«Ծիրանի փողը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «ԾԻՐԱՆԻ ՓՈՂԸ» վերանվանված է «Ծիրանի փողը»: Բոտ ― էջի տեղափոխում
No edit summary
Տող 1.
{{Վերնագիր
|title=ՄԹՆԱՁՈՐԾիրանի փողը
|section =
|previous =
Տող 9.
<div style="width: 35em; text-align:justify;">
<div style="text-indent:1.5em">
Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև՝ չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից, ու դողալով թերթում եմ տետրը... Հետո պատից վերցնում եմ ծամի նման պիրկ մտրակը։ Ես շոշափում եմ մտրակը, և Ցոլակը խելոք աչքերով նայում է ինձ. նայում է և հանդիմանում)հանդիմանում։ Ինչու՞Ինչո՞ւ էիր մտրակում։ Մտրակը դառնում է սև օձ, որ զարկում էր ձիու ողորկ մարմնին։
 
Ես նորից եմ թերթում իմ տետրը, և սրտիս վրա իջնում է անդորրը։ Ցոլակը կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։ Անընդհատ բարձրանում ենք, անցնում առապար<ref> առապար― քարքարոտ, խորդուբորդ տեղ</ref> ու քարափ։ Քրտնած ձին մռութը կոխում է ջրերի սպիտակ փրփուրի մեջ և սանձերի երկաթների միջով ծծում սառցահամ ջուրը։ Ինչքան վեր ենք բարձրանում, այնքան մոտ է արևը, և արևը խանձում է դեմք, զգեստ, ձեռք,– այնքան սառն են ջրերը, օդը ջինջ, և լսելի է ծաղիկների մեջ մոլորված մեղվի հանդարտ բզզոցը։
 
Ցոլակը վրնջում է և արագացնում քայլերը։ ճանապարհը լայնանում է։ Ահա մի արտ՝ քարե պատով։ Նոսր հասկերը սկսվում են լեռան հովից։ Գյուղը մոտ է, ձին փռռացնում է ռունգերը և խայտալով կրծում սանձը։
Տող 23.
Ամենևին էլ խրոխտ չի նրա ձայնը, այլ բարակ ու քաղցր։ Ծերունի է, սպիտակ են ոչ միայն բեղերը և ունքերը, այլև կրծքի մազերը, որ հիշեցնում են խճճված մացառուտ։ Հարցս կրկնում եմ։ – Հա,– ասում է, – մըր գուղն ի... Իդա դար լե շրջվի...– ու գրպանից հանում է ծխախոտի քիսեն։ Առաջարկում եմ գլանակ։ Նա ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է նրա համար, սակայն վերցնում է և դնում ականջի հետևը։ Ապա ոլորում է մատի չափ հաստ «ծգարան»։
 
– Յոնջան<ref> յոնջա (ադրբ․)― առվույտ</ref> քո՞նն է։
 
Նա կուշտ ծծում է ծխախոտը, կուրծքն ուռչում է, չոր կաշվի նման ճռռում են թոքերը։ Ռունգերից և բերանից ծխի քուլաները թաց թողնելով, գլխով է անում։
Տող 55.
<poem>
Քանց լուսին ամպի տակով,
Դու ջուր կերթաս ջուխտ դորակով։դորակով<ref>դորակ (պարսկ․)― սափոր, կուժ</ref>։
</poem>
 
Տող 62.
– Ազնո, կինո տեսե՞լ ես։
 
– Հաբա օրի<ref> օրի (բրբ․)― ինչու, ոնց</ref> չըմ տեսե. շուր<ref> շուր (բրբ․)― շոր, կտոր</ref> մը զարկեր է պատ, կցուցե ձի, աղջիկ, օրիորդ, կարտոֆել։
 
– Կարմիր Բանակ լսե՞լ ես։
Տող 74.
– Հապա երկի՞նքը։
 
– Երկինքը զինջիլսվզինջիլով<ref> զինջիլ (պարսկ․)― շղթա</ref> կապուկ է եզան կոտոշին։
 
– Ազնո, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։
Տող 82.
Ազնո, Ազնիվ...
 
Բոց էր բարձրանում խոր թոնրից, գվվում էր օդը սնդուի<ref> սնդու― թոնրի անցքը, որի միջով օդ է անցնում և բորբոքում կրակը</ref> խողովակների մեջ, և թվում էր, թե գվվում էր գետինը բոցերի ուժից, մխի սև քուլաներից, որ հրեղեն սյունի հետ գալարվելով՝ ձգվում էր մինչև լեռնային երկնքի սառն աստղերը։
 
Իմ վաղեմի ծանոթը կրակի մոտ պատմում էր ջրի և ջրբաժանության, քարոտ հողերի և հանդերի մասին։
 
– Ինչ եղեր է չեղեր է, գացեր է։ Եղանք գոմշու կոտոշ, կպանք զիրար։ Սև թոն եկավ, արուն առուն ելավ։ Մըր փողպատ ազատինք Մոտկանա երկրեն, մըր Տալվորիկի հուղերեն։ Ախ ու փախ, գիշեր ցերեկ չփլախ<ref> չփլախ (թուրք․)― մերկ</ref>, սոված ռութ։ռութ<ref> ռութ― չոր, ամայի, կուշտ, անզարդ</ref>։ Լենինի լույս մեզ ազատության տվեց։ Մենակ մըր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։ Մըր հողերի սահման ղըռ քար է։ ԺողովարդիԺողովուրդի նեղության քարից է։ Մըր հողին լե կառավարության, մըր ջան լե...
 
Նա հույս ուներ, որ Ձյանբերդի քար ու քարափ կանաչով կպատեն, լեռան գագաթին, սառույցների տակ կկառուցեն ջրամբարներ և լեռնային լճակներ, և այլևս գիշերները ձորերով անպտուղ չեն հոսի սառույցների ջրերը։
 
Նա պատմում էր, որ գյուղի երկու թայֆաները՝<ref> թայֆա (արաբ․)― համախոհների խումբ</ref> «բարակ» և «հաստ» թայֆան հետզհետե հաշտվում են, առաջանում է նոր սերունդ, որն իրեն չի համարում ոչ Մոտկանա երկրից և ոչ Տալվորիկից, այլ Ձյանբերդից։ Եվ որ ինքը և իրեն հասակակից մարդիկ դեռ հիշում են իրենց ձորերը և դուրանը<ref> դուրան― տափարակ, հարթ տեղ</ref>, որտեղ խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծը, այնպես որ կովերը հորթ էին բերում խոտերի միջին, և կովի հետքով գտնում էին հորթին՝ խոտերի մեջ նստած։
 
– Երեկ ամպ էր, էսօր՝ պարզ արև...
Տող 112.
Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ: Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին, կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա: Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը: Իսկ բարձրերում, որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ գյուղակները, ցանում էին կորեկ և վաղահաս ցորեն: Երբ հասնում է կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները: Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը:
 
Նրա մանկությունը խաղացել է այդ քարափների վրա: Ինչպես Ֆավն<ref> ֆավն― այծամարդ</ref>, այդ պատանին փող է նվագել քարանձավների ստվերում, և նրա պարզ երգերին արձագանքել են ձորերը: Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դեմքը, ցուրտը, և արևը խանձել են նրա կուրծքը, ինչպես լեռան լանջը: Նա կռվել է գազանների հետ, և նրանց հետ, որոնք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին նախիրը, ոչխարը, առևանգում կին ու երեխա:
 
Թվում էր, թե մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ և ցախ, ձմեռը կլսի հին զրույցները՝ Ձենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին:
Տող 118.
Բայց պայթեց պատերազմը, եղավ զորաժողով, բռնություններ, հրդեհեցին դաշտի գյուղերը, հրդեհաձիգները ձորերով բարձրացան մինչև լեռների գագաթները, մինչև նրանց խեղճ խրճիթները, հրացանները որոտացին, և շողացին սրեր, ամպերի փոխարեն քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը: Բոցը հասավ դեղնած արտերին, կրակը լափեց և՛ սերմ, և՛ սերմնացան:
 
Հազրոն առավ իր կնոջն ու աղջկան և ծերպերով, քարայծի արահետներով անցավ լեռից-լեռ, քարանձավից-քարանձավ, կերավ ընդեղեն<ref> ընդեղեն― հունդերից բաղկացած սնունդ</ref> և ալոճ, և մասուր,- ապա հոգնած, ահը աչքերի մեջ գնաց հարավի կողմը, գնաց մերթ իբրև քուրդ հովիվ, մերթ իբրև քաղցած գայլ և հասավ անծանոթ մի աշխարհ, որտեղ ոչ լեռներ կայինմ ոչ լեռնային լույս աղբյուրներ: Շոգ հարթավայր էր, պղտոր դեղին գետերով, որոնց ջրերի մեջ չէին երևում այն կապույտ առվակներըմ որ իջնում էին իրենց լեռների սառույցներից:
 
Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռների երգերը, և նրա մատներր խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես Լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։
Տող 128.
Հազրոն ասավ կնոջը.
 
Էսօր դուման<ref> դուման (թուրք․)― մառախուղ, մեգ, մշուշ</ref> է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի;
 
Բռնեցին մի ճանապարհ, մոլորվեցին հազար ճանապարհներում, հետո, երբ արդեն սպիտակ մազեր կային նրա գլխին, Հազրոյի քոչը ելավ այս բարձր լեռը։
Տող 137.
Հանդարտվում էր գյուղի երեկոյան աղմուկը։
 
Լեռան սպիտակ սառույցները լույս էին տալիս։ Մարգագետինները ծխում էին դաղձի բույր։ Բարակ լուսինը դողդողում էր, և նրա լույսի տակ եզների շողիքը<ref> շողիք― լորձունք</ref> օրորվում էր արծաթյա օղակների նման։ Դադրած եզները ննջում էին, և լուսնի տակ նրանք նման էին մարմարե արձանների։
 
Ներքևի կտուրի վրա հավաքվել են գյուղի հոգնած մշակները։ Երեկոյան մութի մեջ նրանք ավելի հաղթամարմին են, ինչպես գեր եզները։
Տող 193.
Հովվական կրակների ձախ կողմը, դաշտի վրա երևում էր մի սև կետ։
 
– Հոնի<ref> հոնի, հոն (բրբ․)― այնտեղ</ref> զիմ նշանածն ա թաղուկ։
 
Երբեմն նա իջնում է լեռան գյուղից, վերցնում է չոր ցախ և կնոջ գերեզմանի գլխավերևը կրակ վառում։ Նա նստում է այնքան, մինչև հանգչում է կրակը, հետո տխուր, տխուր նվագում է ծիրանի փողը և այն երգերը, որ նվագում էր իրենց հեռու երկրում, որտեղ ինքը հովիվ էր, կինը՝ գյուղական աղջիկ։ Հետո թեթև հոգով գնում է աղջկա տունը, լսում է նրա տան աղմուկը, խաղում է թոռների հետ և մենակ ճանապարհ ընկնում դեպի լեռը, դեպի լեռան գյուղի իր պարզ խրճիթը։
Տող 207.
Նվագում է, այս անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը, որից բորբոքվում է արյունը, – այլ հովվական պարզ մի երգ։ Կա և թախիծ այդ երգի մեջ, կարծես մեկը մոլորվել է խոր ձորերում և տխուր հեկեկում է, կա և ջինջ ուրախություն, երբ լեռների վրա ծագում է արևը, ելնում է ծուխը, մշակը գնում է աշխատանքի, վերջապես կան և կարոտի հնչյուններ՝ վերադարձի և վերջին հույսի։
 
– Հաղ մի<ref> հաղ մի (բրբ․)― մի անգամ</ref> երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ շորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ զուլալ ախպրտոց պես զրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման<ref> էլման (բրբ․)― դարձյալ, էլի</ref> ծուխ բարձրանա երդիկներեն, խմեմ մըր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ...
 
– Հազրո, իսկ ու՞մ կտաս քո ծիրանի փողը։
Տող 230.
 
''1931''
 
 
==Տողատակեր==
{{references}}
</div>
</div>