«Մայրենի լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Automated text replacement (- , +,)
Տող 27.
 
[[Կատեգորիա:Ստեփանոս Նազարյան]]
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ
 
Մայրենի' լեզու, մայրենի' բարբառ,
Ախորժ,ընտանի իմ հոգու համար.
Առաջին դու խոսք, ականջիս հասած,
Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված,
Մանկական լեզվիս թոթովանք տըկար,
Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար:
 
Ոհ, ինչպես պղտոր էր սըրտիս օրը.
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով
Իմ միտքը հայտնել օտար բառերով,
Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ:
 
Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,
Այդ ինչպես քաղցըր հընչում ես ինձ դու…
Կամիմ ավելի քաջ ծանոթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ.
Ասես թե ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից:
 
Հնչի′ր դու, հընչի′ր այժմ և հավիտյան
Մայրենի լեզու, բարբառ սիրեկան,
Արի, բարձրացիր հնության փոշուց,
Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց:
Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,
Որ ամենայն սիրտ վառվի քո սիրով:
 
ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆ