որեւէորևէ կերպ չի աջակցում Հայաստանում ձեւավորվածձևավորված հզոր ժողովրդավարական շարժմանը, այլեւայլև անում է ամեն ինչ այդ շարժումը ոչնչացնելու համար՝ հանդուրժելով թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ մարտի 1 ի սպանդը, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքն ու բռնությունները, եւև թե՛ քաղբանտարկյալների գոյության փաստը։ Դրանով ԱրեւմուտքըԱրևմուտքը ցավալիորեն ցույց է տալիս, որ պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի ցանկացած անօրինականության վրա, միայն թե նա զիջումների գնա Ղարաբաղյան հակամարտության եւև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Իսկ թե այս առումով շրջադարձային է, արդյոք, Եւրոխորհրդիևրոխորհրդի Մոնիտորինգի կոմիտեի վերջին որոշումը, դրա մասին դեռ վաղ է խոսել։
 
գ. Միջազգայինից բացի, Սերժ Սարգսյանն ապահովել է նաեւնաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության անվերապահ աջակցությունը։ Ասվեց արդեն, որ վերջինս, բազմաթիվ պարտավորություններով կապված լինելով Հայաստանի ավազակապետական վարչախմբի պարագլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին։ Այդ պարագայում անհնար է պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղում զանգվածային շարժում սկսվի հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրի դեմ։ Իսկ քանի դեռ Ղարաբաղը ոտքի չի կանգնել, Հայաստանում նույնպես հնարավոր չէ հանուն նրա դատի համաժողովրդական ընդվզման մի այնպիսի մթնոլորտ ստեղծել, ինչպիսին գոյություն ուներ 1988 թվականին։ Սակայն սա խնդրի մի կողմն է։ Մյուս կողմն այն է, որ գուցե Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն է հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի պաշտպանած ծրագրին։ Դա, կարծես թե, կողմնակիորեն հաստատվում է այն իրողությամբ, որ Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչները, դժգոհելով Մոսկովյան հռչակագրի տակ իրենց ստորագրության բացակայության առթիվ, բոլորովին չեն վիճարկում այդ հռչակագրի բուն բովանդակությունը։ Իսկ եթե այդպես է, ապա մենք ընդհանրապես այս հարցում անելիք չունենք, քանի որ բազմիցս հայտարարել ենք, որ համաձայն ենք ցանկացած լուծման, որին համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը։ Սա է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեր պատկերացումը։
 
***
Այսպիսով, Հայաստանի իշխանական համակարգի եւև տնտեսական վերնախավի միակամությունը, միջազգային հանրության վերաբերմունքը եւև մանավանդ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կրավորական դիրքորոշումը, անհնար են դարձնում Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ ժողովրդական ընդվզման հզոր ալիք բարձրացնելու խնդիրը։ Ավելին, եթե դա անգամ հնարավոր լիներ, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդական ընդվզման ալիքը կարող է երկար տեւելտևել եւև, մանավանդ ուղեկցված տնտեսական ճգնաժամի բարդություններով, տակնուվրա անել երկիրը, որից չի հապաղի օգտվել Ադրբեջանը՝ Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով լուծելու համար։ Չպետք է մոռանալ, որ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերումները համընկնում են Ադրբեջանում ստեղծված հենց այդպիսի խառնակ իրավիճակների, այն է՝ իշխանության Մութալիբովից–Էլչիբեյին եւև Էլչիբեյից–ԱլիեւինԷլչիբեյից–Ալիևին անցման ցնցումային ժամանակների հետ։ Մենք Դաշնակցություն կամ ԱԺՄ չենք, որ երկրի գլխին կանգնած վերահաս վտանգի պահին, ապակայունացնող մեր գործողություններով, խորացնենք այդ վտանգը։ Շարժման համար իշխանության հասնելը ինքնանպատակ չէ։ Հազար տարի էլ չհասնենք, մենք իրավունք չունենք այդպիսի արկածախնդրության դիմելու, քանի որ մեր նպատակը, ինչպես սկզբից եւեթևեթ հայտարարել ենք, ավազակապետության կազմաքանդումն է, եւև ոչ թե պետության քայքայումը։ Իսկ ավազակապետությունը, Հայ Ազգային Կոնգրեսի պես հզոր քաղաքացիական շարժման եւև իշխանությունների նկատմամբ համաժողովրդական ատելության առկայությամբ, միեւնույնմիևնույն է, վաղ թե ուշ կազմաքանդվելու է, ընդ որում, թերեւսթերևս ավելի վաղ, քան պատկերացնում եք։
ՀետեւաբարՀետևաբար, մենք առայժմ մեր մարտավարությունը փոխելու կարիք չունենք, այսինքն, նկատի ունենալով Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման անխուսափելիությունը, այսուհետեւայսուհետև եւսևս պետք է ձգտենք նպաստել այն բանին, որ Հայաստանի եւև Ղարաբաղի իշխանությունները զերծ մնան արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից եւև, թեկուզ կարգավորման Մադրիդյան ծրագրի շրջանակներում, հասնեն հայկական կողմի համար առավել շահավետ արդյունքների։ Սա թե՛ իրատեսական, եւև թե՛ պատվաբեր դիրքորոշում է, որը չի կարող դրական հետեւանքներհետևանքներ չունենալ։ Եւև արդեն իսկ ունեցել է, եթե նկատի ունենանք, որ հոկտեմբերի 17 ի հանրահավաքից հետո Շարժմանը հաջողվել է.
– Լայն հասարակական հետաքրքրություն առաջացնել եւև հանրային քննարկում սկզբնավորել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ, ինչը, չնայած շատերի կողմից բազմիցս թափված ջանքերին, երբեւէերբևէ իրականություն չէր դարձել.
– Ուշադրություն սեւեռելսևեռել ԱրեւմուտքիԱրևմուտքի կողմից Ղարաբաղի հարցի միակողմանի լուծման եւև Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխության վտանգի վրա՝ որոշ առումով խթանելով Մոսկովյան հռչակագրի ընդունումն ու դրանով կանխելով այդ վտանգը.
– Լրջացնել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը, ինչի վկայությունն է, մասնավորապես, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն աննախադեպ հայտարարությունը, որ «Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեն, դրա անցկացման եղանակները, ժամկետները, բնակչության մասնակցության եւև կազմակերպման ձեւերը՝ձևերը՝ դրանք բոլորը ներկայումս բանակցությունների առարկա են» («Ազատություն ռադիոկայան». 18.11.2008թ.)։ Դժվար չէ նկատել, որ այստեղ համարյա բառացի կրկնված են այն բոլոր հարցադրումները, որոնք հանրաքվեի վերաբերյալ արվել են հոկտեմբերի 17 ի իմ ելույթում։
 
Շարժման մարտավարությունը փոխելու անհրաժեշտություն ես առայժմ չեմ տեսնում նաեւնաև երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատման եւև, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրների լուծման տեսակետից։ Իմ նախորդ հանրային ելույթում ես համոզմունք էի հայտնել, որ զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարեցումը «ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը»։ Դրա անժխտելի նախանշաններից մեկը Եւրոխորհրդիևրոխորհրդի Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17 ի որոշումն է, որը, թեեւթեև ընդհանուր առմամբ, Համաժողովրդական Շարժման համառ պայքարի, բայց մասամբ նաեւնաև նշված մարտավարության արգասիքը պետք է համարել։ Իսկ քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, անմտություն է հրաժարվել մի գործելակերպից, որը հաջողություն է բերում։
 
Այս ամենով հանդերձ, մենք չենք համարում, որ մեր ընտրած մարտավարությունը դոգմա է եւև փոփոխությունների ենթակա չէ։ Նայած իրադրության՝ այն ցանկացած պահի կարող է փոխվել, մանավանդ նկատի ունենալով, որ Հայաստանին առաջիկայում սպասում են լուրջ ցնցումներ՝ կապված տնտեսական ճգնաժամի խորացման հետ։
====Միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը հայաստանի տնտեսության վրա====
ԹեեւԹեև Հայաստանի իշխանությունները սկզբնապես հավաստիացնում էին, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը որեւէորևէ ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, սակայն այժմ չեն թաքցնում իրենց անհանգստությունը։ Դրա հետ մեկտեղ, նրանք խուսափում են հասարակությանը ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը եւև նրան նախապատրաստել երկրի տնտեսությանն ու սոցիալական ոլորտին սպառնացող մարտահրավերների դիմագրավմանը։ Մինչդեռ դրությունն արդեն իսկ բավականին ծանր է եւև հրատապ միջոցառումներ է պահանջում։
=====Տնտեսական ճգնաժամի ախտանշանները=====
# 2008թ. առաջին երկու եռամսյակների համեմատ՝ երրորդ եւև չորրորդ եռամսյակներում նվազել է համախառն ներքին արդյունքի աճի տեմպը, ինչը տնտեսական անկման բացահայտ ցուցանիշ է։ Մասնավորապես, պաշտոնական տվյալներով, հոկտեմբերին նախորդ ամսի համեմատ անկումը կազմել է 8.3%։
# Կրճատվել են արտաքին առեւտրիառևտրի ծավալները, ինչպես արտահանման, այնպես էլ, նոյեմբերից սկսած, ներմուծման ոլորտում։ Վտանգավոր չափերի է հասել արտաքին առեւտրիառևտրի բացասական հաշվեկշիռը՝ կազմելով երեք միլիարդ դոլար։ Կրճատման միտում է նկատվում նաեւնաև ներքին առեւտրիառևտրի բնագավառում։
# Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են արտերկրից դրամական փոխանցումները կամ տրանսֆերները՝ մտահոգիչ մի երեւույթերևույթ, որը խորանալու միտում ունի։
# Զգալիորեն կրճատվել են շինարարության ծավալները։ Անշարժ գույքի եւև ավտոմեքենաների վաճառքի շուկաները համարյա դադարել են գոյություն ունենալ։
# Երրորդ եւև չորրորդ եռամսյակներում նվազել են բյուջեի մաքսային եւև հարկային մուտքերը, ինչը փոխհատուցելու համար հարկային ծառայությունները անցել են կանխավճարների, գերավճարների եւև կամայական տուգանքների կիրառմանը։
# Բանկերը գրեթե չեն իրականացնում հիպոթեկային եւև ավտոմեքենաների վարկավորում։ Լիկվիդային միջոցների բացակայության պատճառով նրանք, ըստ էության, դադարել են վարկեր տրամադրել նաեւնաև կենցաղային ապրանքների եւև ոչ մեծ վարկային ռեսուրս պահանջող այլ գործարքների դեպքում։
# Դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով հսկայական գումար է տրամադրվել Կենտրոնական բանկի պահուստներից, ինչը վերջին հաշվով ծառայում է ներմուծման բնագավառում մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունների գերշահույթներն ապահովելու խնդրին։
# Սկսել են թանկանալ լայն սպառման ապրանքների, առաջին հերթին, սննդամթերքի գները, ինչը մասնավորապես ծանր է անդրադառնում անապահով խավերի վրա։
# Միջազգային շուկայում մետաղի գների շեշտակի անկման պատճառով գրեթե սնանկացման եզրին են հասել հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունները։
# Մանր եւև միջին բիզնեսի շատ ձեռնարկություններ, չդիմանալով առեւտրիառևտրի ծավալների անկմանը եւև, մանավանդ, հարկային ծառայությունների կամայականություններին, հարկադրված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչն առաջիկա ամիսներին հանգեցնելու է հարկային մուտքերի էլ ավելի նվազեցմանը։
# Արդեն իսկ կրճատվել են մեծ թվով աշխատատեղեր բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, շինարարության եւև առեւտրիառևտրի ու սպասարկման ոլորտներում։
=====Տնտեսական ճգնաժամի պատճառները=====
Հայաստանի տնտեսության բնագավառում առկա բացասական երեւույթներներևույթներն, անշուշտ, ունեն թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։
Հայաստանի իշխանությունները, բնականաբար, ամեն ինչ բացատրելու են օբյեկտիվ պատճառներով, այն է՝ միջազգային ֆինանսական եւև տնտեսական ճգնաժամի եւև մետաղի համաշխարհային գների շեշտակի անկման ազդեցությամբ, ինչպես նաեւնաև տնտեսության մեջ, մասնավորապես, շինարարության բնագավառում արտասահմանյան ներդրումների կրճատմամբ եւև արտերկրից դրամական փոխանցումների կամ տրանսֆերների նվազմամբ։
Ինչ խոսք սրանք լուրջ գործոններ են, բայց շատ բան կախված է նաեւնաև սուբյեկտիվ պատճառներից, որոնք են.
# Հայաստանի քրեականացած տնտեսական համակարգը, որի էությունը պետական իշխանության եւև բիզնեսի սերտաճվածությունն է։
# Ներմուծման բնագավառում մրցակցության բացակայությունը եւև որոշ ընկերությունների հատուկ արտոնությունների շնորհումը։
# Մաքսային եւև հարկային ծառայությունների կամայականություններն ու չարաշահումները։
# Անկախ դատական համակարգի բացակայությունը։
# Քաղաքական նկատառումներով, ոչ պրոֆեսիոնալներից կազմված կառավարության ձեւավորումը։ձևավորումը։
# Ազգային Ժողովի, որպես գործադիր իշխանության հակակշռի, իսպառ բացակայությունը։
# Չխոսած այլեւսայլևս այն մշտական գործոնի մասին, որն առկա է Հայաստանի սահմանների շրջափակման պատճառով։
=====Ճգնաժամի հաղթահարման կամ մեղմացման ուղիները=====
Դատելով Հայաստանի իշխանությունների գործողություններից, նրանք առայժմ տեսնում են ճգնաժամի հաղթահարման երեք միջոց.
# Հարկային կարգապահության հաստատում եւև հարկային խստությունների կիրառում։
# Պետական ապարատի ծախսերի կրճատում։
# Օտար պետություններից եւև միջազգային ֆինանսական կազմակերպություններից լրացուցիչ օգնությունների եւև վարկերի ակնկալում։
Սրանք, անշուշտ, անհրաժեշտ, բայց ակնհայտորեն ոչ բավարար եւև արդյունավետ միջոցներ են, քանի որ.
# Տնտեսության լիակատար քրեականացվածության եւև պետական համակարգի կոռումպացվածության պատճառով հարկային կարգապահությունը, ինչպես անցյալում, այսուհետեւայսուհետև եւսևս չի տարածվելու բոլոր հարկատուների վրա, եւև տնտեսավարողների ոչ արտոնյալ խավերը ենթարկվելու են կամայականությունների ու խտրության։
# Պետական ապարատի ծախսերը չնչին տեղ են զբաղեցնում Հայաստանի բյուջեում, հետեւաբարհետևաբար նրանց կրճատումը սոսկ խորհրդանշական իմաստ է ունենալու։ Բացի այդ, հակառակ վարչապետի հավաստիացման, հաջորդ տարվա բյուջեում պետական ապարատի ծախսերի կրճատում նախատեսված չէ։
# Օտար պետություններն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունները, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով իրենք էլ հայտնված լինելով ծանր պայմաններում, այսօր հազիվ-թե կարողանան Հայաստանին կամ մեր վիճակում գտնվող որեւէորևէ այլ երկրի էական ֆինանսական օգնություն ցուցաբերել։
 
Այնինչ ակնհայտորեն առկա են մի շարք արդյունավետ քայլեր, որոնք ի վիճակի են եթե ոչ լիովին հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, ապա էապես մեղմացնելու այն։ Դրանք են.
# Վերացնել ներմուծման բնագավառում մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունների արտոնությունները եւև ազատ առեւտրովառևտրով զբաղվելու հնարավորություն տալ բոլոր տնտեսավարողներին։
# Տեղական արտադրությունը խթանելու նպատակով դադարեցնել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունը։
# Լիակատար օրինականություն հաստատել մաքսային եւև հարկային ծառայությունների, ինչպես նաեւնաև իրավապահ մարմինների ու դատարանների գործունեության մեջ, վերացնել գործարարների նկատմամբ հարկային կամայականությունների կիրառումը։
# Առանց բացառության բոլոր տնտեսավարողներին, առաջին հերթին, խոշոր ձեռնարկատերերին, բերել հարկային դաշտ։
# Քայլեր ձեռնարկել հարկային քաղաքականության ճկունացման եւև մանր ու միջին բիզնեսի, մանավանդ, ներքին արտադրության հարկային բեռը թեթեւացնելութեթևացնելու ուղղությամբ։
# Միջոցներ կիրառել Հայաստանից կապիտալի շարունակվող արտահանումը կանխելու համար։
# ԹերեւսԹերևս կարելի է մտածել նաեւնաև էներգակիրների եւև սննդամթերքի պետական պաշարներ կուտակելու մասին՝ դրանց հավանական սղությունը բացառելու եւև գների անկանխատեսելի աճը թույլ չտալու նպատակով։
Այսպիսով, տնտեսական ճգնաժամի առաջին ախտանշանները եւև իշխանությունների ձեռնարկած անհամարժեք քայլերը ցույց են տալիս, որ մեզ սպասում են դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական լուրջ հետեւանքներով։հետևանքներով։ Դատելով առկա միտումներից, ճգնաժամը Հայաստանում ամենայն սրությամբ դրսեւորվելուդրսևորվելու է՝ սկսած փետրվար–մարտ ամիսներից։
====Սահմանադրական կարգի եւև ժողովրդավարական ազատությունների վերականգնումը====
Հանգամանքների բերմամբ հարկադրված լինելով կենտրոնանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւև տնտեսական ճգնաժամի վրա, մենք չենք մոռանում, անշուշտ, որ Համաժողովրդական Շարժման գլխավոր խնդիրը մնում է երկրում սահմանադրական կարգի եւև ժողովրդավարական ազատությունների վերականգնումը, որի լուծումը մենք տեսնում ենք արտահերթ նախագահական եւև խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ։ Այդ նպատակներին հասնելու միակ գրավականը Շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի պահպանումը, ամրապնդումը եւև էլ ավելի հզորացումն է։ Այսինքն, մեր խնդիրն է՝ Շարժումը վերածել այնպիսի զանգվածային, կազմակերպված եւև մնայուն գործոնի կամ այլընտրանքային քաղաքական ուժի, որը պատրաստ լինի ցանկացած պահի ստանձնել իշխանությունը եւև երկրի կառավարման պատասխանատվությունը։
Պետք է խոստովանել, սակայն, որ ներկա պայմաններում սա այնքան էլ հեշտ խնդիր չէ, նկատի ունենալով՝
ա. քոչարյանա–սերժական վարչախմբի կողմից Շարժման դեմ ծավալված անօրինակ քաղաքական հալածանքները, Կոնգրեսի գործունեության սիստեմատիկ խափանումները, հանրահավաքների անցկացման կանոնավոր մերժումները, դժվարությունների հարուցումը անգամ դահլիճներ տրամադրելու հարցում, ընդդիմության զրկումը տեղեկատվության էլեկտրոնային միջոցներից օգտվելու հնարավորությունից, ոստիկանական բռնությունները ոչ զանգվածային ցույցերի ու երթերի մասնակիցների նկատմամբ եւև այլն.
բ. միջազգային հանրության եւև մանավանդ Եւրոպականևրոպական կառույցների՝ Եւրոպառլամենտիևրոպառլամենտի, Եւրոխորհրդիևրոխորհրդի եւև ԵԱՀԿ ի հանցավոր անտարբերությունը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումների եւև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների առնչությամբ.
գ. եւև մանավանդ այն հանգամանքը, որ Շարժման ղեկավարության հարյուրից ավելի անդամներ գտնվում են բանտերում եւև թաքստոցներում։ Դրանք մեր ամենանվիրյալ, փորձառու, կազմակերպական մեծ ունակություններով օժտված ընկերներն են, որոնց մեկուսացումը, բնականաբար, չէր կարող չազդել Շարժման ակտիվության վրա։ Մեկուսացրեք Հայաստանի որեւէորևէ այլ քաղաքական կազմակերպության ոչ թե հարյուր, այլ հինգ–տաս ղեկավարի, այդ կազմակերպությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Մինչդեռ Համաժողովրդական Շարժումը, այս դժվարին պայմաններում անգամ, ոչ միայն կարողացավ պահպանել իր գոյությունը, այլեւայլև մշտապես, որպես հարակա գործոն, դրսեւորելդրսևորել իր հզոր ներկայությունը պետության քաղաքական կյանքում։
***
Ետմարտիմեկյան շրջանում ազատության մեջ գտնվող Շարժման ակտիվիստներին հիմնականում հաջողվեց լուծել իրենց առջեւառջև դրված խնդիրները, ինչի շնորհիվ Հայ Ազգային Կոնգրեսն այսօր ներկայանում է որպես ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող եւև որոշ առումով պետության քաղաքական օրակարգը ձեւավորողձևավորող ամրակուռ միավորում։ Ես ուզում եմ ըստ արժանվույն գնահատել այդ գործում Կոնգրեսի անխտիր բոլոր անդամ կազմակերպությունների նպաստը, առանձնացնելով մանավանդ Հայաստանի Ժողովրդական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հայոց Համազգային Շարժման, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւև նրանց առաջնորդների՝ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի, Արարատ Զուրաբյանի եւև Լյուդմիլա Սարգսյանի դերը։ Հատուկ գնահատանքի է արժանի նաեւնաև Կոնգրեսի տարածքային կառույցների, քաղաքական խորհրդի, կենտրոնական գրասենյակի եւև վերջինիս աշխատանքները համակարգող ԼեւոնԼևոն Զուրաբյանի գործունեությունը։ Հարկ է ընդգծել նաեւնաև այն հսկայական նպաստը, որ Շարժման հզորացման եւև Կոնգրեսի կայացման գործին բերել ու շարունակում են բերել քաղբանտարկյալների եւև հետախուզման մեջ գտնվող մեր ընկերների ջոկատը, Հյուսիսային պողոտայի քաջարի առաջամարտիկները, նորաստեղծ երիտասարդական կազմակերպությունները եւև երկրի ժողովրդավարական մամուլը։
Շարժումն, ըստ այդմ, անկասելի է, եւև նրա թափն օր–օրի հզորանալու է։ Ուստի իշխանությունները թող զուր հույսեր չփայփայեն, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով, կարող են մեզ ծնկի բերել։ Դրանով նրանք, իրականում վնասում են ոչ թե մեզ, այլ, առաջին հերթին, երկրի հեղինակությանը եւև Ղարաբաղի դատին։ Այսինքն՝ վտանգ է ստեղծվում, որ վարչախմբի քինախնդրությունը եւև քաղաքական հաշվեհարդարը վերջիվերջո կարող են վերածվել պետական դավաճանության, որի աղետալի հետեւանքներըհետևանքները բաժին են ընկնելու ողջ ազգին։ Քանի դեռ ուշ չէ, իշխանությունները պետք է հրաժարվեն Շարժումը ջախջախելու անիմաստ ու վնասակար մտքից եւև անկեղծ երկխոսություն սկսեն նրա հետ, որի միակ նախապայմանը, արձանագրված նաեւնաև Եւրոխորհրդիևրոխորհրդի բանաձեւերումբանաձևերում, քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է։
***
Ինչպես հայտարարվել էր, զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարի շրջանում Շարժման ղեկավարության ջանքերն ուղղված էին լինելու Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների ձեւավորմանը։ձևավորմանը։ Համաժողովում հնչած ելույթներից մեկում մանրամասնորեն ներկայացվեց այդ ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը, որի արդյունքում արդեն իսկ Կոնգրեսի տարածքային գրասենյակներ են հիմնադրվել հանրապետության բոլոր մարզային կենտրոններում եւև ԵրեւանիԵրևանի համայնքներում։ Հնարավորությունների առկայության դեպքում նախատեսված է այդպիսի գրասենյակներ բացել խորհրդային ժամանակների բոլոր շրջկենտրոններում, ինչը թույլ կտա ընդարձակել մեր գործունեության ոլորտը եւև Կոնգրեսի շարքերը համալրել բազմաթիվ նոր անդամներով։ Այս կապակցությամբ ուրախությամբ պետք է նշել, որ Շարժման մաս կազմող կուսակցությունների շարքերից բացի, Կոնգրեսին արդեն իսկ անհատապես անդամագրվել են տասնյակ հազարավոր անկախ քաղաքացիներ։ Ավելորդ չէ հիշեցնել նաեւնաև, որ Կոնգրեսի մասնաճյուղեր են հիմնադրվել նաեւնաև Մոսկվայում եւև Լոս Անջելեսում։
 
Շարժման ղեկավարությունը Կոնգրեսի կառույցների ուժեղացման կարեւորկարևոր խնդիրներից մեկն է դիտում նաեւնաև ստվերային կառավարություն հիշեցնող մարմնի ձեւավորումըձևավորումը, կազմված մասնագիտական խմբերից կամ բաժանմունքներից, որոնց նպատակն է օր–օրի հետեւելհետևել Հայաստանի կառավարության եւև Ազգային Ժողովի գործունեությանը եւև, քննադատական հայտարարություններից բացի, հանդես գալ նաեւնաև այլընտրանքային կառուցողական ծրագրերով ու առաջարկներով։ Կոնգրեսի ներսում արդեն իսկ արդյունավետ կերպով գործում են տնտեսական, իրավական եւև արտաքին հարաբերությունների գծով այդպիսի մասնագիտական կառույցներ, որոնց շուտով կավելանան մշակույթի, գիտության, կրթության, բնապահպանության, առողջապահության եւև սոցիալական հարցերի հանձնախմբերը։
 
***
Շարժման գործունեության մյուս կարեւորկարևոր ուղղությունը եղել եւև մնում է մարտի 1 ի ոճրագործության ինքնուրույն հետաքննության անցկացումը եւև ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքների քաղաքական բնույթի բացահայտումը։ Այդ հարցում ձեռքբերված ամենամեծ նվաճումը պետք է համարել այն, որ մեզ լիովին հաջողվեց ապացուցել այդօրվա իրադարձությունները որպես ցուցարարների եւև ոստիկանության միջեւմիջև ընդդիմության կողմից հրահրված բախում ներկայացնելու պաշտոնական վարկածի բացարձակ սնանկությունը։ Իսկզբանե իսկ այդ վարկածին հավատ չընծայող Հայաստանի հասարակության համար այլեւսայլևս անվիճելի ճշմարտություն է, որ մարտի 1 ի ոճրագործությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հրեշային սպանդ՝ սառնասրտորեն կազմակերպված ավազակապետության պարագլուխների կողմից։ Փաստերի ճնշման տակ դրանում վերջիվերջո սկսեց համոզվել նաեւնաև միջազգային հանրությունը։
Ավելորդ չեմ համարում մեկ անգամ էլ հիշեցնել այդ հանրահայտ փաստերը.
* Մինչ այժմ ընդդիմության որեւէորևէ ներկայացուցչի մարտի 1 ին զենք կրելու, հրազեն կամ նռնակ օգտագործելու, մեքենա հրկիզելու եւև խանութ թալանելու մեղադրանք չի առաջադրվել։
– Սպանության տասը դեպքերը եւև դրանց կատարողները այդպես էլ դեռեւսդեռևս չեն բացահայտվել, ինչը պետք է լիներ իրավապահ մարմինների առաջին գործը։
* Ոչ մի ոստիկան կամ զինվորական, թեկուզ անհամաչափ ուժի կիրառման կամ անփութության մեղադրանքով, պատասխանատվության չի ենթարկվել։
Իսկ եթե սրանց գումարենք նաեւնաև հետաքննության ընթացքում իրավապահ մարմինների կողմից թույլ տրված օրենքի կոպտագույն խախտումները, կասկածյալներին ներկայացված անհիմն եւև անապացույց մեղադրանքները, ընթացող խայտառակ դատավարությունները եւև, մանավանդ, բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա կայացված դատավճիռները, ապա իշխանությունների իրականացրած ոճրագործության պատկերը լիակատար կդառնա։
 
Մարտի 1 ի ոճրագործության պաշտոնական վարկածի հերքումը, սակայն, մեր անցկացրած հետաքննության միայն մի կողմն է։ Մյուս, ավելի կարեւորկարևոր կողմը վերաբերում է այդ ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտմանը՝ խնդիր, որի ուղղությամբ մեզ նույնպես հաջողվել է լուրջ առաջընթաց արձանագրել։ Մասնավորապես, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1 ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւև այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւև նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւև չորս հայտնի օլիգարխների կողմից։ Պարզել ենք նաեւնաև ցուցարարների վրա ինքնաձիգներից կրակ արձակած դիմակավոր ոստիկանների ինքնությունը։ Բոլոր այդ տվյալները Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւնաև տրամադրել Եւրոխորհրդիևրոխորհրդի Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգին եւև Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների։ Հարկ չկա ավելացնել, որ տվյալ ուղղությամբ մեր աշխատանքները նույնպիսի հետեւողականությամբհետևողականությամբ շարունակվելու են, եւև ոճրագործության բոլոր իրական պատասխանատուները, իրադրության փոփոխության դեպքում, կանգնելու են դատարանի առաջ։
 
***
Ամփոփելով ելույթս, ավելորդ չեմ համարում կատարել մի վերջին շեշտադրում։ Համաժողովրդական Շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունը գնահատելիս, այսուհետեւայսուհետև անհարժեշտ է մեկնել Ղարաբաղյան կարգավորման եւև տնտեսական ճգնաժամի խնդիրների ներառմամբ նրա օրակարգի ընդլայնման իրողությունից։ Այդ նորածագ իրողությունն է, որ թելադրում է մեր ընթացիկ գործողությունների տրամաբանությունը եւև ներկայիս մարտավարության բնույթը։ Սակայն ասվեց արդեն, որ նայած իրադրության, մեր գործողություններն ու մարտավարությունը կարող են փոխվել, եւև ցանկացած պահի մենք կարող ենք վերսկսել զանգվածային միջոցառումները։ Ամեն ինչից անկախ, արդեն իսկ որոշված է այդպիսի զանգվածային միջոցառում, այսինքն համահանրապետական հանրահավաք եւև բազմամարդ երթ անցկացնել մարտի 1 ին՝ այդ թվականի հետ կապված ողբերգության տարելիցը նշելու եւև անմեղ զոհերի հիշատակը պատշաճ կերպով հարգելու նպատակով։
 
Առիթից օգտվելով, ուզում եմ նաեւնաև կանխապես շնորհավորել ձեր բոլորի, մասնավորապես, քաղբանտարկյալների եւև նրանց ընտանիքների Նոր տարին՝ մաղթելով, որ այն դառնա հասարակական համերաշխության եւև երկրի առջեւառջև ծառացած մարտահրավերների բարեհաջող դիմագրավման տարի։
Շնորհակալություն ուշադրության համար։