«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/89»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 3. Տող 3.

<section end="«Համալսարան»"/>
<section end="«Համալսարան»"/>
<section begin="Համալսարաններ"/>ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, բարձրագույն ուսումնա-գիաական հաստատություններ։ Հ-ի պատմությունն սկսվում է միջնադարից։ XI դ. բարձրագույն դպրոցներ են գործել Իտալիայում (Բոլոնիայի իրավունքի և Սալեռնոյի բարձրագույն բժշկական)։ XII-XIII դդ. ստեղծվեցին Փարիզի (1215) և Մոնպելյեի (1289, Ֆրանսիա), Քեմբրիջի (1209) և Օքսֆորդի (Անգլիա), Սալամանկայի (Իսպանիա), Լիսաբոնի (1290, Պորտուգալիա), XIV դ. Պրագայի (1348, Չեխիա), Կրակովի (1364, Լեհաստան), Վիեննայի (1365, Ավստրիա), Հայդելբերգի (1386, Գերմանիա), XV դ.՝ Ուպսալայի (1477, Շվեդիա), Կոպենհագենի (1479, Դանիա) համալսարանները։ Միջնադարյան Հ. ունեին արտիստական կամ արվեստների (նախապատրաստական) և երեք բարձրագույն՝ իրավունքի, բժշկ. և աստվածաբանական ֆակուլտետներ։ Արվեստների ֆակուլտետում (ավելի ուշ՝ փիլիսոփայական) դասավանդվել են ''յոթ ազատ արվեստները''։ Դասավանդել են լատիներենով։ Բարձրագույն ֆակուլտետներում շնորհվել են գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։ Միջնադարյան Հ. մագիստրոսների և ուսանողների միավորումներ էին (այստեղից էլ նրանց անվանումը՝ universitas magistrosum et colarium՝ ուսուցիչների և սովորողների միավորումներ)։ Հ. ունեին իրենց վարչական ինքնավարությունը, իրավասությունը և կանոնադրությունը։ Առաջին Հ. հաճախ ազատ մտքի, առաջավոր գիտական և գաղափարական ուղղությունների օջախներ էին դառնում։ Եկեղեցին և աշխարհիկ իշխանությունները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը Հ-ի վրա։ XV-XVI դդ. համալսարանական սխոլաստիկան մշակույթի և գիտության զարգացման արգելակ դարձավ։ Վերածննդի ժամանակաշրջանում մշակույթի զարգացումը ազդել է Հ-ի դասավանդման վրա։ Հումանիզմի կարևոր կենտրոններ դարձան Օքսֆորդի համալսարանը Անգլիայում, Կրակովինը՝ Լեհաստանում։ 1502-ին Գերմանիայում հիմնված Վիտենբերգի համալսարանը դարձավ Ռեֆորմացիայի կենտրոն։ Կապիտալիզմի դարաշրջանը պայմանավորեց Հ. բուրժ. հասարակության պահանջներին հարմարեցնելու, համալսարանական կրթությանը աշխարհիկ բնույթ տալու, այն քարացածությունից և սխոլաստիկայից ազատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ում Հ-ի զարգացումը երկար ժամանակ ետ էր մնում եվրոպականից։ Մինչև անկախության համար պատերազմը Անգլիայի հյուսիսամերիկյան գաղութներում ստեղծվեց 9 կոլեջ (1636-ին՝ Հարվարդի, 1693-ին՝ Ուիլյամի և Մերիի ևն), որոնք հետագայում (հիմնականում XIX դ.) վերածվեցին Հ-ի։ Լատինական Ամերիկայի երկրներում Հ. հիմնվեցին իսպանական գաղութատիրության շրջանում (1538-ին՝ Սանտո-Դոմինգոյի, 1551-ին՝ Մեխիկոյի, Լիմայի ևն)։ Դրանք միջնադարյան իսպանական Հ-ի պատճենն էին և գտնվում էին կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ։ Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ընդհուպ մինչև XX դ., ժամանակակից տիպի Հ. համարյա չեն եղել։ Հնդկաստանում առաջին Հ. հիմնել են բրիտանական գաղութատերերը (Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի, բոլորն էլ՝ 1857-ին, Փենջաբի՝ 1882-ին)։ Կոլեջի տիպի մի շարք բարձրագույն դպրոցներ հիմնեցին եվրոպական և ամերիկյան միսիոներական կազմակերպությունները <nowiki>[</nowiki>Ամերիկյան (1866) և Ս. ժոզեֆ (1881) Հ. Բեյրութում, Ալժիրինը՝ 1879<nowiki>]</nowiki>։ Ճապոնիայում Հ. հիմնվեցին Տոկիոյում (1877), Կիոտոյում (1897)։ 1898-ին Չինաստանում բացվեց առաջին համալսարանը (Պեկինի)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անկախություն ստացած շատ երկրներում (Ինդոնեզիա, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Սուդան, Իրաք, Թունիս) ստեղծվեցին ազգային առաջին Հ.։
<section begin="Համալսարաններ"/>'''ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ''', բարձրագույն ուսումնա-գիաական հաստատություններ։ Հ-ի պատմությունն սկսվում է միջնադարից։ XI դ. բարձրագույն դպրոցներ են գործել Իտալիայում (Բոլոնիայի իրավունքի և Սալեռնոյի բարձրագույն բժշկական)։ XII-XIII դդ. ստեղծվեցին Փարիզի (1215) և Մոնպելյեի (1289, Ֆրանսիա), Քեմբրիջի (1209) և Օքսֆորդի (Անգլիա), Սալամանկայի (Իսպանիա), Լիսաբոնի (1290, Պորտուգալիա), XIV դ. Պրագայի (1348, Չեխիա), Կրակովի (1364, Լեհաստան), Վիեննայի (1365, Ավստրիա), Հայդելբերգի (1386, Գերմանիա), XV դ.՝ Ուպսալայի (1477, Շվեդիա), Կոպենհագենի (1479, Դանիա) համալսարանները։ Միջնադարյան Հ. ունեին արտիստական կամ արվեստների (նախապատրաստական) և երեք բարձրագույն՝ իրավունքի, բժշկ. և աստվածաբանական ֆակուլտետներ։ Արվեստների ֆակուլտետում (ավելի ուշ՝ փիլիսոփայական) դասավանդվել են ''յոթ ազատ արվեստները''։ Դասավանդել են լատիներենով։ Բարձրագույն ֆակուլտետներում շնորհվել են գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։ Միջնադարյան Հ. մագիստրոսների և ուսանողների միավորումներ էին (այստեղից էլ նրանց անվանումը՝ universitas magistrosum et colarium՝ ուսուցիչների և սովորողների միավորումներ)։ Հ. ունեին իրենց վարչական ինքնավարությունը, իրավասությունը և կանոնադրությունը։ Առաջին Հ. հաճախ ազատ մտքի, առաջավոր գիտական և գաղափարական ուղղությունների օջախներ էին դառնում։ Եկեղեցին և աշխարհիկ իշխանությունները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը Հ-ի վրա։ XV-XVI դդ. համալսարանական սխոլաստիկան մշակույթի և գիտության զարգացման արգելակ դարձավ։ Վերածննդի ժամանակաշրջանում մշակույթի զարգացումը ազդել է Հ-ի դասավանդման վրա։ Հումանիզմի կարևոր կենտրոններ դարձան Օքսֆորդի համալսարանը Անգլիայում, Կրակովինը՝ Լեհաստանում։ 1502-ին Գերմանիայում հիմնված Վիտենբերգի համալսարանը դարձավ Ռեֆորմացիայի կենտրոն։ Կապիտալիզմի դարաշրջանը պայմանավորեց Հ. բուրժ. հասարակության պահանջներին հարմարեցնելու, համալսարանական կրթությանը աշխարհիկ բնույթ տալու, այն քարացածությունից և սխոլաստիկայից ազատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ում Հ-ի զարգացումը երկար ժամանակ ետ էր մնում եվրոպականից։ Մինչև անկախության համար պատերազմը Անգլիայի հյուսիսամերիկյան գաղութներում ստեղծվեց 9 կոլեջ (1636-ին՝ Հարվարդի, 1693-ին՝ Ուիլյամի և Մերիի ևն), որոնք հետագայում (հիմնականում XIX դ.) վերածվեցին Հ-ի։ Լատինական Ամերիկայի երկրներում Հ. հիմնվեցին իսպանական գաղութատիրության շրջանում (1538-ին՝ Սանտո-Դոմինգոյի, 1551-ին՝ Մեխիկոյի, Լիմայի ևն)։ Դրանք միջնադարյան իսպանական Հ-ի պատճենն էին և գտնվում էին կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ։ Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ընդհուպ մինչև XX դ., ժամանակակից տիպի Հ. համարյա չեն եղել։ Հնդկաստանում առաջին Հ. հիմնել են բրիտանական գաղութատերերը (Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի, բոլորն էլ՝ 1857-ին, Փենջաբի՝ 1882-ին)։ Կոլեջի տիպի մի շարք բարձրագույն դպրոցներ հիմնեցին եվրոպական և ամերիկյան միսիոներական կազմակերպությունները <nowiki>[</nowiki>Ամերիկյան (1866) և Ս. ժոզեֆ (1881) Հ. Բեյրութում, Ալժիրինը՝ 1879<nowiki>]</nowiki>։ Ճապոնիայում Հ. հիմնվեցին Տոկիոյում (1877), Կիոտոյում (1897)։ 1898-ին Չինաստանում բացվեց առաջին համալսարանը (Պեկինի)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անկախություն ստացած շատ երկրներում (Ինդոնեզիա, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Սուդան, Իրաք, Թունիս) ստեղծվեցին ազգային առաջին Հ.։

Ռուսաստանում համալսարանական կրթության պատմությունն սկսվում է 1725-ից, երբ հիմնվում է Ակադեմիական համալսարանը (գիտությունների ակադեմիային կից)։ 1755-ին բացվեց Մոսկվայի համալսարանը, 1802-05-ին ստեղծվեցին Դորպատի (այժմ՝ Տարտուի), Խարկովի, Կազանի Հ.։ 1816-ին հիմնվեց Վարշավայի համալսարանը, 1819-ին՝ Սանկտ-Պետերբուրգինը։ 1835-ի կանոնադրությունը իրավաբանորեն վերացրեց Հ-ի ինքնավարությունը։ Բացվեցին փիլ., իրավաբանական և բժշկ. ֆակուլտետներ։ Բոլոր ֆակուլտետներում պարտադիր ուսումնասիրվում էին աստվածաբանություն, եկեղեցու պատմություն։ 1834-ին հիմնվեց Կիևի համալսարանը։ 1860-ական թթ. բուրժ. բարեփոխումների ժամանակաշրջանում վերականգնվեց համալսարանական ինքնավարությունը, ստեղծվեցին ուսանողական գիտական խմբակներ։ Հ-ում առաջին անգամ թույլատրվեցին կին ազատ ունկնդիրներ։ 1914-ին Ռուսաստանում կար 10 համալսարան (37,5 հզ. ուսանող)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Հ. սկսեցին վերակառուցել սոցիալիստական հիմքի վրա։ Բարձրագույն կրթությունը դարձավ ձրի, վերացան դասային արտոնությունները, ազգային սահմանափակումը, կանայք տղամարդկանց հավասար բարձրագույն կրթության իրավունք ստացան։ 1918-20-ին հիմնվեցին 15 Հ. (Տաշքենդի, Թբիլիսիի, Ադրբեջանական, Երևանի, վիլնյուսի, Ռիգայի ևն), 20-ական թթ. վերջերին և 30-ականների սկզբներին բացվեցին նոր Հ.։ 1940-41 ուս. տարում ՍՍՀՄ-ում կային 29 Հ. (75,7 հզ. ուսանող)։ 1956-75-ին ստեղծվեցին 28 նոր Հ., գլխավորապես՝ ինքնավար հանրապետություններում։ 1975-76 ուս. տարում Հ. կադրեր են պատրաստել 105 մասնագիտությունների՝ փաստորեն գիտության բոլոր բնագավառների գծով։ Հ-ում մասնագետների պատրաստումը, համեմատած մյուս բուհերի հետ, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ապահովում են կրթության առավել բարձր ընդհանուր գիտական մակարդակ։ Այստեղ 5 տարվա ուսուցումը սերտորեն կապված է գիտական հիմնարար հետազոտությունների հետ։ Խոշորագույն Հ. հիմնարար գիտությունների գծով գիտամանկավարժական մասնագետներ պատրաստող առաջատար բարձրագույն ուս. հաստատություններ են։ 1975-ին ԽՍՀՄ Հ-ի ասպիրանտուրաներում սովորել է ավելի քան 13 հզ. ասպիրանտ։ Առաջատար Հ-ում մշակվում են բարձրագույն ուս. հաստատությունների մի շարք առարկաների ուս. պլաններ և ծրագրեր։ Հ-ում են պատրաստվում երկրի բոլոր բուհերի՝ Հ-ի, մանկավարժական ինստ-ների և միջնակարգ մասնագիտական ուս. հաստա տությունների բնատեխնիկական և հումանիտար առարկաների դասագրքերի և ուս. ձեռնարկների մեծ մասը։ Հ-ին կից կան ԳՀԻ-ներ (1976-ի հունվ. 1-ին՝ 38), հաշվողական կենտրոններ (17), պրոբլեմային և ճյուղային գիտական լաբորատորիաներ (176) և այլ հիմնարկներ։ Բոլոր Հ. ունեն գիտական գրադարաններ, շատերը՝ հրատարակչություններ։ Սովետական խոշորագույն Հ. գիտական լայն համագործակցություն ունեն աշխարհի բազմաթիվ Հ-ի հետ։ Սովետական 26 Հ. (1976) Համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ են։ Բոլոր Հ. մտնում են միութենական հանրապետությունների բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունների համակարգի մեջ։ Մոսկվայի, Կազանի և Դնեպրոպետրովսկի Հ. անմիջականորեն ենթարկվում են ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությանը, որը լույս է ընծայում սովետական բուհերի, այդ թվում՝ Հ-ի կյանքը լուսաբանող «Բանբեր բարձրագույն դպրոցի» (1940-ից) պարբերականը։ 1972-ին այդ մինիստրությանը կից ստեղծվել է Հ-ի խորհուրդ, որի կազմում են ՍՍՀՄ բոլոր Հ-ի ռեկտորները։ 1977-78 ուս. տարում ՍՍՀՄ-ում կար 66 Հ.։