«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/323»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

20:51, 30 Հունիսի 2013-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Մովսես 1սորենացի, Պատ մություն Հայոց, Ե․,t1968։tՓ ա վ ս տ ո ս P ու զ ա ն դ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Կոստանդին Ծիրանածին, Ե․, 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին․ 6․ Բյուգանդական աղբյուրներ, 2)։ Հակոբ Կ ա ր ն և ց ի, Տեղագիր Վերին Հայոց, տես Մանր ժամանակագրություններ XIՈ—XVIII դդ․, հ․ 2, Ե․, 1956։ Հյուբշման Հ․, Հին Հա յոց տեղվո անունները, Վնն․, 1907։tԲ ո ս- յան Հ․, Բարձր Հայք, հ․ 1—2, Վնն․, 1925 — 1926։ Քյուրտյան Հ․, Երիգա և Եկեղ- յաց գավառ, հ․ 1, Վնտ․, 1953։ ԵրեմյանՍ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Honigmann H․, Die Ostgrenze des By- zantipischen Reiches von 363 bis 1071 nach griechischen, arabischen, sirischen und ar- menischen quellen, Bruxelles, 1935․ Թ․ Հակոբյան


ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Ստեփանավանի, Հայկական ՍՍՀ էլեկտրատեխնիկական արդյունաբե- ոության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1961-ին։ Արտադրում է էլեկտրասարքա վորում, հիմնականում՝ մետաղահատ գոր ծիքներ։ 1972-ից իրացված է ջերմամշակ- մամբ և պլազմա-օդային մետաղահատիչ ների սերիական արտադրությունը։ Արտա- դըրանքը լայն կիրառում ունի ՍՍՀՄ ար դյունաբերության տարբեր ճյուղերում, առաքվում է նաև արտասահմանյան եր- կըրներ։ 1971-ին Լայպցիգի տոնավաճա ռում ԱՊՌ-401 մակնիշի սարքավորումը շահել է ոսկե, իսկ 1973 և 1974-ին՝ ՍՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցա հանդեսում՝ արծաթե երկու մեդալ։


ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Կիրովականի, Հայ կական ՍՍՀ էլեկտրատեխնիկական ար դյունաբերության մասնագիտացված ձեռ նարկություն (առաջինը ՍՍՀՄ-ում)։ Հիմ նադրվել է 1965-ին, Կիրովականի «Ավտո մատիկա» գործարանի տաքացուցիչների արտադրամասի բազայի վրա։ Փոշեմե- տալուրգիական եղանակով մոլիբդենի դի- սիլիցիդից (MOSi2) արտադրում է թթվա յին միջավայրով դիմադիր էլեկտրավառա րաններ։ Դրանք լայնորեն կիրառվում են հատուկ խեցու և մետաղախեցու թրծման, եռակալման, ֆերիտների ջերմամշակման, հատուկ ապակու ձուլման և այլ տեխնոլո գիական պրոցեսներում։ 1973-ից գործա րանը պղնձի նոր համաձուլվածքներից էլեկտրոդներ է թողարկում՝ կոնտակտա յին էլեկտրազոդիչ սարքերի համար։ Ար տադրանքն իրացվում է ՍՍՀՄ ավելի քան 250 քաղաքներում (Մոսկվա, Կիև, Լենին- գրադ, Ւ^արկով ևն)։


ԲԱՐՁՐ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տեքստի և նկարների պոլիգրաֆիական բազմացման եղանակ, որի դեպքում տպաձևի տպագրող և բացատային տարրերը գտնվում են տարբեր հարթությունների վրա (տպա գրողը ավելի բարձր)։ Բ․ տ-յան տպաձևին քսված ներկը ծածկում է միայն տպագրող (բարձր) մակերեսները։tՏպագրության ամենահին և տարածված տեսակն է։ Տպաձևի պատրաստման հարաբերական պարզության, արագության (հատկապես տեքստի վերարտադրման համար), ար տադրանքի լավ որակի և բարձր արտա- դըրողականության շնորհիվ լայնորեն օգ տագործվում է լրագրերի, ամսագրերի, գրքերի, բազմագույն պատկերազարդում ների տպագրության համար։ Բ․ տ-յան տպաձևի շարքին են դասվում՝ փորագրու թյունը փայտի վրա, ձեռքի և մեքենայա կան շարվածքը, լինոփորագրությունը, ցանցավոր ու գծավոր կլիշեները և ստե րեոտիպը։ Բ․ տ-յան տպվածքի բնորոշ հատկանիշներն են՝ պատկերման տար րերի ցայտունությունը, հագեցվածությու նը ներկով և ոչ մեծ ռելիեֆի առկայու թյունը թղթի հակառակ կողմում։ Բ․ տ-յան տպաձևի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսներն են՝ տպա ձևի նախապատրաստումը (ձեռքի և մեքե նայական շարվածքը, ցինկանկարահա- նումը, էջկապը և մեծ տպաքանակի դեպ քում՝ նաև ստերեոտիպի պատրաստումը) և բուն տպագրությունը (ներկի բարակ շերտի հավասարաչափ քսումը տպագրվող տարրերի մակերեսներին, թղթի մատու ցումը ճնշող մամուլին, ներկի փոխադրու մը տպաձևից թղթին և տպագրված արտա- դըրանքի դուրսբերումը մեքենայից)։ Բ․ տ-յամբ հայերեն առաջին գիրքը՝ «Պար զատումար»-^ տպագրել է Հակոբ Մեղա պարտը 1512-ին։


ԲԱՐՁՐԱԲԵՐՁ ՇԵՆՔԵՐ, տես Բազմահարկ շենքեր։


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՏԵԱՏԱՅԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԲԱՀ), գիտության, տեխնի կայի, կրթության և մշակույթի բոլոր բնագավառների գիտական ու մանկավար ժական աշխատողներին գիտական աստի ճաններ և կոչումներ շնորհող ընդհանուր միութենական պետական մարմին։ Գոր ծում է 1934-ից․ մինչև 1975-ի մայիսի 8-ը՝ ՍՍՀՄ Բարձրագույն և միջնակարգ մաս նագիտական կրթության մինիստրությա նը, ապա ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր։ ԲԱՀ-ի գլխավոր խնդիրներից է՝ ղեկավարել բարձրագույն որակավոր ման գիտ․ ու գիւոամանկավարժական կադրերի ատեստավորումը, ապահովել գիտ․ աստիճաններ ու կոչումներ հայ ցողներին ներկայացվող պահանջների միասնությունը, վերահսկել դիսերտա- ցիոն աշխատանքների որակը, նրանց գիտ․ ու գործնական արժեքը։tՍՍՀՍ* ԲԱՀ-ը առաջատար բուհերին ու գիտա հետազոտական հիմնարկներին առընթեր ստեղծում է դոկտորական դիսերտացիա ների պաշտպանության և գիտ․ թեկնա- ծուի աստիճան շնորհող մասնագիտաց ված խորհուրդներ, որոնց կազմում (H — 25 մարդ) յուրաքանչյուր մասնագիտու թյունից պետք է լինեն նվազագույնը․ 5 դոկտոր՝ դոկտորական դիսերտացիայի պաշտպանության, և գիտ․ 3 դոկտոր ու 3 թեկնածու՝ գիտ․ թեկնածուի գիտ․ աս տիճան շնորհելու համար։tխորհուրդը իրավունք ունի դիսերտացիաներ քննար կել ոչ ավելի, քան 3 հարակից մասնա գիտությունից։ ԲԱՀ-ը մասնագիտացված խորհուրդների հանձնարարականների հի ման վրա շնորհում է գիտ․ դոկտորի գի տական աստիճան և համապատասխան խորհուրդների առաջադրմամբ՝ պրոֆե սորի, դոցենտի և ավագ գիտաշխատողի գիտ․ կոչումներ։ Վերահսկողության կար գով քննարկում է թեկնածուական դիսեր տացիաները, հաստատում կամ մերժում խորհուրդների որոշումները, դիսերտա ցիաները պաշտպանության ընդունելու իրավունքից զրկում այն խորհուրդներին, որոնք խախտում են սահմանված կարգը, իսկ պաշտպանածներին գրկում գիտ․ աս տիճաններից ու կոչումներից։ քԱՀ-ը գըլ- խավորում է նախագահը։ Գլխավոր օր գանն է պլենումը, որը գումարվում է 2 տարին մեկ։ Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում ԲԱՀ-ը ղեկավարում է նախագահությունը, որը գումարվում է ամիսը 2 անգամ։ Առօրյա հարցերի լուծ- մամբ զբաղվում է ԲԱՀ-ի կոլեգիան։ Նա խագահությունը և կոլեգիան որոշումներ կայացնելիս հենվում են մասնագիտաց ված խորհուրդների եզրակացության վրա։ ԲԱՀ-ը հրատարակում է «ՍՍՀՄ ԲԱՀ-ի բյուլետեն» ամսագիրը։


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, բուհերի և տեխնիկում ների ուսումնադաստիարակչական, մե- թոդա-մանկավարժական և գիտական աշ խատանքները կոորդինացնող պետական մարմին։ Ստեղծվել է 1965-ին։ 1959-ից եղել է ՀՍՍՀ Մինիստրների սովետի բարձ րագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտե, 1962-ից՝ ՀՍՍՀ բարձ րագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտե։ Սկզբում բոլոր բուհերն ու տեխնիկումները գտնը- վել են կոմիտեի ենթակայության տակ, հետագայում գյուղատնտեսական, բժըշ- կական, ֆիզկուլտուրայի, մանկավարժա կան բուհերի, ուսումնարանների և մի շարք միջնակարգ մասնագիտական հաս տատությունների ղեկավարությունը ան ցել է համապատասխան մինիստրություն ներին։ 1975-ին մինիստրության համակար գում եղել է հինգ բուհ՝ Երևանի պետական համալսարանը, Կ․ Մարքսի անվ․ պոլի տեխնիկական ինստ-ը, Կոմիտասի անվ․ կոնսերվատորիան, գեղարվեստա-թատե- րական ինստ-ը, ժողովրդական տնտեսու թյան ինստիտուտը և 32 միջնակարգ մաս նագիտական հաստատություն։ Բարձրա գույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահ է աշխա տել Բ․ Մարտիրոսյանը (1959—61), պե տական կոմիտեի նախագահ, ապա մի նիստր՝ Գ․ Հայրյանը (1961—66), Ա․ Աս լան յան ը (1966—75)։ 1975-ից մինիստրն է Լ․ Ղարիբջանյանը։tՀ․tՊողոսյան


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, համակարգված գիտելիքների և գործնական հմտությունների ամբողջություն, որ հնարավորություն է տալիս տեսական ու գործնական խնդիրներ լուծելու ըստ մասնագիտական պատրաստության՝ օգտագործելով և ստեղծագործաբար զարգացնելով ժամանակակից գիտության, տեխնիկայի և մշակույթի նվաճումները։ «Բ․ կ․» տերմինի տակ հասկացվում է նաև տնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը տարբեր տիպի բարձրագույն դպրոցներում, ուր ընդունվում են միջնակարգ հանրակրթական կամ մասնագիտական դպրոցների շրջանավարտները։ Հին աշխարհում (Չինաստան, Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան ևն) մ․ թ․ ա․ եղել են տարբեր մակարդակի դպրոցներ։