«Ժամին բակը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «ԺԱՄԻՆ ԲԱԿԸ» վերանվանված է «Ժամին բակը»: Բոտ ― էջի տեղափոխում
չNo edit summary
Տող 10.
 
 
:::::::'''Ա'''
 
Նոր ճեղքվածք էր լույսը, երբոր տերտերը ճամփա ինկավ ժամ երթալու. ոչ ոք կար փողոցներուն մեջ ու համատարած լռությունը, որ հազիվ փարատվող գիշերեն կու գար, քահանային ոտնաձայնը հատիկ հատիկ կը լսեցներ:
Տող 40.
 
 
:::::::'''Բ'''
 
Տեր Աբրահամ այն հազվագյուտ ծերունիներեն էր որոնք իրենց կենդանութենեն՝ մարդկային կապերը թոթափելով՝ կանխահաս մուտքով մը բարձրագույն աշխարհի մը մեջ կը թևակոխեն, ուրկե կիրքերը ու ակնկալությունները վտարված են ի սպառ: Տեսակ մը անդրիացում է ասիկա:
Տող 68.
 
 
:::::::'''Գ'''
 
Թաղական Խորհուրդին մեջ կարևոր նիստ կար այն կիրակի առտուն. թաղականները ամենքը ներկա էին: Ցած ձայնով կատարված կարծիքի փոխանակության մը մեջ ատենապետը մեկ - երկու չըսավ. առաջարկությունը ընդունելու կողմը եղավ:
Տող 103.
 
 
:::::::'''Դ'''
 
Տասը հարկ շենքի մը բոլոր բարձրութենեն վար իյնող մեկը այնչափ տակնուվրա չպիտի ըլլար որչափ տեր Աբրահամ եղավ այս որոշումը իմանալուն:
Տող 143.
 
 
:::::::'''Ե'''
 
Թաղեցին մարդը շքեղ թաղումով: Հապճեպով նորոգված զանգակատունին ճակատը անոր անունը սրտառուչ տողերով արձանագրվեցավ, զոր մտնողը դուռնեն ներս իսկույն կը տեսնե. «Նորոգեցավ զանգակատունս արյամբ բարերար...»: