Content deleted Content added
Տող 12.
::Խնդրում եմ գտնել կոնկրետ օրինակ այդ ցանկում, որը ուղիղ համապատասխանում է ԼՏՊ հարցազրույցների դեպքին։ Ինչը որ ես ստուգեցի, պատահաբար անցնելով հղումներով, կա՛մ հին էին (հանրության սեփականության ներքո), կա՛մ պաշտոնական անձանց հետ հարցազրույցներ էին (հանրության սեփականության ներքո), կա՛մ հատուկ արտոնագրի ներքո (CC-BY-SA)։ Եվ ամեն դեպքում անգլերեն վիքիդարանում տեղադրված գործերը ՀՀ հեղինակային իրավունքների մասին օրենքին ենթական չեն։ Ի՞նչ կասեք ԼՏՊ-ի հարցրազրույցների վերաբերյալ ՀՀ հեղինակային իրավունքների մասին օրենքի դրույթներից ելնելով։ [[Մասնակից:Teak|— Teak]] 21:17, 12 Նոյեմբերի 2011 (UTC)
:::Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես կարող ա հեղինակը իր համաձայնությունը տալ իր ստեղծագործությունը ազատ օգտագործելու համար, գրավոր, բանավոր, պայմանագրով, հայտարարությամբ, թերթի միջոցով, կայքի միջոցով, ինչպե՞ս: (այս հարցը պարզելուց հետո միայն կարելի կլինի վերջնական վերլուծություն կատարել)Կանխավ շնորհակալություն [[Մասնակից:HAKmasnakic|HAKmasnakic]] 21:31, 12 Նոյեմբերի 2011 (UTC)
::::Օրինակ [[Հարցազրույց «ա1+» գործակալությանը|այս]] հարցազրույցի պարագայով․ քանի որ չկա հարցազրույցը վարողի անունը ([http://www.a1plus.am/am/politics/2008/08/20/25839 բնօրինակում] նույնպես), ապա տարածման արտոնագիր պետք է տա Ա1+ գործակալությունը։ Այս դեպքում բավական կլինի Ա1+-ի կայքում զետեղված մի հայտարարություն, որ նյութերը (և ոչ միայն լրատվությունը) կարող են ազատ տարածվել Ա1+ կայքին հղում ընդգրկելու պայմանով։ Քանի որ հարցազրույցի հեղինակային իրավունքները պատկանում են նաև ԼՏՊ-ին, ապա ԼՏՊ-ն էլ պետք է արտոնագիր տա։ Սա կարող է արվել օրինակ իր նախընտրական շտաբի (մամլո խոսնակի) կողմից կամայական վավերացվելի եղանակով (որպեսզի հնարավոր լինի վավերացնել ԼՏՊ-ի հետ կապը)։ Ամեն դեպքում Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերում հարցական հեղինակային իրավուններով նյութեր ընդգրկումը թույլատրող արտոնագրեր կարելի տալ [http://commons.wikimedia.org/wiki/Commons:OTRS OTRS] համակարգի միջոցով։ [[Մասնակից:Teak|— Teak]] 22:21, 12 Նոյեմբերի 2011 (UTC)