«Մթնաձորի «չարքը»»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ՄԹՆԱՁՈՐԻ «ՉԱՐՔԸ» Կտուրի վրա նստած մի ալևոր, որ եզան մազո...
 
No edit summary
Տող 1.
ՄԹՆԱՁՈՐԻ «ՉԱՐՔԸ»
 
Կտուրի վրա նստած մի ալևոր, որ եզան մազոտ կաշի էր քերում և պատմություն անում քարերին նստոտած շինականներին,- երբ կանգնեց փեշերից մազը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ճամփին, ձեռքը ճակատին պահեց, որ արևի շողերը ջրակալած աչքերին չխանգարեն ճամփով եկողներին ավելի լավ տեսնելու:
— Կասես էն մինն էլ կնիկ ա...
Մյուսներն էլ ետ նայեցին, մի պահ մոռացան ալևորի պատմությունը:
Տող 17.
— Հրեն է՜, էն մեծ տանձու մոտ:
Եվ երբ կինը կոշիկների ծայրով հրմշտկեց ձիու կողերին, Սաքանը տեսավ կնոջ բարակ գուլպաների վերի մասը, մի մատ լայնքի ժապավեն՝ գուլպայի վրա, ժապավենից վերև էլ վարդագույն միսը, որ կարծես նույն ժապավենն էր, մի քիչ բաց կարմիր:
Սաքանը վերադարձավ, նստեց տեղը, կտուրի քարին: Հարցրին նրան, թե կինն ո՞ւմ էր ուզում: — Կնանոնց ժողովի համար ա եկել, — պատասխանեց Սաքանը: Ալևորը շարունակեց Մթնաձորի պատմությունը պատմել այնքան դանդաղ, ասես ոչ միայն դժվար էր վերհիշում հինը, այլև հնարում էր, զարդարում հազար ու մի անակնկալ և միջանկյալ դեպքերով:
— Ես վազում եմ, ինքը իմ ետևից, կանգնում եմ, նա էլ է կանգնում: Եվ ի՞նչ չարք ա, ի՞նչ հնարք ա... կռացա, որ քար վեր ունեմ...
— Սաքա՛ն, Սաքա՛ն, — ձայն տվավ մայրը կտուրից, — եկ է՜, կովը ծնում ա...