«Աւետարան ըստ Մատթէոսի/Գլուխ 3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{Գրքի գլուխ
|վերնագիր = Յովհաննէս Մկրտչի քարոզութիւնը անապատումը. նա մկրտում է Քրիստոսին Յորդանանումը:
|հեղինակ = Մատթէոսըստ Մատթէոսի
|նախորդ = [[../Գլուխ 2|Գլուխ 2]]
|հաջորդ = [[../Գլուխ 4|Գլուխ 4]]
|նշումներ =}}
 
<small>1</small> Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը, <small>2</small> Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը: <small>3</small> Որովհետև սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները: <small>4</small> Եվ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, և կաշիէ գօտի իր մեջքին, և նորա կերակուրն էր մարախ և վայրի մեղր: <small>5</small> Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը և բոլոր Հրէաստանը և Յորդանանի բոլոր կողմերը: <small>6</small> Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից` իրանց մեղքեը խոստովանելով: <small>7</small> Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից և Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զավակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը: <small>8</small> Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք: <small>9</small> Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. որովհետև ասում եմ ձեզ, թե Ասուած կարող է այս քարերից որդիներն յարուցանել Աբրահամի համար: <small>10</small> Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մեջ կ’գցուի: <small>11</small> Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետևից եկողն ինձանից զօօրաւօր է, որի կոշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով և կրակով: <small>12</small> Որ հոսելին նորա ձեռին է, նա կ’սրբէ իր կալը և իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով:
 
<small>13</small> Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու: <small>14</small> Եւ Յովհաննէսն արգելում էր նորան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, և դու ի՞նձ նօտ ես գալիս: <small>15</small> Եւ Յիսուսը պատասխան տուաւ և ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետև այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք: Այն ժամանակը թոյլ տուաւ նորան: <small>16</small> Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. և ահա երկինքը բացուեցաւ նորա համար, և նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս և գալիս նորա վերայ: <small>17</small> Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի: