«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. {{Վերնագիր |title=Ելույթ |section = |previous = |next = |notes = |author =Լևոն Տեր-Պետրոսյան}} <div style="width: 35em; text-align:left;"> <div sty...)
 
 
'''Սիրելի հայրենակիցներ,'''<br />
Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ ազգային կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւև այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէորևէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթներիերևույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւև երկրի առջեւառջև կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:
 
====Տնտեսություն====
Թե ինչ է կատարվում տնտեսության բնագավառում, հայտնի է բոլորին: Չնայած Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունը ինչպես գահավիժում էր, այնպես էլ շարունակում է գահավիժել, այն էլ՝ ավելի արագացված տեմպերով: Դրա ամենապերճախոս վկայությունն է նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան. հունվար-ապրիլ՝ 9.3%, հունվար-մայիս՝ 15.7%, հունվար-հունիս՝ 16.3%, հունվար-հուլիս՝ 18.5%: Եթե սրան գումարենք նաեւնաև արտաքին առեւտրիառևտրի, մանավանդ արտահանման ծավալների շարունակվող կրճատումը, կապիտալի չդադարող արտահանումը, արտասահմանյան ներդրումների եւև բյուջեի հարկային եկամուտների անընդհատ նվազումը, ապա Հայաստանի տնտեսական վիճակի գնահատման այլ չափանիշ փնտրելու կարիք չի լինի:
 
Էլ որտե՞ղ, եթե ոչ նշված մակրոտնտեսական ցուցանիշներում պետք է արտացոլվեր միջազգային վարկերի եւև կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, ինչը, սակայն, իսպառ բացակայում է: Իսկ սա նշանակում է, որ կա՛մ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կա՛մ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կա՛մ էլ՝ դրանք պարզապես մսխվում են: Մի բան ակնհայտ է, որ այդ միջոցներից համարյա ոչինչ չի հասնում արդյունաբերողներին, մանր ու միջին բիզնեսին եւև գյուղատնտեսությանը, որոնց խթանման հետ է կապված, առաջին հերթին, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման հույսը: Ամենաողբալի վիճակում են հայտնվել մանավանդ մանր ու միջին ձեռնարկատերերը, որոնք մի կողմից ենթարկվում են անխնա հարկային կամայականությունների, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով զրկված են վարկեր ձեռքբերելու հնարավորությունից, իսկ երրորդ կողմից՝ խեղդվում են ապօրինի մաքսային արտոնություններով օժտված մենաշնորհային ընկերությունների մրցակցությունից: Հրատապ միջոցներ ձեռք չառնելու պարագայում մանր ու միջին ձեռնարկատիրությունը մեկ տարի հետո պարզապես կդադարի գոյություն ունենալ, եւև երկրի ողջ տնտեսությունը կհայտնվի մոնոպոլիաների, իսկ ավելի ճիշտ, քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում:
 
Իսկ ճգնաժամի խորացմանն ու սոցիալական դրության վատթարացմանը զուգընթաց, առաջիկա ձմռանը ժողովուրդը կզգա նաեւնաև գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքովհետևանքով իր վրա ընկած լրացուցիչ բեռի ծանրությունը: ՀետեւաբարՀետևաբար, ստեղծված իրավիճակում կառավարության գործունեությունն այլ կերպ, քան ոչ արհեստավարժ, կամ հանցավոր, կամ էլ՝ անմեղսունակ, չի կարելի համարել: Ընդ որում, խնդիրն ամենեւինամենևին անձերին չի վերաբերում, որովհետեւորովհետև նրանց փոփոխությունն անզոր է որեւէորևէ կերպ ազդելու իրականության վրա: Քոչարյանի եւև Սարգսյանի ձեւավորածձևավորած ավազակապետական համակարգում այլ տիպի ու որակի կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւև Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարություններն էությամբ իրարից ոչնչով չեն տարբերվում: Եթե Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել նախագահի աթոռը, հաջորդ կառավարությունը եւսևս նրանցից ոչնչով չի տարբերվելու: Այնպես որ, անիմաստ է որեւէորևէ հույս կապել վարչապետի եւև կառավարության հնարավոր փոփոխության հետ, ինչի մասին խոսակցությունները վերջերս հաճախակի են դարձել: Դա, իհարկե, բացառված չէ, քանի որ Սերժ Սարգսյանին ինչ-որ պահի անպայման քավության նոխազ պետք է գալու: Բայց այդ առթիվ ո՛չ պետք է ուրախանալ, ո՛չ էլ տխրել, քանի որ, ինչպես ասացի, դրանից ոչինչ չի փոխվելու:
 
Կարող է թվալ, թե ես մռայլ գույներով եմ ներկայացնում Հայաստանի տնտեսական վիճակը: Հավատացնում եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը: Պատահական չէ, որ Ա1+ գործակալության անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 83%-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, իսկ 58%-ը պատրաստ է մշտական բնակություն հաստատել արտասահմանում: Ես ո՛չ աղետ եմ գուժում, ո՛չ էլ ուզում եմ հուսահատություն սերմանել: Բայց չեմ կարող նաեւնաև ճշմարտությունը թաքցնել, քանի որ դա անհարիր է թե՛ իմ, թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքներին: Մեր ուժը եւև միակ զենքը ճշմարտությունն է, այլապես ժողովուրդը շուրջ երկու տարի չէր գա մեր ետեւիցետևից: ՈրեւէՈրևէ շեղում այս ճանապարհից՝ մեզ չի ներվի, եւև ժողովուրդը երես կթեքի մեզանից: Բարոյական լինելուց բացի, ճշմարտությունը նաեւնաև քաղաքական կատեգորիա է, որովհետեւորովհետև այն չի կարող վերջիվերջո չհաղթանակել:
 
====Ժողովրդավարություն եւև օրինականություն====
Տնտեսականից ավելի անմխիթար վիճակում է շարունակում մնալ ժողովրդավարության եւև օրինականության բնագավառը՝ ավելի անմխիթար բացառապես այն պատճառով, որ վերջինս, ի տարբերություն տնտեսության, կախված է միայնումիայն իշխանությունների կամքից: Ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այլ իշխանություններն իրենք են որոշել, որ Հայաստանում օրինական ընտրություններ չպետք է անցկացվեն, որ ընդդիմություն չպետք է գոյություն ունենա, որ այլախոհությունը տեղ չպետք է գտնի տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում, որ ոչ ոք չպետք է համարձակվի մասնակցել հանրահավաքների, երթերի ու բողոքի ցույցերի, որ այս երեւույթներըերևույթները չհանդուրժողներն ու դրանց դեմ ըմբոստացողները պետք է ենթարկվեն հարկային ու ոստիկանական տեռորի, հեռացվեն աշխատանքից կամ հայտնվեն զնդաններում, իսկ իրական հանցագործները՝ ավազակապետության հենարանը հանդիսացող քրեական հեղինակությունները, կաշառակեր պաշտոնյաները, հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերերը, պաշտոնատար անձանց եւև օլիգարխների ձեռքի տակ գործող զինված բանդաները, մարդասպաններն ու խուլիգանները պետք է զերծ մնան պատասխանատվությունից, ինչի վկայությունն են համարյա բոլոր աղմկոտ սպանությունների, կողոպուտների, ներիշխանական հաշվեհարդարների կանոնավոր պարտակումները:
 
Այս ամենի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ չարժե դրա վրա առանձնապես ծանրանալ: Սակայն չեմ կարող շրջանցել հետեւյալհետևյալ երկու կոնկրետ իրողությունները, որոնք էական նշանակություն ունեն երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի պայմանավորման, հետեւաբարհետևաբար, հույժ հրատապ քաղաքական բովանդակության առումով.
 
* Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից 19-ը դեռեւսդեռևս շարունակում է մնալ բանտերում: Նրանց ներկայացված են նույն շինծու մեղադրանքները, որոնցով դատապարտված էին համաներմամբ ազատ արձակված մնացյալ քաղբանտարկյալները: Ի՞նչն է, արդ, պատճառը, որ նույն մեղադրանքներով ամբաստանված մարդկանցից ոմանց վրա տարածվեց համաներումը, իսկ մյուսների վրա՝ ոչ: Պատճառներից մեկը ես նշել եմ իմ նախորդ ելույթներից մեկում. դա Սերժ Սարգսյանի քինախնդրությունն է, իշխանություն բանեցնելուց ու ցավ պատճառելուց ստացած հաճույքը, մեծահոգի գործ կատարելու անընդունակությունը, եթե կուզեք՝ սադիզմը:
 
Սակայն եթե այս պատճառը նողկալի է մարդկային առումով, մանավանդ պետական այրի պարագայում, ապա մյուսն ավելի նենգ ու դավադրական է քաղաքական տեսակետից: Տասնինը հոգին պատանդ են պահվում Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման առթիվ սպասվող ժողովրդական հուզումները զսպելու կամ նվազեցնելու նկատառումով: Վարչախմբին թվում է, թե եթե վերջիններս մնան բանտերում, մարդիկ կզգուշանան մասնակցել բողոքի ցույցերին՝ նրանց բախտին չարժանանալու համար: Ավելորդ է նշել, իհարկե, որ սա սին հույս է, քանի որ, երբ քաղբանտարկյալներն անգամ շատ ավելի բազմաթիվ էին, միեւնույնմիևնույն է, այդ հանգամանքը չվախեցրեց մարդկանց, որոնք մեկուկես տարի շարունակ չլքեցին պայքարի առաջին գիծը:
 
Ինքնըստինքյան հասկանալի է, որ քանի դեռ վերջին քաղբանտարկյալը տուն չի վերադարձել, խնդիրը, ինչպես նախկինում, մնալու է Կոնգրեսի եւև Համաժողովրդական շարժման գլխավոր առաջնահերթություններից մեկը: Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը բխում է թե՛ հասարակության, թե՛ պետության, եւև թե՛ Ղարաբաղի շահերից՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ նրանցից շատերը Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներ ու հերոսներ են: Ուստի իշխանությունների հապաղումն այս հարցում ոչ միայն հակարդյունավետ է, այլեւայլև քաղաքականապես անհեռատես ու վտանգավոր, եթե չասենք՝ դավաճանական:
 
* Մյուս ցավոտ, բայց չլուծված խնդիրը մնում է մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտումը եւև նրա բուն պատասխանատուների նկատմամբ արդարադատության իրականացումը: Պատրանքներ չպետք է փայփայել. հակառակ հասարակական պահանջին ու միջազգային հանրության ճնշումներին, ներկա իշխանությունների օրոք, ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում, այս ոճրագործությունը չի բացահայտվելու եւև իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու: Դա ապացուցելն առանձնապես մեծ ջանք չի պահանջում, որովհետեւորովհետև բոլորիս աչքի առջեւառջև, մեկուկես տարի շարունակ, Հայաստանի ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը եւև դատարանները ցինիկաբար զբաղված են կատարված հանցագործությունները կոծկելու, հետաքննության ընթացքը շեղելու, վկաներին ահաբեկելու կամ կաշառելու, իրեղեն ապացույցները կեղծելու կամ ոչնչացնելու գործով:
 
Սակայն ինչ էլ անեն, միեւնույնմիևնույն է, կեղծիքի այս հանցավոր մեքենան մշտապես կանգնած է լինելու հետեւյալհետևյալ կոնկրետ հարցերին պատասխանելու հարկադրանքի առջեւառջև. ովքե՞ր են սպանությունների հեղինակները եւև ի՞նչ պատժի են ենթարկվել նրանք: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագայում, գոնե բուն կատարողներին դատելով, իշխանությունները կարողացան, թեկուզ ժամանակավորապես, իրենց զերծ պահել պատասխանատվությունից: Մարտի 1-ի դեպքում դա շատ ավելի դժվար, գրեթե անհնար է լինելու: Ուստի կարծում եմ, սպանությունների գծով իշխանությունները վերջիվերջո դատելու են մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի, եւև դրանով խնդիրը փակված համարելու: Արդյոք դա կբավարարի միջազգային հանրությանը, թե՞ ոչ՝ չգիտեմ: Բայց որ Հայաստանի հասարակությունը այդ դեղահաբը կուլ չի տա՝ չեմ կասկածում:
Համենայն դեպս, Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ինչպես ոճրագործության ամբողջական բացահայտման, այնպես էլ նրա բոլոր դերակատարներին՝ սադրիչներին, կազմակերպիչներին ու մարդասպաններին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ ընդհուպ մինչեւմինչև Հաագայի դատարան: Կոնգրեսին, Ժառանգություն կուսակցության համագործակցությամբ, արդեն իսկ հաջողվել է Փաստահավաք խմբի միջոցով ապշեցուցիչ ու անհերքելի բացահայտումներ կատարել, որոնք շուտով կհասցվեն ավարտի, եւև մարտի 1-ի եղկելի ոճրագործության ողջ պատկերը պարզ կդառնա յուրաքանչյուր բանական մարդու համար: Եթե Ռոբերտ Քոչարյանին եւև Սերժ Սարգսյանին թվում է, թե իրենք մարտի 1-ը մարսելու են, ապա նրանք չարաչար սխալվում են:
 
====Հայ-թուրքական հարաբերություններ====
Անցնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների քննությանը, բնականաբար, մենք պետք է կանգ առնենք հայ-թուրքական հարաբերությունների եւև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների վրա: Հայ-թուրքական հարաբերություններում ամեն ինչ պարզ է: Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւև թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւև սահմանի բացումը հետաձգել մինչեւմինչև Ղարաբաղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը: Հայաստանն, ըստ այդմ, մինչեւմինչև Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի եւև դատապարտված է կրավորական դերակատարության:
 
Ներկայումս մեր երկրում քննարկվող ամենագլխավոր թեման Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելու հարցն է դարձել, կարծես ավելի կարեւորկարևոր հարց գոյություն չունի կամ դրանից ինչ-որ բան է կախված: Հայ Ազգային Կոնգրեսն, ի դեմս ԼեւոնԼևոն Զուրաբյանի եւև Աշոտ Սարգսյանի, արդեն տվել է այս հարցի սպառիչ պատասխանը, որը, մասնակի լրացումներով, հարկ եմ համարում կրկնել ավելի լայն լսարանի առջեւառջև, որպիսին սույն հանրահավաքն է: Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելն այլեւսայլևս որեւէորևէ նշանակություն չունի, քանի որ Հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում նա ինչ սխալ, որ կարող էր գործել, արդեն իսկ գործել է, մանավանդ Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու եւև այն սակարկության առարկա դարձնելու հարցում: Ուստի ո՛չ մեկնելով, ո՛չ էլ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ:
 
Ինչպես ձեզ հայտնի է, վերջերս Սերժ Սարգսյանը կտրուկ հայտարարել է, որ Թուրքիա կմեկնի միայն մի պարագայում՝ այն է, եթե սահմանը մինչ այդ բացված լինի: Վերջնագիր թվացող այս հայտարարությունը երկու իրողություն է բացահայտում: Առաջին, որ, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը: Եւև երկրորդ, որ Սարգսյանը նեղացած է թուրքերից՝ այդ խոստումը դրժելու պատճառով: Այնուամենայնիվ, տվյալ հայտարարությունը վերջնագիր համարել չի կարելի, քանի որ Սարգսյանը նույն հայտարարության մեջ հարկ է համարել անմիջապես ավելացնել, որ պատրաստ է Թուրքիա մեկնել նաեւնաև այն դեպքում, եթե դրությունը մոտ լինի սահմանի բացման շեմին: Սույն լրացմամբ նա կամա թե ակամա մատնում է, որ արդեն կայացրել է մեկնելու վճիռը, քանի որ «շեմ» բառն այնքան առաձգական է, որ ինչ ասես կարելի է դրա տակ հասկանալ:
 
Սակայն սա չէ էականը, այլ այն, թե ինչու է, այնուամենայնիվ, Սարգսյանը նեղացել թուրքերից: Որ քեզ խաբե՞լ են: Է՛հ, թող չխաբվեիր: Մի՞թե պարզ չէ, որ եթե ոչ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության մեջ, որքան էլ բարոյական առումով մերժելի, մեղավորը ոչ թե խաբողն է, այլ խաբվողը: Ուստի եթե խաբվել ես, ապա պիտի նեղանաս, առաջին հերթին, քեզանից: Կամ էլ, եթե Թուրքիան իսկապես խախտել է պայմանավորվածությունները, ապա քաջություն ունեցիր բացեիբաց հայտարարել այդ մասին եւև ճշգրտումներ մտցրու քո քաղաքականության մեջ: ԻնչեւէԻնչևէ, սրանք զուտ հռետորական հարցեր ու բացականչություններ են, քանի որ միեւնույնմիևնույն է, Սերժ Սարգսյանը ուզի-չուզի գնալու է Թուրքիա՝ նախ, որովհետեւորովհետև հակառակը նրան թույլ չեն տա, եւև երկրորդ, նա չի կարող խափանել Ֆուտբոլային դիվանագիտությունը, քանի որ այն ինքն է նախաձեռնել: Իսկ չմեկնելու պարագայում, որը քիչ հավանական է, Սարգսյանը ավելի մեծ վնաս կպատճառի մեր երկրին եւև ավելի նվաստացուցիչ ու ծիծաղելի վիճակի մեջ կդնի իրեն: Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական արձանագրություններին, ապա առայժմ բավարար համարելով Հայ Ազգային Կոնգրեսի ձեզ ծանոթ պաշտոնական գնահատականը, չեմ բացառում, որ մի այլ առիթով դրանց անդրադառնամ ավելի հանգամանորեն:
 
Այս պահին հարկ եմ համարում շեշտել միայն հետեւյալըհետևյալը. նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու եւև Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչեւմինչև չլուծվի Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարության առթիվ արտահայտված որոշ դժգոհություններին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին երկու տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնասուն բարձրացնենք: Ո՞ւմ է պետք ուշացած վայնասունը, երբ այլեւսայլևս գործընթացի վրա գրեթե անհնար է ազդել: Ես մեծ մտավախություն ունեմ, որ հակառակ Կոնգրեսի հնչեցրած մշտական ահազանգերին, նույնը տեղի է ունենալու նաեւնաև Ղարաբաղի պարագայում. մի օր արթնանալու են, տեսնեն ամեն ինչ ստորագրված-վերջացած է, ու դրանից հետո սուգուշիվան անեն:
 
====Լեռնային Ղարաբաղ====
 
Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր ՄեդվեդեւՄեդվեդև-ԱլիեւԱլիև-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորըկարևորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:
 
Ի՞նչն է ինձ հիմք տալիս նման կտրուկ եզրակացություն կատարելու: Առաջին հերթին, անշուշտ, նախագահներ Օբամայի, ՄեդվեդեւիՄեդվեդևի եւև Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունը, որով նրանք փաստորեն ազդարարում են իրենց անձնական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելության մակարդակը: Նման բան, սովորաբար տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաեւնաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտը:
 
Նույնքան նշանակալի է նաեւնաև հայտարարության բուն բովանդակությունը, որում բացահայտված են կարգավորման հիմնական սկզբունքներից հետեւյալհետևյալ վեցը.
 
* Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
* Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության եւև ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ.
* Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք.
* Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով.
* Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ:
 
Քանի որ հայտարարությունն արվել է նախագահների մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւսայլևս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն: ԱլիեւնԱլիևն ու Սարգսյանը հո չեն նստի-վիճի Օբամայի, ՄեդվեդեւիՄեդվեդևի եւև Սարկոզիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի եւև Ֆասիեի պարագայում: Վիճելն անիմաստ է, որովհետեւորովհետև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը: Դատելով պաշտոնական արձագանքից, Ադրբեջանը կարծես‑թե վիճելու խնդիր էլ չունի, քանի որ անթաքույց ցնծությամբ է ընդունել կարգավորման առկա ծրագիրը, միաժամանակ կատարելով որոշ այլ մանրամասների բացահայտումներ, որոնցից գլխավորն այն է, որ հինգ շրջաններ վերադարձվելու են անմիջապես, իսկ Քելբաջարը եւև Լաչինը՝ հինգ-վեց տարի հետո:
 
Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա պաշտոնական քարոզչամեքենան զերծ է մնում մանրամասների բացահայտումից եւև առանց որեւէորևէ խանդավառության թութակի պես շարունակ կրկնում, որ խնդրո առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւմիջև ցամաքային կապի հաստատում, եւև Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում: Այժմ տեսնենք՝ երեք նախագահների հայտարարության պարունակած սկզբունքները հաստատո՞ւմ են այս պնդումները, թե ոչ: Սակայն մինչ այդ նշենք, որ հայտարարությունը շարադրված է եզովպոսյան լեզվով, այլաբանությունների եւև եւֆիմիզմներիևֆիմիզմների առատ գործածությամբ, ինչը նպատակ է հետապնդում հեշտացնել հակամարտող կողմերի պատասխանատուների գործը, այսինքն նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր ուզածի պես մեկնաբանելու վերոհիշյալ սկզբունքները եւև դրանք մատուցելու սեփական հասարակություններին: Դիվանագիտության մեջ այսպիսի հոգեբանական հնարքների կիրառումն ամենեւինամենևին հազվադեպ չէ:
 
ԻնչեւէԻնչևէ, ինչպես նշեցինք, Հայաստանի իշխանությունների պնդումներից մեկի համաձայն՝ կարգավորման առկա ծրագիրը Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է ապահովում, նկատի ունենալով, անկասկած, տարածքների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը: Թվում է, գերտերությունների նախագահների հայտարարությունը հաստատում է այս իրողությունը, քանի որ նրա 6-րդ կետում նշված է. «Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ»: Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռեւսդեռևս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող «խաղաղապահ ուժերի տեղակայում» հասկացությունը հանկարծ վերածվել «խաղաղապահ գործողություն» անորոշ արտահայտության: Արդյոք սա պատահական վրիպո՞ւմ կամ մանրո՞ւք է. չեմ կարծում: Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հետեւյալըհետևյալը: Հանդիպելով բարդությունների եւև համաձայնության չգալով խաղաղապահ ուժերի ազգային կազմի ու թվաքանակի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը եւև ներկա պահին գտնել մի ձեւակերպումձևակերպում, որը կքողարկի խնդրի էությունը, իսկ ապագայում կարող է հիմք դառնալ տարբեր մեկնաբանությունների: Չեմ բացառում, որ «խաղաղապահ գործողություն» կոչեցյալը վերջիվերջո ավարտվի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել: Ի դեպ, որ բանը կարող է վերջանալ դրանով, բխում է ոչ միայն վերը բերված փաստարկներից, այլեւայլև կողմնակիորեն հաստատվում Մինսկի խմբի համանախագահների թափանցիկ ակնարկներով:
 
Նույնքան կասկածելի ու երերուն է «Հայաստանի ու Ղարաբաղի միջեւմիջև ցամաքային կապի հաստատման» մասին արվող պնդումը: ԹեեւԹեև Օբամայի, ՄեդվեդեւիՄեդվեդևի եւև Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի» ստեղծման գաղափարը, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը: Մասնավորապես պարզ չեն հետեւյալհետևյալ հարցերը. ե՞րբ է որոշվելու միջանցքի կարգավիճակը; ի՞նչ լայնություն է ունենալու այն; եւև վերջապես, ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվելու նրա տարածքը: Հինգ շրջանների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է ստանար գոնե տվյալ հարցերի սպառիչ պատասխանը: Կամ ավելին՝ միջանցքի կարգավիճակի հարցը ոչ թե պետք է թողնվեր ապագային, այլ լուծվեր կարգավորման ներկա փուլում: Ժամանակին Մինսկի խմբի համանախագահները շրջանառության մեջ էին դրել Լաչինի միջանցքի հարցի լուծման երեք տարբերակ. - այն փոխանակել Մարդակերտի եւև Մարտունու շրջանների Ադրբեջանի կողմից գրավված տարածքների հետ, շուրջ 400 քառ. կմ. մակերեսով. - միջանցքի տարածքը 99 տարվա ժամկետով վարձակալության հանձնել Հայաստանին. - նույն ժամկետով միջանցքը դնել միջազգային վերահսկողության տակ: Խնդիրն այն չէ, թե որքան ընդունելի էին նշված առաջարկները, այլ այն, որ միջանցքի կարգավիճակի սահմանումը օրակարգի հարց էր դեռեւսդեռևս տարածքների վերադարձին նախորդող փուլում: Մինչդեռ այսօր այդ հարցում կատարյալ անորոշություն է տիրում, ինչը մտավախություն է առաջացնում, որ տարածքները վերադարձնելուց հետո միջանցքի գաղափարն ինչ-որ պահի պարզապես կարող է հանգեցվել Հայաստանի եւև Ղարաբաղի միջեւմիջև ազատ տրանզիտի ապահովման գաղափարին: Եւսևս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ եթե միջանցքի հարցը չկապակցվի տարածքների վերադարձի հետ եւև նրա կարգավիճակն այս փուլում չսահմանվի, ապա Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի եւև Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի ՆախիջեւանՆախիջևան համարժեք միջանցքի տրամադրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը:
 
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների երրորդ պնդմանը, ըստ որի, կարգավորման քննարկվող ծրագիրը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում» է նախատեսում կամ պաշտոնական քարոզչության մի այլ ձեւակերպմամբ՝ձևակերպմամբ՝ այդ ծրագրում «Ղարաբաղը ճանաչվում է որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ», ապա այն ավելի հանգամանալից բացատրության կարիք է զգում: Այս պնդման հիմքն, ակնհայտորեն, միջնորդ երկրների երեք նախագահների հուլիսի 10-ի հայտարարության հետեւյալհետևյալ կետերն են - ա. «Հիմնական սկզբունքներն արտացոլում են բանական փոխզիջում, հիմնված Հելսինկյան վերջնական ակտի՝ Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության եւև Ժողովուրդների հավասար իրավունքների ու Ինքնորոշման սկզբունքների հիման վրա» - բ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: Քանի որ տարածքային ամբողջականության եւև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն ի բնե հակասում են միմյանց, ապա առաջին կետն ունի զուտ հոգեբանական նշանակություն, հետեւաբարհետևաբար, անիմաստ է նրանից քաղաքական եզրակացություններ կատարել: Փաստաթղթում այդ կետը տեղ է գտել միայն այն նպատակով, որպեսզի Ադրբեջանի եւև Հայաստանի ղեկավարությունը տվյալ փուլում սեփական հասարակություններին կարողանա համոզել, թե իբր Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագայում լուծվելու է կողմերից յուրաքանչյուրի ակնկալած սկզբունքի հիման վրա:
 
Առաջին հայացքից ավելի առարկայական է թվում մյուս կետը, որը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման որոշման ամրագրում: Սակայն անհասկանալի է մնում, որ եթե խոսքն իսկապես վերաբերում է հանրաքվեին, ապա ինչու այդ բառի փոխարեն հայտարարության բնագրում տեղ է գտել «կամարտահայտություն» բառը: Հանրաքվե նշանակելու համար պետք է օգտագործվեր գոնե «ժողովրդի կամարտահայտություն» կապակցությունը: Ըստ այդմ, ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է «հանրաքվե» բառից խուսափելու համար: Ինչո՞ւ:
 
Հիշեցնեմ, հանրաքվեի գաղափարը շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, Պրահյան գործընթացում եւև ապա տեղ գտել Մադրիդյան առաջարկներում: ԱյնուհետեւԱյնուհետև հանդիպելով ադրբեջանական կողմի դիմադրությանը, համանախագահներն ստիպված եղան այդ բառը փոխարինել «պլեբիսցիտ» կամ «ժողովրդական հարցում» բառերով: Երբ դա էլ չգոհացրեց ադրբեջանցիներին, հայտնվեց, ահա, «կամարտահայտություն» անորոշ ձեւակերպումըձևակերպումը, ինչը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել ու իրենց հասարակություններին մատուցել սեփական հայեցողությամբ: «Կամարտահայտությունն», այո՛, կարող է մեկնաբանվել որպես հանրաքվե, սակայն ցանկության դեպքում «կամարտահայտություն» կարող է համարվել նաեւնաև Ղարաբաղի նախագահի ստորագրությունը կամ Ազգային Ժողովի որոշումը: Դատելով զարգացումներից, պետք է արձանագրել, որ խնդիրը, դժբախտաբար, վերջիվերջո հանգելու է նման իրողության:
 
Այդուհանդերձ, նույնիսկ սա չէ էականը: Եթե կարգավորման սկզբունքներում թեկուզ հստակորեն նշված լիներ «հանրաքվե» բառը, ապա դա դեռեւսդեռևս ոչինչ չէր նշանակի, որովհետեւորովհետև առանց որոշակի պայմանների հստակեցման, այն կմնար որպես դատարկ հնչյուն: Այդ պայմանները, որոնք ես ներկայացրել եմ իմ նախորդ ելույթներից մեկում, հետեւյալնհետևյալն են. - ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը. - ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն. - ո՞ր տարածքում է անցկացվելու հանրաքվեն. - ովքե՞ր են մասնակցելու հանրաքվեին. - ինչպե՞ս է ձեւակերպվելուձևակերպվելու հանրաքվեի դրված հարցը. - ինչպիսի՞ իրավական հետեւանքներհետևանքներ է ունենալու հանրաքվեն: Որքան էլ տհաճ, անհնար է չնկատել, որ նորացված Մադրիդյան առաջարկներում ո՛չ այս հարցերն են հստակեցված, ո՛չ իսկ «հանրաքվե» բառն է օգտագործված:
Այսպիսով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւմիջև ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում: Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի: Այսինքն, Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խարխափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրականապես մերժված եւև պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն:
 
Հարց է առաջանում. եթե պիտի վերադառնայիք փուլային տարբերակին, ապա ինչի՞ համար էր այս տասը տարվա կորուստը, իր բոլոր բացասական հետեւանքներով՝հետևանքներով՝ Հայաստանի եւև Ղարաբաղի բնակչության նվազում, ուժերի հարաբերակցության փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացում եւև այլն: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Մյուս, ավելի ցավալի կողմն այն է, որ 1997թ. փուլային տարբերակը հայկական կողմի համար շատ ավելի նպաստավոր էր, քան այսօրվա լուծումը, թեկուզ միայն շնորհիվ այն բանի, որ նրանում հստակորեն երաշխավորված էր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը եւև խոսք չկար ադրբեջանցի փախստականների բուն Ղարաբաղ վերադառնալու մասին:
 
Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին: Առաջին եւև գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից: Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւնաև աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին: Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւմինչև 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւնաև Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէորևէ տարբերակի իրագործման համար: Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւև Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով: Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնումձևացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական:
 
Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է: Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւև Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւև Հայաստանին: Այսինքն, 1999 թվականից սկսած, Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւթեև դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը: Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւսթերևս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւև Արկադի Ղուկասյանի ջանքերով: Նրանք գործել են բանական հիմնավորում եւև արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքներըհետևանքները ծանր են նստելու Հայաստանի եւև Ղարաբաղի վրա:
Ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ նպաստավոր մոտալուտ հանգուցալուծման մյուս պատճառը, որքան էլ պարադոքսալ թվա, ավազակապետության կողմից Հայաստանի ազգային հարստության սանձարձակ կողոպուտն է, որի մեջ ներքաշված են ինչպես ողջ պետական համակարգը, այնպես էլ քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը: Ես առիթներ ունեցել եմ կոնկրետ փաստերի հիման վրա հայտարարելու, որ վերջին տասը տարիների ընթացքում բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւև իշխանությունների հովանավորությունը վայելող խոշոր ձեռնարկատերերի կողմից հափշտակվել է Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին, միլիարդավոր դոլարների հասնող մի գումար, որը մեր հայրենասեր «ընտրյալների» ձեռքով կա՛մ ծախսվել է վայելքների, ցոփությունների ու շքեղությունների վրա, կա՛մ էլ արտահանվել օտար երկրներ: Կարելի է տարակուսել, թե ինչ կապ կա այդ երեւույթիերևույթի եւև Ղարաբաղի հարցի միջեւմիջև: Կապն ուղղակի եւև ակնհայտ է: Դա ես բացահայտել եմ դեռեւսդեռևս 2007թ. հոկտեմբերի 26-ի իմ ելույթում, նշելով հետեւյալհետևյալ պարզ ճշմարտությունը. «Եթե այդ գումարը ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ»: Անկախության մասին ասվածը թերեւսթերևս չափազանցություն է, բայց որ այդ պարագայում Արցախն այսօր բազմամարդ ու ծաղկուն երկիր կլիներ, հետեւաբարհետևաբար, իրադարձությունների վրա ազդող լուրջ քաղաքական գործոն կհանդիսանար, կասկածից վեր է:
 
Իսկ երրորդ պատճառը, թերեւսթերևս կարիք էլ չկա հիշեցնելու, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու իրողությունն է, ինչը նրան ստիպում է միջազգային հանրությանը հաճոյանալու եւև դրա շնորհիվ որոշ լեգիտիմություն ձեռքբերելու նպատակով անհարկի զիջումներ կատարել թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, եւև թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որքան էլ փորձենք, այս հարցերում նրա դրսեւորածդրսևորած տարօրինակ վարքագծի այլ բացատրություն դժվար է գտնել: Լեգիտիմության խնդիր չունենալու պարագայում նրան ոչինչ չէր ստիպում հայտարարել, որ սահմանի բացման դիմաց պատրաստ է համաձայնել հայ եւև թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը կամ խիստ զիջողական դիրք գրավել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Տպավորություն է ստեղծվում, որ հանուն իր բռնազավթած իշխանության լեգիտիմացման, նա պատանդ է դարձել այնպիսի անխախտելի պայմանավորվածությունների, որոնցից ետ կանգնելու որեւէորևէ հնարավորություն չունի: Ընդ որում, այդ պայմանավորվածություններն, ըստ երեւույթիներևույթին, ձեռք են բերվել դեռեւսդեռևս նախագահական ընտրություններից առաջ: Այլապես անհնար է բացատրել միջազգային հանրության ընդգծված հանդուրժողական վերաբերմունքը ինչպես կեղծված ընտրությունների, այնպես էլ մարտի 1-ի ոճրագործության եւև ընդդիմության ու ժողովրդի դեմ կիրառված բռնությունների նկատմամբ:
 
Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարակշռվածությունը: Փաստերի վերը կատարված վերլուծությունը ցույց է տալիս, սակայն, որ կարգավորման ներկա ծրագրում խախտված է հենց այդ սկզբունքը. Ադրբեջանը ստանում է շատ ավելին, քան Ղարաբաղը եւև Հայաստանը: Այլ կերպ արտահայտված, Սերժ Սարգսյանը, անընդունելի նկատառումներով, գնում է մի լուծման, որը, մեղմ ասած, նպաստավոր չէ հայկական կողմի համար, իսկ ավելի խիստ՝ վտանգի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Հնարավո՞ր է, արդյոք, շրջել իրադարձությունների զարգացման ընթացքը կամ ինչ-որ կերպ ազդել նրա վրա: Այս հարցերի քննությանն է նվիրված, ահա, ելույթիս վերջավորությունը:
 
====Իրավիճակից դուրս գալու ելքը====
 
Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւև Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից: Դա չարվեց, եւև, անհարմար վիճակից դուրս գալու համար, Ղարաբաղի ղեկավարությունը բավարարվեց հակամարտության կարգավորման գործընթացում իր մասնակցության անհրաժեշտության մասին արված արտաքուստ սկզբունքային, բայց իրականում դատարկ հայտարարություններով: Ղարաբաղի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սիրում են տեղի-անտեղի կրկնել, որ հավատում են Սերժ Սարգսյանին եւև համոզված են, որ նա փաստաթուղթ չի ստորագրի կամ, իրենց խոսքով ասած, Ղարաբաղը չի տա: Հավատն, անշուշտ, հարգանքի արժանի զգացում է, բայց, դժբախտաբար, ո՛չ քաղաքական կատեգորիա: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հավատաց թուրքերին, բայց դա չխանգարեց, որ վերջիններս հուսախաբ անեն նրան: Ուստի, թող ներվի ասել, ղարաբաղցիների հավատն այս հարցում հավատ չի ներշնչում:
 
Բանականությունը հուշում է, որ Ղարաբաղի ղեկավարների վարքագծի հիմքում բոլորովին այլ դրդապատճառներ են թաքնված: Սերժ Սարգսյանը չէր կարող ամենայն մանրամասնությամբ նրանց ներկայացրած չլինել կարգավորման ծրագրի ողջ բովանդակությունը: ՀետեւաբարՀետևաբար, եթե տեղեկացված լինելու պարագայում անգամ, ղարաբաղցիները որեւէորևէ շոշափելի քայլ չեն ձեռնարկում սեփական խնդրի անցանկալի լուծումը կանխելու ուղղությամբ, ապա դա նշանակում է, նրանք համաձայն են այդ լուծմանը: Իսկ եթե, համաձայն չլինելով հանդերձ, չեն ուզում հակադրվել Սերժ Սարգսյանին, ապա դա է՛լ ավելի վատ բան է նշանակում, այն է՝ նրանց համար ավելի կարեւորկարևոր է ոչ թե Ղարաբաղի ճակատագիրը, այլ Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության պահպանումը:
 
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւև Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումըձևավորումը: Եթե անգամ իշխանափոխությունը չհանգեցներ Ղարաբաղյան կարգավորման տրամաբանության արմատական փոփոխությանը, ապա առնվազն նախադրյալներ կստեղծեր էապես բարելավելու ներկայումս քննարկվող ծրագիրը: Լեգիտիմ իշխանությունը հարկադրված չէր լինի անհարկի զիջումներ կատարելու եւև նահանջելու հայկական կողմի երբեմնի ուժեղ դիրքերից, որքան էլ դրանք խարխլված լինեն Ռոբերտ Քոչարյանի եւև Սերժ Սարգսյանի ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքովհետևանքով: Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւև նրա վտանգավոր հետեւանքներըհետևանքները կանխելու միակ միջոցն է:
 
Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով: Առաջին եւև ամենամեղմ ճանապարհը Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականն է: Հայաստանի եւև Ղարաբաղի իշխանամերձ շրջանակներում շշուկներ են պտտվում, թե անկախ իր պահվածքից ու կատարած հայտարարություններից, միեւնույնմիևնույն է, Սարգսյանը որեւէորևէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ եթե այնուամենայնիվ հարկադրված լինի ստորագրել, ապա հրաժարական կտա: Պնդողներ կան, որ վերջինս ինքն էլ անձնական զրույցներում բազմիցս հաստատել է Ղարաբաղի խնդրի անընդունելի լուծման պարտադրանքի պարագայում հրաժարական տալու իր մտադրությունը: Այդուհանդերձ, այդ շշուկներն, իմ կարծիքով, հիմքեր չունեն եւև տարածվում են ընդամենը Ղարաբաղի ճակատագրով մտահոգվածների մտավախությունները թեկուզ ժամանակավորապես փարատելու նպատակով: Սերժ Սարգսյանն այնքան է խճճվել իր լեգիտիմության ճանաչման դիմաց միջազգային հանրության առջեւառջև ստանձնած պարտավորությունների ցանցում, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող չստորագրել իրեն առաջարկված վերջնական համաձայնագիրը: Միջազգային հանրությունը բազմաթիվ լծակներ ունի այդ բանը Սարգսյանին թույլ չտալու համար՝ սկսած նրա լեգիտիմության խնդրի եւև Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի արծարծումից, ավարտած նրա դեմ կուտակած վարկաբեկիչ նյութերով, այլ կերպ ասած, կոմպրոմատներով:
 
Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւականտևական ալիքի բարձրացման միջոցով: Ինչպես հանգամանալից քննությամբ փորձել եմ հիմնավորել 2008թ. դեկտեմբերի 21-ի իմ ելույթում, Հայ Ազգային Կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը: Ժամանակն ու տեղը չեն ներում կրկնել այդ ելույթի բոլոր փաստարկները: Ցանկացողները կարող են դրանց ծանոթանալ «Վերադարձ» վերնագիրը կրող վերջերս հրատարակված իմ գրքում: Փաստ է, որ Կոնգրեսը Հայաստանի միակ քաղաքական կազմակերպությունն է, որ հստակորեն դրել եւև հետեւողականորենհետևողականորեն հետապնդում է Սարգսյանի հրաժարականի եւև արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման պահանջը: Ուրիշ ոչ ոք առայժմ նման պահանջով հանդես չի եկել: Դա ինչ‑որ կերպ կարելի էր հասկանալ, քանի դեռ իշխանափոխությունը դիտվում էր սոսկ որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ներքաղաքական խնդիր, որի հետ շատերը կարող էին չհամաձայնել, բայց բոլորովին անհասկանալի է այն պարագայում, երբ ակնհայտորեն դրանից է կախված Լեռնային Ղարաբաղի բախտը:
 
Ուրեմն, մնում է եզրակացնել, որ ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ Ղարաբաղը մնացյալ քաղաքական ուժերին պետք չեն: Ընդ որում, պետք չեն ոչ միայն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին, այլեւայլև համակարգի բարիքներից օգտվող գրպանային քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավին, հայրենասիրությամբ զբաղվող նոմենկլատուրային մտավորականությանը, գիտությունների ակադեմիայի նախագահությանն ու ակադեմիական ինստիտուտների տնօրեններին, պետական բուհերի ռեկտորներին, ինչպես նաեւնաև բազմաթիվ լրագրողների ու քաղաքագետների: Ես չեմ ուզում անուններ տալ. դրանք հայտնի են բոլորիդ: Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ աղաղակ չեն բարձրացնում: Եթե նրանց իսկապես մտահոգում է Ղարաբաղի ապագան, ապա ի՞նչն է խանգարում, որ մի անգամ էլ իրենք փողոց դուրս գան, վրաններ խփեն, շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր կազմակերպեն, բանտեր ընկնեն, կանգնեն Հայոց փառապանծ բանակի ու Ղարաբաղից բերված զորքերի արձակած գնդակների առջեւառջև: Թե՞ կարծում են, որ զրկանքներն ու զոհողություններն ուրիշների բաժինն են, իսկ իրենք կոչված են միայն հայրենասիրություն խաղալու եւև փափուկ կյանք վայելելու:
 
Հայ Ազգային Կոնգրեսն ապացուցելու կարիք չունի, որ հանուն ժողովրդի իղձերի իրականացման պատրաստ է ցանկացած զոհողության ու զրկանքի: Սակայն դժբախտաբար, մինչեւմինչև բոլոր նշածս ուժերը ոտքի չկանգնեն եւև բացահայտ կերպով Սերժ Սարգսյանից հաշիվ չպահանջեն Ղարաբաղյան կարգավորման բնագավառում վարած կործանարար քաղաքականության համար, Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը: Այս դառը ճշմարտությունը ոմանց կասկածելի է թվում, եւև Կոնգրեսին երբեմն մեղադրում են, թե խուսափելով վճռական գործողություններից, նա սպասում է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի ձախողմանը, որպեսզի դրանից հետո, ժողովրդական ընդվզման անխուսափելի ալիքի վրա, տիրի Հայաստանի իշխանությանը:
 
Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչու նման պարագայում Կոնգրեսի քննադատներն իրենք ոտքի չեն հանում ժողովրդին, այդ կասկածներին մեկընդմիշտ վերջ դնելու նպատակով հայտարարում եմ.
* Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի.
 
* Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում ես ինձ համարել եմ ընդամենը գործիք, եւև պատրաստ եմ մինչեւմինչև վերջ կատարել այդ դերը:
 
Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւև ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց, Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ: Կախված այդ ուժերի արձագանքից, մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը: Ես ընդհանրապես չեմ սիրում խնդիրներն անձնավորել, բայց երբ անուններ չեն հնչում, բոլորը ձեւացնումձևացնում են, թե խոսքն իրենց չի վերաբերում: Ուստի եթե արձագանք չլինի, ապա հաջորդ հանրահավաքում, թերեւսթերևս, ստիպված լինեմ նաեւնաև անուններ տալ: Հարկ եմ համարում ավելացնել, որ հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարելու որոշումը պայմանավորված է նաեւնաև մի այլ ծանրակշիռ հանգամանքով: Ի զարմանս ողջ հասարակության, վերջին մեկուկես տարվա ընթացքում շուրջ հարյուր անգամ մերժելով հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած դիմումները, իշխանությունները հանկարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ անընդմեջ հանրահավաք: Ի՞նչ կարող է սա նշանակել: Ըստ երեւույթիներևույթին երկու բան. կա՛մ Եւրոխորհրդիևրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նիստից առաջ, իշխանություններն ուզում են ցույց տալ, թե Հայաստանում վերացված են հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման սահմանափակումները, կա՛մ էլ, որ ավելի հավանական է, Սերժ Սարգսյանը ծրագրել է Կոնգրեսին ներքաշել ինչ-որ ստոր խաղի մեջ, որին մենք, բնականաբար, տուրք տալու իրավունք չունենք:
 
Իսկ այժմ՝ բարի երթ եւև մինչ նոր հանդիպում:
 
18 Սեպտեմբեր 2009թ.
55

edits