«Օգնություն:Վիքիդարանի խմբագրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 63583 խմբագրումը, որի հեղինակն է՝ Գևորգ Չիչյան (քննարկում) մասնակիցը
Տող 1.
== Տարրական խմբագրում ==
Երանի՜ այն օրվան, երբ նորից ոտք կդնեմ Քեսապ. Գևորգ Չիչյան
Երբ սեղմեք էջի վերևում գտնվող «խմբագրել» թաբը, դուք կհայտնվենք «խմբագրման դիտման» կարգավիճակի մեջ։ Ձեր առջև կբացվի մեծ ուղղանկյուն շրջանակ։ Այնտեղ կարող եք տեղադրել կամ էլ խմբագրել տեքստը։
Ես ինձ երջանիկ և հպարտ մարդ կարող եմ համարել…. այն առումով, որ կյանքիս ընթացքում բախտ վիճակվեց լինել Հայաստան աշխարհի գողտրիկ, զարմանահրաշ մի հատվածում՝ գեղատեսիլ Քեսապում, որը գտնվում է երբեմնի Կիլիկյան Հայաստանում: Տասն անմոռաց, ջերմ օրեր եմ անցկացրել այնտեղ, որոնք անջնջելի հետք են թողել հիշողությանս մեջ:
Այս ծանր, եղերական օրերին ինձ ոչինչ չէր մնում անել, քան զգացողություններս հանձնել թղթին, և սրտիս ցավն ու վիշտը հայտնել սիրելի քեսապահայերին: Այնտեղ գտնվելու առիթը ԱՄՆ-ի Լոս-Անջելեսի մասնաճյուղի «Քեսապի ուսումնասիրության միության» հիմնադրման 100-րդ հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելն էր, որի հրավերը ստացել էի ԱՄՆ-ում բնակվող քեսապահայ, միության վարչության քարտուղար Անահիտ Յարալյանից:
Այնքա՜ ն քիչ են խոսքերը նկարագրելու համար ազնվաբարո քեսապցիներին, խոսելու նրանց վարքուբարքից, առհասարակ մարդկային ջերմ վերաբերմունքից: Քեսապում հայտնվելու առաջին իսկ րոպեից այն տպավորությունն էր, որ, կարծես տանը լինեմ՝ հարազատներիս շրջապատում. մարդիկ այնքա՜ ն ջերմ էին, այնքա՜ ն սիրալիր, բարի ու անկեղծ: Ծանոթացա այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ այժմ ավելին, քան բարեկամական կապերի մեջ եմ և մեծ ցավ եմ ապրում նրանց համար: Այստեղ հանդիպեցի լուսահոգի ընկերոջս՝ Մարկին, ում հետ միասին վերից վար շրջեցինք Քեսապով: Կյանքիս մեծ ձեռքբերումն եմ համարում մեծ հայ, մանկավարժ-հայագետ Հակոբ Չոլաքյանի հետ ծանոթությունը: Ողջ օրերի ընթացքում պարոն Հակոբը մեկը մյուսից հետաքրքիր պատմական ակնարկներ հիշելով մեզ ցույց տվեց Քեսապի, Լաթակիայի, Կալադուրանի պատմական վայրերը. եղանք հնչակյանների պարտեզում, հանդիպեցինք եղեռնից մազապուրծ եղած 102 -ամյա Գալիլ Նենեյին, ով անցյալ տարի մահացավ…
Ինչպե՞ս չխոսեմ բնակիչների մարդկային որակների մասին: Հիշում եմ, երբ գյուղաքաղաքի փողոցներով շրջում էինք, բնակիչները նկատում էին՝ հայ ենք, և անմիջապես, առանց վարանելու մեզ տուն էին հրավիրում, սեղան բացում՝ քեսապա քաղցրանուշ խնձորով, մեղրածոր թզով, նռով: Ինչպե՞ս չհիշեմ մասարայի պատրաստման արարողակարգը, երբ առավոտից սկսած` մինչև գիշեր, գյուղի ամբողջ բնակիչներով քեսապա «Կերմեր Ֆըսթան» ազգային – ժողովրդական երգի և մյուս երգ-տաղերի, պարերի ներքո ուրախ-զվարթ խաղողը ճմռելով շիրա էինք պատրաստում թեժ կրակի շուրջը, իսկ արդեն երեկոյան սկսվում էր համտեսը, որն ուտում էինք դափնու տերևներով: Խրախճանքը շարունակվում էր մինչ լուսաբաց:
Հիշում եմ՝ ինչպես էր մասարայի անուշահոտը, քեսապցիների ծափ-ծիծաղներին խառնված, տարածվել օդում. Քեսապը պարզապես ցնծում էր… Ինչքա՜ ն ուրախ էին նրանք:
Մասարան համարվում է քեսապցիների ազգային - ավանդական տոնը, որը պարտադիր նշվում է ամեն տարի աշնանը՝ սեպտեմբերի 24-ին: Այս ավանդույթը կապվում է աշնան բերքահավաքի հետ, երբ մարդիկ այգիներից հավաքում են իրենց բերքը՝ պատրաստվելով ձմռանը: Արարողակարգը ամեն տարի ունենում է իր քրմապետը, ով ղեկավարում է պատրատման ողջ ընթացքը: Ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել նման միասնական, ազգային տոն, ինչպիսին Մասարայի անզուգական տոնն է:
Իսկ հասակակիցներս՝ Սարոն, Գարունը, Սևանը և մյուսները, ովքեր դեռ չէին եղել Հայաստանում, խանդավառությամբ հարցուփորձ էին անում իրենց հայրենիքից՝ պատրաստակամորեն խոստանալով, որ անպայման գալու են Հայաստան: Ես դեռ սպասում եմ ձեզ…
Իմ ազնի՛ վ բարեկամներ, սիրելի՛ քեսապահայեր,
Չեմ ուզում շատ խոսել, մեկ է չեմ դարմանի ձեր վիշտը: Դուք ուժեղ եք, փորձեք դիմանալ նաև այս փորձությանը: Թո՛ղ Աստծո վերահաս օգնությունը հասնի ձեզ և հալեպահայերին, և թող խաղաղվի ամեն ինչ: Երանի՜ այն օրվան, որ նորից ոտք կդնեմ Քեսապ, հավատացած եմ, որ դեռ սարերի բարձունքից միասին հիանալու ենք Միջերկրական ծովի ափին գտնվող ձեր չքնաղ բնօրրան Քեսապով, գիտեմ՝ նորից միասին մասարա ենք պատրաստելու ու մի լավ քեֆ ենք անելու, ինչպես որ արեցինք, դեռ առջևում են Միջերկրականի ափին ձկան խորոված ուտելու մեր լավ օրերը: Ուզում եմ՝ ձեզ նորից երջանիկ ու անհոգ տեսնել, ուզում եմ՝ ձեր բարի աչքերում նորից վերականգնվի ժպիտը:
Կոչս է, որ ողջ աշխարհը թքի Թուրքիայի երեսին՝ Հայոց Մեծն Եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին ցեղասպանության նոր ալիք բարձրացնելու և մեր չսպիացած վերքը նորից բորբոքելու համար:
 
Խմբագրումից հետո խնդրում ենք կրճատ նկարագրել ձեր արած փոփոխությունները «Ամփոփում։» շրջանակում։ Ամփոփումը կարող է լինել կրճատ կամ էլ ուղղակի խմբագրման նպատակը նկարագրող, օրինակ՝ կարելի է նշել «տառասխալներ», եթե դուք տեքտի մեջ տառասխալներ կամ բաց թողնված տառեր եք նկատել։
Գևորգ Չիչյան
 
Եթե շատ չնչին խմբագրում եք արել, ապա կարող եք սեղմել «Սա չնչին խմբագրում է»-ի կողքը։
 
Շատ օգտակար է նաև «Նախադիտել» կոճակից օգտվելը։ Սեղմելու դեպքում այն ձեզ ցույց կտա տեքստը այն տեսքով, ինչպիսին այն կերևա ձեր խմբագրումից հետո։ Նախադիտում անելը շատ հարմար եղանակ է տեսնելու, թե ինչպես կերևան ձեր կատարած փոփոխությունները տեսքտում այն պահպանելուց հետո։ «Կատարված փոփոխությունները» կոճակին հնարավորություն է տալիս տեսնելու տեքստի փոփոխությունները՝ կողք կողքի այն ցուցադրելով՝ տեքստերի տարբերակների տարբերությունները ահտուկ ընդգծված տեսքով։
 
Խմբագրելը վերջացնելուց հետո սեղմեք «Հիշել Էջը» կոճակը ձեր խմբագրումը պահպանելու համար։ Կոճակը սեղմելուց հետո ձեր խմբագրումներով տաբերակը անմիջապես կերևա։
 
== Վիքիի նշագրեր ==