«Մեղա՜ տեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «ՄԵՂԱ՜ ՏԵՐ» վերանվանված է «Մեղա՜ տեր»: Բոտ ― էջի տեղափոխում
չNo edit summary
Տող 10.
 
 
:::::::'''Ա'''
 
Առտվան ժամերգությունը նոր կը սկսեր, մթության մեջ կորսված դեկտեմբերի առտու մը, ցուրտ ու խոնավ. կոչնակը օդին ու բուքին մեջ կ՚արձակեր իր ընդհատվող վայունը, մինչդեռ թափուր եկեղեցին պանդուխտ քահանային ձայնովը կ՚արթննար, կը սարսռար իր քարակոփ պատերուն ու կամարներուն մեջ։
Տող 27.
 
 
:::::::'''Բ'''
 
Սարաֆը ուշ եկավ եկեղեցի այն առտու. Առավոտ լուսոին կեսին միայն հասավ, ինք որ ամեն օր զայն ծայրե ծայր ըսելուն կը պարծենար։
Տող 49.
 
 
:::::::'''Գ'''
 
Մարտիրոս աղան այսպես էր ամեն առտու, անպակաս եկեղեցիեն, իր ներկայությամբը ապահովելով եկեղեցիին բոլոր ծեսն ու արարողությանց կանոնավորությունը, և ոչ մեկուն փախուստի ճամփա չձգելով շարականներեն բառ մը պակաս կարդալու համար։
Տող 60.
 
 
:::::::'''Դ'''
 
Հայրենիքեն գբեթե բոբիկ եկավ Պոլիս, նիհար ու վատույժ պատանի որ խաներու, քարուկիր սենյակներու խոնավության մեջ ծառայությամբ հավաքած հինգ հարյուր ղրուշով բացավ իր սարաֆի տոլապը, ճշմարիտ «տոլապ» մը զոր մինչև ալն օրը ոչ ոք իրեն չափ վարպետությամբ դարձուցած էր։ Իր հայրենի քաղքին մեջ զոր Մարտիրոս մեր երկրիը կը կոչեր, տիրացություն ըրած ու ժամասիրություն ժառանգած էր ադկե։
Տող 75.
 
 
:::::::'''Ե'''
 
Անգամ մը միայն տարակոաեցավ, վարանում մը զգաց: Անոր բարեպաշտ մարդու համբավեն խաբված, իր մահամերձ բարեկամներեն մեկը մեծ, շատ մեծ, իր չտեսածին չափ մեծ գումար մը ավանդ հանձնեց իրեն, մահվընեն վերջը այդ գումարը ազգին ու իր ազգականներուն մեջ բաժնելու խնդիրքով. Մարտիրոս աղա նախ չհավատաց այս անակնկալ վստահության, հիվանդին անկողնին քով նստած, սենյակին դուռը գոց, նախ անդիմադրելի մարմաջ մը զգաց տեսնելով այդ գումարը զոր հիվանդը փոքրիկ սնտուկե մը կը հաներ. հետո հիվանդը հոն խղդելու և ստակները հափշտակելով փախչելու գաղափար մը ունեցավ, հիմարի գաղափար մը. բայց այս փորձությանց դիմադրեց. ի՜նչ հարկ անոնց. միթե աստված իր դեմը հանած չէ՞ր այս հիվանդը. ու աստուծո թողուց որ իր ուզածին պես տնօրինե ամեն բան։ - Մարտիրոս աղա նախ դիմադրեց, չուզեց ընդունի այս ավանդը, ցած ձայնով, վախնալով որ դրան մոտ սպասող մեկը չըլլար ու իմանար այս ավանդի խնդիրը, հետո քիչ քիչ տկարացավ, ավանդին պայմանները հարցուց. նախ է՛ն գլխավորը, տոկոս պիտի տա՞ր. ոչ, ըսավ հիվանդը, այն ատեն ա՛լ անձնատուր եղավ, ստացավ ավանդը, և աստվածանշունչեն հատվածներ բերավ մահամերձին ազգասիրությունը գովելու համար։
Տող 90.
 
 
:::::::'''Զ'''
 
Մարտիրոս աղա անկե վերջը իր բարերարը նկատեց ննջեցյալը. թող չտվավ որ մեկը գեշ ըսե անոր վրա. միթե այս մեծ հարստությունը անոր չէ՞ր պարտեր. ո՛չ, ապերախտ մարդ չէր. հետո այդ ավանդը յուրացնելու համար խորհեցավ ամիսներով. նախ ըսավ որ իրավունք չուներ ուրիշին ինչքը գողնալու. վերջը ինքնիրեն հարցուց թե ինչո՞ւ աստված իրեն հանձնել տվավ այդ ավանդը և ոչ ուրիշի մը. այս հարցումը իր տարակույսները վանեց. աստված այս առիթը կը ներկայացներ իրեն հարստանալու համար, և ինք՝ իբրև խելացի մարդ՝ առիթեն օգուտ կը քաղեր, մինչդեռ անխելք մը այդ բանը չպիտի մտածեր. այսպես բացատրեց աստուծո կամքը և ճշմարիտ գոհունակությամբ մը ավելցուց.