«Ծիրանի փողը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 177.
Տղան տնից բերեց սրինգը, այն ծիրանի փողը, որ քիչ ավելի երկար էր մեր հովիվների սովորական սրինգից։ Նա կանգնեց կտուրի ծայրին, փողի բերանը դարձրեց դեպի գյուղի կողմը, և հետզհետե, ինչպես լուսաբացը լեռներում, զարթնեց «Յար խուշտան»։ Նա սկսեց դանդաղ և մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։ Հետո վայրենի կանչով վեր թռավ ջրբաժանը, կանգնեց կտուրի մեջտեղ, նրան հետևեց երկրորդը, երրորդը, և շուտով նրանց երկու շարքը, ինչպես երկու վիթխարի ապառաժ, զարնվեցին իրար՝ ձեռքերով, ծնկներով և կրծքով։ Նվագն ավելի թնդեց. դողում էին կտուրի գերանները, կարծես իրար վրա արշավում էին բանակներ։ Նրանց ձեռքերի հարվածը պողպատի ձայն էր հանում, և կայծեր էին թռչում նրանց բորբոքված աչքերից։
 
Հարևան կտուրների վրայից, տների բակերից կանայք և աղջիկները դիտում էին լեռնականների պարը։ ՍրբԵրբ մի շարքը մյուսին ետ էր մղում ձեռքերի հարվածով, կարծր կրծքերի զարկով, նահանջողները արշավում էին նոր թափով, որպեսզի վրիժառու լինեն ամոթի և պարտության համար։
 
Հազրոն նվագում էր իր ծիրանի փողը, նվագում էր նոր զվարթությամբ այն երգը, որ իբրև երիտասարդ Ֆավն նվագել էր իր հայրենի քարանձավներում, այնտեղ, ուր ամպերր հյուղակներից ցածր են լողում և երբ զարկում է կայծակի լախտը, մի վայրկյան բռնկվում են ձորերը։