«ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
Եթե անտրոպոսոֆիայի փիլիսոփայական ձևավորումը մինչև իր տեսական-ճանաչողական հնարավորությունները պոտենցավորված Գյոթեի նշանի տակ էր, ապա թեոսոֆիական հանդերձավորման տակ թաքնված էր գյոթեական տիպի ճանաչողության պոտենցավորումը մինչ ի ճշմարիտ, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան տիպի օկուլտային տոպիկան։ Հարկավոր է պատկերացնել Գյոթե-բնագետին Ուպանիշադների, Բյոմեի կամ Սեն Մարտենի թեմատիկ շրջանակում, այսինքն` ասենք թե հրեշտակաբանության կամ սոտերիոլոգիայի խնդիրները ուսումնասիրելով նույն սթափությամբ և ասդենականությամբ, ինչով նա հետամուտ էր տերևի կերպարանափոխությանը կամ դիտարկում էր մթնոլորտային ճառագայթումը,- որպեսզի պարզ դառնա, որ Գյոթեի թեոսոֆիան ոչ մի պարագայում չէր կարող հարմարվել բուդդայականորեն կողմնորոշված թեոսոֆիայի հետ։ Հենց սկզբից հասունացող բախումը 1909 թ.-ին մտավ հարաբերությունների խզման փուլ, ինչը հանգեցրեց Թեոսոֆիական ընկերությունից բաժան-վելուն և 1913 թ.-ին Անտրոպոսոֆիական ընկերության ստեղծմանը։ Այդ ժամանակներում շարժման կենտրոնը Գերմանիայից տեղափոխվեց Դոռնախ (Շվեյցարիա), որտեղ Շտայների ճարտարապետական նախագծով բարձրացավ Հովհաննու կառույցը, ինչը հետագայում անվան-վեց Գյոթեանում և հրդեհվեց (ենթադրվում է` ճիզվիտների կողմից) 1923 թ.-ի ամանորի գիշերը։ Ռ. Շտայների մահից հետո (1925) նոր մոդելով կառուցված Գյոթեանումը դարձավ Համաշխարհային Անտրոպոսոֆիական ընկերության կենտրոնը` ոգեգիտության բարձրագույն դպրոցով։ Տարբեր երկրներում գործում են բազմաթիվ անտրոպոսոֆիական կազմակերպություններ. հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դեղագործական ձեռ-նարկություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, էվռիթմիումներ, գյուղատնտեսական ֆերմաներ և այլն։Ակադեմիական փիլիսոփայությունը առարկայական խոսակցությունից գերադասեց թշնամական լռությունը, ինչը վկայում է ոչ միայն ակադեմիական բարքերը, այլև անուղղակիորեն ազդանշանում է լռության մատնվածի աննախադեպությունը։ Քանզի խոսքը ոչ թե (թող որ հարկ եղածի պես սրամիտ) փիլիսոփայության մասին է, այլ մտածողության` իր տեսակի մեջ եզակի սուբստանցի մասին, որը ներունակ է և էմպիրիկորեն գիտակցում է նախասկզբնապես արգելված փիլիսոփայական գոտիները։ Վերջինը, ինչին բարձրանում է փիլիսոփայությունը, հիշյալ սուբստանցի (կանտյան intellectus archetypes-ի ոճով) տեսական անհակասականության ընդունումն է։ Փիլիսոփայության այդ «վերջինը» անտրոպոսոֆիայի «առաջինն» է, որի պայմանը ոչ թե գերզգայականի ճանաչողության տեսական թույլատրելիությունն է, այլ նրա փաստացի, ասել է թե` անձնական տրվածությունը. argumentum ad veritatem-ը առաջին անգամ ողջ ծավալով այստեղ հավասարեցվում է argumentum ad hominem-ին, ինչը ուղիղ մատնացույց է անում մի հիմնարար ձևակերպում, «Ողջ աշխարհը, բացի մարդուց, առեղծված է, ինքը` մարդը` դրա լուծումն է» ( Steiner R. Mein Lebensgang, S. 225). Այս ձևակերպման մեջ, պայմանով, որ այն ընդունվի ոչ թե ապրիորի, այլ էմպիրիկորեն, ընկած է անտրոպոսոֆիայի հնարավորությունն ու իրականությունը։ Որ Գյոթեից և Ֆիխտեից հետո արևմտյան փիլիսոփայությունը ռիսկի բարձր գոտում էր` դրանից մի կերպ դեռ կարելի էր գլուխ հանել։ Թեև ճանաչողությունը նաև ընդունակ է եղել (գյոթեականորեն) իրեն գիտակցել իբրև «ամենակատարյալ անդամը տիեզերքի օրգանիզմում», թեև այն (ֆիխտեականորեն) աշխարհին ստիպել է իրեն դիմել Ես-ով, այդ վտանգավոր կոմբինացիան համենայն դեպս կարող էր չեզոքացված լինել «տրանսցենդենտալ Սուբյեկտի» (թեիզմի Աստծո այդ փիլիսոփայական ինկոգնիտոյի) հետ Ես-ի նույնացմամբ։ 1899 թ.-ի մի ծրագրային աշխատության շտայներյան ռեպլիկը (այն այնքան էր վախեցրել անգամ անտրոպոսոֆիական հրատարակիչներին, որ 1939 թ.-ի հրատարակության մեջ բաց էր թողնվել) հասկանալ է տալիս, թե ինչպես են անցնում փիլիսոփայական Ռուբիկոնները. «Ասվածից հետո գրեթե ավելորդ է հիշեցնել այն մասին, որ Ես-ի տակ կարող է ենթադրվել առանձին մարդու մարմնավորյալ, ռեալ Եսը, և ոչ թե ինչ-որ ընդհանուր և նրանից դուրս քաշված Ես» (Steiner R. Der Egoismus in der Philosophie. Gesamtausgabe, Bd. 30. Dornach, 1961, S. 151). Այս ռեպլիկը լույս է սփռում Պարմենիդեսից մինչև Սարտր արևմտյան փիլիսոփայության ողջ տարածքի մեջ ահագնացող հարցի վրա` էսսենցիայի և էկլիստենցիայի համատեղության հարցի։ Պարզվում է, որ այդ հարցը այն պատճառով էլ խրվել-մնացել է ապորետիկայի մեջ, որ միակողմանի էսսեն-ցիալորեն է դրվել` մտածողի մտքերը հաշվի առած և իբրև մարդ նրան հանած։ Երբ 19-րդ դարի կեսին Մաքս Շտիրները (ամենաազատ մարդը, որին ծնել է ժամանակակից մարդկությունը։- Steiner R. Friedrich Nietzsche. Ein Kampfer gegen seine Zeit. Dornach, 1926, S.122.) ձեռնարկեց ողջ հեթանոսա-քրիստոնեական տեզաուրուսին ոչ թե ֆիխտեական-տրանսցենդենտալ, այլ իր սեփական Ես-ի շուրջը պտտվելու սկանդալային փորձը` նա ատեստավորվեց իբրև խելագար, իսկ նրա գիրքը Արևմուտքի փիլիսոփայական պատմության դիսկուրսիվորեն հագեցած մթնոլորտում մնաց իբրև մի տեսակ սև խոռոչ։ Շտայները «Ազատության փիլիսոփայության» հրատարակմամբ Շտիռների դեպքն այլ կերպ է գնահատում. «Իմ գրքի առաջին մասը կազմում է շտիռներյան կենսահայեցողության փիլիսոփայական հիմքը» (Steiner R. Briefe, Bd.2 Dornach, 1953, S.143). Սա նշանակում է. Շտայների կենտրոնական փիլիսոփայական երկը չի սահմանափակվում Գյոթեի ճանաչողության տեսությամբ, այլ այն դնում է «Շտիրներ» մասնագիտության քննությանը դիմանալու անհրաժեշտության առջև։ (Առանձնապես այդ քննության վրա ոչ վաղուց տապալված Նիցշեից հետո, իսկ ավելի վաղ, ի դեպ, հենց իր` Շտիրներից)։ Փիլիսոփայության այդ սև խոռոչում (Շտիրների «Ոչինչը», Նիցշեի «նիհիլիզմը», Է. ֆոն Հարտմանի «անգիտակցականը») և ոչ թե ինչ-ոչոր օկուլտային անցյալում է ձևավորվել վերոհիշյալ մտածողական սուբստանցիան «Ազատության փիլիսոփայության» հեղինակի, ով հաջորդող տասնամյակների իր կենսագրությամբ ընտրեց նրա գործնական իրականացումը` «Անտրոպոսոֆիա» անվան ներքո։
</div>