«Աւետարան ըստ Մատթէոսի/Գլուխ 2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Գրքի գլուխ
|titleվերնագիր = Մոգերին Երուսաղէմ ժամանումը: Հերովդէսը: Քրիստոսը Եգիպտոսում:
|Հեղինակ = Մատթէոս
|previousնախորդ = [[../Գլուխ 1|Գլուխ 1]]
|nextհաջորդ = [[../Գլուխ 3|Գլուխ 3]]
|notesնշումներ =}}
 
1 Եւ երբոր Յիսոււսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղէմ, 2 և ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. որովհետև մենք տեսանք նորա աստղը արևելքումը, և եկանք նորան երկրպագելու: 3 Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց` շփոթուցաւ, և բոլոր Երուսաղէմը նորա հետ: 4 Եւ նա բոլոր քահանայապետներին և ժողովրդի դպիրներին ժողովելով` նորանցից հարցրեց, թե ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը: 5 Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլէհեմումը, որովհետև այսպես է գրուած մարգարէի ձեռովը. 6 Եվ դու, Բեթլէհեմ` Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ: 7 Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թագուն կանչելով, նորանցից ստուգեց այն երևող աստղի ժամանակը: 8 Եւ նորանց Բեթլէհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, և որբոր գտնեէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան: 9 Եւ նորանք` երբոր լսեցին թագաւորիցը` գնացին. և ահա այն աստղւ, որ տեսան արևելքումը, նորանց առաջին գնում էր, մինչև որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան: 10 Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ: 11 Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, և ընկնելով երկրպագեցին նորան, և իրանց գանձերը բացին` ընծայ տուին նորան` ոսկի և կնդրուկ և զմուռս: 12 Եւ երազում հրաման առան յետ չ’դառնալ Հերովդէսի մօտ, և ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը: