«Ծիրանի փողը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 207.
Նվագում է, այս անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը, որից բորբոքվում է արյունը, – այլ հովվական պարզ մի երգ։ Կա և թախիծ այդ երգի մեջ, կարծես մեկը մոլորվել է խոր ձորերում և տխուր հեկեկում է, կա և ջինջ ուրախություն, երբ լեռների վրա ծագում է արևը, ելնում է ծուխը, մշակը գնում է աշխատանքի, վերջապես կան և կարոտի հնչյուններ՝ վերադարձի և վերջին հույսի։
 
– Հաղ մի<ref> հաղ մի (բրբ․)― մի անգամ</ref> երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ շորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ զուլալ ախպրտոց պես զրկենգրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման<ref> էլման (բրբ․)― դարձյալ, էլի</ref> ծուխ բարձրանա երդիկներեն, խմեմ մըր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ...
 
– Հազրո, իսկ ու՞մ կտաս քո ծիրանի փողը։