«Ամառվա գիշերը գյուղում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
(Տարբերություն չկա)

09:08, 6 հունվարի 2006-ի տարբերակ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերեւիցն, ասես,
ժըպտում է աստված։

1887