«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/18»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
դիրքավորումը ոստիկաններին նոր ասպատակությունների առիթ տվեց։ Բագրասաւնիներին ջլատելու, հայերին միմյանց դեմ լարելու համար արաբ․ ամիրաները Հայաստանի նահանգներում, նույնիսկ գավառներում, իրենց կողմնակից հայ իշխաններից ոմանց գահակալության իրավունք շնորհեցին։ Այսպես ստեղծվեցին Վասպուրականի և Սյունիքի թագավորությունէւերը։ IX դարի վերջերին արաբական տիրապետությունը Հայաստանում հետզհետե վերացավ, առանձին քաղաքներում միայն պահպանվեցին տեղական մահմեդական իշխանություններ։
<section begin=Աբբասյաններ/>դիրքավորումը ոստիկաններին նոր ասպատակությունների առիթ տվեց։ Բագրասաւնիներին ջլատելու, հայերին միմյանց դեմ լարելու համար արաբ․ ամիրաները Հայաստանի նահանգներում, նույնիսկ գավառներում, իրենց կողմնակից հայ իշխաններից ոմանց գահակալության իրավունք շնորհեցին։ Այսպես ստեղծվեցին Վասպուրականի և Սյունիքի թագավորությունէւերը։ IX դարի վերջերին արաբական տիրապետությունը Հայաստանում հետզհետե վերացավ, առանձին քաղաքներում միայն պահպանվեցին տեղական մահմեդական իշխանություններ։

945-ին, երբ ''բուվայհիները'' (բուիներ) գրավեցին Բաղդադը, Ա. փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մահմեդականների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ Մոնղոլների ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին Կահիրե։ 1517-ին օսմանյան սուլթան Սելիմ I գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մահմեդականների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց Կ. Պոլիս։

Տող 7. Տող 7.
<div align="right">''Ա. Տեր-Ղևոնդյան''</div>

<section end=Աբբասյաններ/>
<section begin=Աբբե/>'''ԱԲԲԵ''' (Abbe) Էռնեստ (1840-1905), գերմանացի ֆիզիկոս, հաս. գործիչ։ Ծնվել է հունվարի 23-ին։ 1870-ից ֆիզիկայի պրոֆեսոր Ենայի համալսարանում, 1877-1890-ին՝ նույն քաղաքի աստղադիտարանի տնօրեն։ Մանրադիտակում պատկերների գոյացման տեսության հեղինակ։ Ա-ի տեսությունն այդ բնագավառի առաջին գիտական սպառիչ ամփոփումն է։ Ենայի համալսարանի մեխանիկ Կառլ Ցայսի առաջարկով Ա. մասնակցել է նրա օպտիկական արհեստանոցի ստեղծմանը։ Ա-ի շնորհիվ Ցայսի արհեստանոցը վերածվեց համաշխարհային հռչակ վայելող ձեռնարկության։ Ցայսի մահից հետո Առ․ դարձավ ձեռնարկության փաստացի տերը։ Սակայն, ելնելով իր սոցիալ-քաղ. համոզմունքներից, հրաժարվեց սեփականատիրոջ իրավունքից, ձեռնարկության համար մշակեց հատուկ կանոնադրություն, ըստ որի, ձեռնարկության վարչությունը պետք է կազմվեր կառավարության, Ենայի համալսարանի և բանվորների ներկայացուցիչներից։ 1900-ին այնտեղ սահմանվեց ութժամյա բանվորական օր։ Գործարանի եկամտի որոշ մասը հատկացվում էր Ենայի համալսարանի թոշակառուների ֆոնդին և լուսավորական նպատակների։ Ա. ազատամիտ-բարենորոգիչ էր, «լիբերալ ժողովրդական կուսակցության» անդամ։ Մահացել է հունվ. 14-ին։