«Զմարաղտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title= Զմարաղտա |section = |previous = Գրիգոր Զոհրապ |next = |notes = |author =Գրիգոր Զոհրապ}} <div style="width: 35em...»:
 
չNo edit summary
Տող 66.
 
Հետզհետե, քանի որ կխոսեր, Զմարաղտային այտերը կարմրեր էին. վերջի բառերուն՝ ոտքի ելեր էր. իր սրտմտած աղվորությունը, սրտաբուխ պերճախոսությամբը բոլորովին հմայող բան մը դարձեր էր. վես ու ամբարտավան դիրքով մը կանգներ էր դեմս, ասպարեզ կարդալով կարծես ինծի՝ որ իր խոսքերուն ունկնդրելե ավելի լանջքին հարույցքը կդիտեի։ Եվ հաղթված ընկճված իր դեմը, հիմակ ա´լ ավելի զայրագին իղձով մը լեցվեր էի. հլու, քամակս ծռած իր դիմացը, և պաղատագին ձևով մը՝ իբր ճշմարիտ քաղաքացի, անմիտ ու թուլ արարած, փոխանակ վիճելու հետը՝ մոտենալ ուզեցի իրեն. բիրտ ույժով մը ետ հրեց իրեն կարկառվող ձեռքերս՝ աղտոտ ու գարշ բանի մը հպումը արգիլելու պես, և դուրս փախավ։
 
'''<1898>'''