«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/406»–ի խմբագրումների տարբերություն

Բոտ՝ ստեղծվում է էջ
(Տարբերություն չկա)

18:24, 19 փետրվարի 2014-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Նառնուս նաբերվել է քարի դարի հնագույն կա¬ յան՝ աշելյան ու մուստիերյան տիպի գործիքներով, պլեյստոցենի (ստորին քա¬ րի դարի վերջ) ժամանակաշրջանի բույսե¬ րի ու կենդանիների մնացորդներով։ ՆՈՒՍ (< հուն․ v6o£ — միտք, խելք, բա¬ նականություն), անտիկ փիլիսոփայության կատեգորիա, որն արտահայտում է իրա¬ կանության օրինաչափությունների ընդ¬ հանրացված ըմբռնումը։ Ն․ հակադրվում է քաոսին։ Մսաքսագորասը Ն․ դիտել է իբրև մատերիայի մասնիկների (հոմեո- մերիաների) կազմավորման շարժիչ ուժ և կարգավորման հիմք, միաժամանակ՝ իբրե առավել նրբինը և անարատը նյու¬ թերից։ Ն․ մատերիալիստորեն մեկնաբա¬ նել է նաե Դեմոկրիտը։ Պլատոնի, Արիս- տոտեփ ուսմունքներում Ն․ մեկնաբան¬ վել է իդեալիստորեն։ ՆՈՒՎԻՍՏՈՐ (< իտալ․ nuovo — նոր և vista — տեսակ), մետաղախեցեղեն ման֊ րանրբին ընդունիչ-ուժեղացուցիչ լամպ (արիոդ, աեւորոդ, ւցենւոոդ)։ Օգտագործ¬ վում է մեծ հուսալիությամբ փոքր չափի ռադիոէլեկտրոնային ապարատուրայում։ ՆՈՒՏԱԼԻՈ&, միասմբակավորների (առա¬ վելապես ձիերի) պրուոոզոային հիվանդու¬ թյուն։tՀարուցիչը միաբջիջ նուտալիա (Nuttalliaegui) մակաբույծն է։ Հանդի¬ պում է Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի շատ երկրներում, ԱՄ^Մ-ում՝ հվ․ և արլ․ գոտիներում, ՌՍՖՄՀ կենտրո¬ նական մարզերում։ Վարակը փոխանցում են տզերը։ Ն․ արձանագրվում է ավելի հա¬ ճախ գարնանը և ամռանը։ Ախտանշան¬ ներն են՝ մարմնի ջերմության բարձրա¬ ցում (մինչե 41,5°), ախորժակի անկում, պուլսի և շնչառության արագացում, աչքի լորձաթաղանթների դեղնություն, էրիթրո¬ ցիտների և հեմոգլոբինի քանակության կտրուկ նվազում, ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարում, վերջավորությունների այտուց։ Բ ու ժ ու- մ ը․ արդյունավետ է հատուկ պատրաս¬ տուկների (ֆլավակրիդին, հեմոսպորի- դին, ազիդին) կիրառումը։ Կ ա ն խ ա ր- գ և լ ու մ ը․ կենդանիների հակատզային մշակում։ ՆՈՒՏԱՅԻԱ (< լատ․ autatio — տատա¬ նում), պինդ մարմնի շարժում, տեղի է ունենում ւցրհցեսիայի հետ միաժամանակ և ուղեկցվում է մարմնի սեփական պտույ¬ տի առանցքով և պրեցեսիայի առանցքով կազմված անկյան (ն ու տ ա ց ի ա յ ի ա ն կ յ ու ն) փոփոխությամբ։ Ծանրու¬ թյան ուժի ազդեցությամբ շարժվող գի- րոսկոպի Ն-ի դեպքում գիրոպկոպի առանց¬ քը կատարում է այնպիսի տատանումներ, որոնց ամպլիտուդը և պարբերությունը հակադարձ համեմատական են, իսկ հա¬ ճախականությունը՝ ուղիղ համեմատա¬ կան սեվւական պտտման անկյունային արագությանը։ Դիրոսկոպային համակար¬ գի Ն․ ասելով հասկանում են համակարգի վիճակը որոշող անկյունների այն պարբե¬ րական փոփոխությունը, որը տեղի է ունե¬ նում փոքր ամպլիտուդներով և մեծ հա¬ ճախականություններով։ Շփման հետևան¬ քով նուտացիոն տատանումները հաճախ մարում են, որից հետո գիրոսկոպը (կամ գիրոսկոպային համակարգը) կատարում է զուտ պրեցեսիոն շարժում։ Ն․ աստղագիտության մեջ, Երկրի պտտման առանցքի ոչ մեծ տատա¬ նումներ։ Հայտնաբերել է Զ․ Բրադէեյը 1737-ին։ Այս տատանումները հետևանք են հասարակածի նկատմամբ Լուսնի ու Արե¬ գակի ունեցած դիրքի և Երկրից դրանց ունեցած հեռավորությունների փոփոխու¬ թյունների, որոնք որոշ պարբերություն¬ ներով, վւոխում են Լուսնի ու Արեգակի ազդեցությունը Երկրի պտտման առանցքի դիրքի վրա։ Նուտացիոն ամենամեծ տա¬ տանման պարբերությունը հավասար է լուսնային հանգույցների (Լուսնի ուղեծրի և խավարածրի հատման կետեր) բոլորման պարբերությանը՝ 18,6 տարվա։ Դրա հե¬ տևանքով Երկրի առանցքի ծայրը այդ ժա¬ մանակամիջոցում գծում է 9,2" և 6,9" կի- սառանցքներ ունեցող էլիպս։ Պրեցեսիա¬ յի և Ն-ի համատեղ ազդեցությամբ աշ¬ խարհի առանցքը տարածության մեջ, 26000 տարի պարբերությամբ, գծում է 23°27՝ շառավղով, գրեթե շրջանային, ալիքավոր կոնական մակերևույթ։tՆ-ի հետևանքով փոխվում են երկնային լու¬ սատուների կոորդինատները։ ՆՈՒՏԱՏԻԱ բ ու յ ս և ր ի, աճող օրգան¬ ների գագաթների պտտական շարժում¬ ներ․ առավել հստակ արտահայտվում է փաթաթվող բույսերի Ն․։tՆ-ներըtվերա¬ բերում են աճի շարժումներին և պայմա¬ նավորված են բույսերի օրգանների տար¬ բեր մասերի անհամաչափ աճով։ ճառա¬ գայթաձև կազմություն ունեցող օրգան¬ ները շարժվում են շրջանաձև, դորզովենտ- րալ կազմություն ունեցողները՝ էլիպ¬ սաձև։ Ն․ հատուկ է բարձրակարգ բույսերի ցողուններին, ծաղկակիրներին, արմատ¬ ներին, կոլեոպտիլներին, բեղիկներին, ստոլոններին են, ինչպես նաև ցածրակարգ բույսերի սպորանգիակիրներին։ ՆՈՒՏՐԻԱ, տես ճահճակուղր։ ՆՈՒՐԱԼԻ Բյաշիմ Ցուսուպովիչ (1900— 1965), թուրքմեն սովետական նկարիչ։ Թոլրքմ․ ՄՍՀ ժող․ նկարիչ (1947)։ Մովո- րել է Մոսկվայի Վխուտեինում (1926—30)։ Դասավանդել է Աշխաբադի թուրքմ․ գե¬ ղարվեստական ուսումնարանում (1932— 1948)։ Մտեղծել է դիմանկարներ, ժանրա¬ յին նկարներ («Թուրքմենական հին կեն¬ ցաղը», Արևելքի ժողովուրդների արվես¬ տի թանգարան, Մոսկվա և «Թուրքմենա* կան նոր կենցաղը» երկպատկերը, եր¬ կուսն էլ՝ 1927, «Ընկերուհիներ», 1957, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկ¬ վա)։ Հայտնի էր նաև որպես ժող․ բանաս¬ տեղծ և երգիչ։ ՆՈՒՐԲ ԲՐԴՅԱ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԿՈՄ¬ ԲԻՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ թեթև արդյու¬ նաբերության մինիստրության ձեռնար¬ կություն։ Հիմնադրվել է 1951-ին։ 1958-ին միացել է Երևանի մահուդի ֆաբրիկային, 1963-ին՝ անջատվել։ Սկզբում թողարկել է միայն մանած թել (1951-ին՝ 157 տ)։ Նուրբ բրդյա գործվածքների մասսայա¬ կան արտադրությունը սկսվել է 1953-ից։ Ունի մանվածքային, գործվածքային և ներկման-վերամշակման արտադրություն¬ ներ։ Հումքը ստանում է Շուլավերի (վրաց․ ՍՍՀ) և Եվլախի (Ադրբ․ ՍՍՀ) բրդի լվաց¬ ման ֆաբրիկաներից։ 1980-ին թողարկել է 4,5 մլն մ գործվածք։ Արտադրանքի 95%-ն իրացվում է Սովետական Միու¬ թյան մյուս հանրապետություններում։ ՆՈՒՐԲ ԳՐՔԵՐ, անկանոն գրքերի տա¬ րատեսակ։ Հայ հին մատենագրության մեջ Ն․ գ․ (Նուրբ գրեանք) առնչվում են Հին և Նոր կտակարանների հետ և վերա¬ բերում են առավելապես դրանց մեկ- նաբանություններին։tԱյդ են վկայում միջնադարյան ցանկերում նշված Ն․ գ-ի նաև վերնագրերը՝ «Ցաղագս աստուածա- յին անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան», «էակքն Դաւթի», «Պէտքն Մովսէսի», <Մեկնութիւնք Հին և Նոր կտակարանաց» (Սուրբ Եփրեմի, Սուրբ Եպիփանու, Ասկեբերանի, Կիւրեղ Աղեքսանդրացւոյ)։ Ա ն ա ս յ UI ն Հ․ Ս․, ՝՝Հայկական մա¬ տենագիտություն, հ․ 1, Ե․,t1959, էջ XLI—՚ XL1II։tՄ․ախաւբեգյան ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻ¬ ՏՈՒՏ Հ Ս Ս Հ Գ Ա Ա․ Լ․ Մնջոյանի անվ․ (ՆՕՔԻ), գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կենսաօրգա- նական քիմիայի խոշոր գիտական կենտ¬ րոն է։tԿազմակերպվել է Ա․ Մնշոյանի նախաձեռնությամբ (1955), նրա ղեկա¬ վարած ՀՍՍՀ ԴԱ քիմիադեղագործական լաբորատորիայի հիմքի վրա։ Ինստ-ի դի¬ րեկտորն է Ս․ Վարդանյանը։ Դիտական հետազոտությունների հիմնական ուղղու¬ թյունը օրգ․ նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը պայմանավորող օրինաչափությունների ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ստեղծել նոր, արդյունավետ (հատ¬ կապես սիրտ-անոթային, նեյրոտրոպ և հակաուռուցքային) դեղանյութեր։ ՆՕՔԻ-ում իրականացվում են տեսական ուսումնասիրություններով սկսվող և ար¬ դյունքների ներդրումով ավարտվող հե¬ տազոտություններ։ Ինստ-ում սինթեզվում են հետերոցիկլային (մեկ կամ մի քանի հետերոատոմ՝ N, Տ, Օ պարունակող) և չհագեցած միացությունների, երկհիմն կարբոնաթթուների կենսբ․ ակտիվ ածանց¬ յալները, բնական ծագում ունեցող նյու¬ թերի սինթետիկ նմանակները ևն։ Ուսում¬ նասիրվում են այդ և կենսբ․ ակտիվ բնա¬ կան միացությունների քիմ․, ֆիզիկական, կենսբ․ հատկությունները, թերապևտիկ ներգործության ոլորտները ևն։ Ինստ-ում իրականացվում է սինթեզված դեղանյու¬ թերի նախակլինիկական լրիվ հետազո¬ տությունը։ Ինստ-ում ստեղծվել և կլինի¬ կական փորձարկման են ներկայացվել մոտ 30 նոր դեղամիջոց, որոնցից շատերը լայնորեն կիրառվում են գործնական բժըշ- կության մեջ։ Նրանք հաջողությամբ օգ¬ տագործվում են սիրտ-անոթային հիվան¬ դությունների (կվատերոն, գանգլերոն),