«ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
'''ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ''' (antropoz - մարդ և sofia - իմաստնություն) – գիտություն ոգու մասին, որ իրեն մտածում է իբրև ճանաչողության անհատական ճանապարհ, սակայն ըստ այդմ ճանաչողությունը նույնականացնելով ոչ թե սուբյեկտիվի` իբրև ադպիսինիայդպիսինի հետ, այլ` համաշխարհային հղացման (свершения) նախահիմքի, այնպես որ աշխարհի ճանաչումը խիստ մի իմաստով նույնական է դուրս գալիս ինքնաճանաչողությանը։ Թեև անտրոպոսոֆիայի ծագումը համընկնում է 20-րդ դարի առաջին տասնամյակին, նրա արմատները պետք է փնտրել նրա ստեղծողի` Ռուդոլֆ Շտայների փիլիսոփայական աշխատություններում, որոնք գրված են 19-րդ դարի 80-90-ական թվականներին և նվիրված են մի աշխարհայացքի մշակմանը, որի նպատակը «ոգու ոլորտի ճանաչողության արդարացումն է հոգևոր փորձի մեջ մտնելուց առաջ» (R. Steiner, Die Philosophie der Freiheit, 1894, 1951, S. 8)։ Այդ պատճառով անտրոպոսոֆիան իբրև օկուլտիզմ ներկայացնելը թույլատրելի է միայն հետևյալ առանձնահատկությունը հաշվի առնելով. այն օկուլտիզմ է, որը կարելի է (իսկ ինչ-որ իմաստով` անգամ պետք է) հասկանալ առանց Բլավատսկայայի, բայց որը ոչ մի կերպ չի կարելի հասկանալ առանց Էռնեստ Հեկկելի։ Սա նշանակում է. անտրոպոսոֆիայի հիմքում ընկած է ոչ թե ավանդույթը և հեղինակությունը, այլ` բնագիտությունը, որը մտածելով իրեն հասցնում է մինչև իր սկիզբները և օրգանապես վերաճում է գաղտնագիտության (հմմտ. «Ոգին այլ բան չէ, եթե ոչ բնության ծաղկումն ու պտուղը։ Բնությունը որոշ իմաստով ոգու արմատն է» - R. Steiner, Anthroposophie und akademische Wissenschaften. Z., 1950, S. 98)։ Այստեղ է թաքնված անտրոպոսոֆիայի տարբերությունը օկուլտային ավանդության բոլոր նախկին և այժմյան ձևերից` տրանսի, էքստատիկայի և տիեզերականի մեջ ինքնատարալուծման նրանց պրակտիկաներով։ Թեև ոգու մասին անտրոպոսոֆիական գիտության էութենական միջուկը կազմում է մտածողության մեդիտատիվային ինքնախորասուզումը, բայց նրան խորթ է ինքնաբավ-տեսական բնույթի մտահայեցողությունը։ Անտրոպոսոֆիան ոչ թե ուսմունքային է, այլ` իմպուլսիվ։ Ճանաչողության նրա բացարձակ կողմնորոշումը իր մեջ չի հանգչում, այլ նպատակ ունի մշակույթի անկենդան գոտիների գործնական վերականգնումը։ Մշակույթն ինքը այս ընկալմամբ մշտապես արդիական է։ Այն հանգեցնել ավանդույթին, ավանդույթի մեջ տեսնել նրա գոյության երաշխիքը անթույլատրելի է արդեն իսկ այն պատճառով, որ ոչ թե մշակույթն է ապրում ավանդույթի մեջ, այլ ավանդույթն է սահմանված մշակույթի շնորհով։ Անտրոպոսոֆիապես մտածելի (ասենք` պատմության նյութի վրա) ոգու իրականությունը տրված է ոչ թե վերարտադրման ավտոմատիզմով, այլ բացառապես գործուն կերպով. ոգին միշտ միայն և միայն ոգու ներկայությունն է, ոգու ինչ-որ անդադար «էվրիկա»։ Դրա համար, խստիվ անտրոպոսոֆիական իմաստով, նաև ավանդույթին պետք է հետևել ոչ այլ կերպ, քան այն հայտնապես արարելով, ասել է թե` այն պետք է վերցնել ոչ թե եղածի հետմահու դիմակներով, այլ էներգիայով այն արդիականացնելով։ Դրան կարելի է հասնել, ըստ Շտայների, ընկալման գերզգայական օրգանների կոփմամբ և հոգևոր-գիտական հետազոտություններից քաղված ու կենսագործունեության մեջ փոխադրված ճանաչողության միջոցով։ Գոյություն ունի Շտայների կողմից ոգեկոչված գիտա-կիրառական դիսցիպլինների ողջ մի շարք` անտրոպոսոֆիական մանկավարժությունից, դեղաբանությունից և բժշկությունից մինչև բիոդինամիկ գյուղատնտեսություն և արվեստների նոր տեսակներ (էվռիթմիա)։ Տպավորիչ են նաև այն իմպուլսները, որոնք նա տվել է տարբեր ավանդական մասնագիտությունների ներկայացուցիչներին (ֆիզիկայից և ճարտարապետությունից մինչև քաղտնտեսություն և դերասանական վարպետություն)։ Ճանաչողության նման պրակտիկան, որ ամեն անգամ նորից է ծագում դեպքի սույնվայրկենականությունից (և Շտայների կողմից մի անգամ նշվել է իբրև «արարում ոչնչից»), ծայրահեղ դժվարացնում է անտրոպոսոֆիայի ընկալումը ինչպես ավանդական օկուլտիզմի, այնպես էլ ավանդական գիտության կողմից։
</div>